Լաս Լախաս եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լաս Լախաս եկեղեցի իսպ.՝ El Santuario de la Virgen del Rosario de Las Lajas en Ipiales | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Կոլումբիա |
Տեղագրություն | Ipiales?[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Ipiales? |
Հիմնական ամսաթվերը | 1949 |
Ժառանգության կարգավիճակ | Կոլումբիայի ազգային հուշարձան |
Անվանված | Our Lady of the Rosary? |
Ճարտարապետական ոճ | նեոգոթիկա |
Հիմնադրված | 1949 |
Santuario de las Lajas Վիքիպահեստում | |
laslajas.org |
Լաս Լահաս (իսպ.՝ El Santuario de la Virgen del Rosario de Las Lajas en Ipiales), բազիլիկ, որ գտնվում է Կոլումբիայի Նարինյո նահանգում՝ Իպիալես քաղաքից 7 կմ հեռավորության վրա՝ Գուաիտարա գետի կանիոնում։ Կոլումբիայում ամենամեծ թվով այցելություններ ունեցող եկեղեցիներից է։ Նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցին գտնվում է անմիջապես կամրջի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդի համաձայն՝ նախկինում եկեղեցու տեղում եղել է քարանձավ, որը վատ համբավ է ունեցել տեղի բնակիչների մոտ, ովքեր փորձել են միշտ շրջանցել քարանձավը։ Սակայն մի անգամ՝ 1754 թվականին, այստեղ Մարիա Մուեսես անունով հնդկացի մի կնոջ և նրա խուլուհամր աղջկա՝ Ռոզայի աչքի առաջ հրաշք է կատարվում. հայտնվում է Աստվածամոր կերպարանքը։ Աստվածամայրը ոչ միայն բուժում է աղջկան, այլև նրան կրկին կյանք է պարգևում, քանի որ աղջիկը հիվանդացել և մահացել էր։
Քարանձավի պատին հայտնվում է փոքր երեխա գրկած կնոջ անձեռակերտ պատկերը։ Այն բանից հետո, երբ խուլուհամր աղջիկը իսպաներենով հայտնում է պատկերի հայտնության մասին, պատկերին սրբագործ ու բուժիչ հատկություն է վերագրվում։ Այդ ժամանակներից սկսած՝ Կոլումբիայից և Էկվադորից հավատացյալների մեծ հոսք է ուղղվում դեպի քարանձավ։ Մարդիկ Գուաիտարա գետի կանիոն են գալիս ժայռի սրբապատկերը տեսնելու համար, որը քողարկված է եկեղեցու գեղեցիկ պատերի հետևում։
Մոտավորապես 1794 թվականին քարանձավի մոտ կառուցել են առաջին համեստ մատուռը, որտեղ մոմ և ծաղիկներ էին բերում Աստվածամոր պատկերին։
1796-1853 թվականների ընթացքում այստեղ հիմնում են երկրորդ, ապա նաև երրորդ եկեղեցին, սակայն, միևնույն է, չեն կարողանում բավարարել մեծաթիվ հավատացյալների պահանջները։ 1916 թվականին նվիրատվությունների հաշվին սկսվում է չորրորդ եկեղեցու շինարարությունը, որը հիշեցնում է բերդ-ամրոց։ Այնուհետև որոշվում է խոր կիրճի երկու կողմերը միացնել 30մ բարձրություն ունեցող կամարաձև կամրջով։ Շինարարությունը տևում է մինչև 1948 թվականը։
Լաս Լահաս եկեղեցու գլխավոր մասունքը՝ քարին դաջված սրբապատկերը, այսօր էլ գրավում է մեծ թվով հավատացյալների։ Ժայռապատկերը երբեք չի վերականգնվել, սակայն այն այսօր էլ ցնցում է իր վառ գույներով, որոնք կարծես խոր ներծծված են քարի մեջ։ Ավելի քան 250 տարվա ընթացքում մեծացել է սրբապատկերով բուժված տարբեր հիվանդությունների ու մոլորությունների թիվը՝ թմրամոլներից մինչև ամուսնական անհավատարմություն։ Այդ մասին են վկայում երախտագիտության խոսքերով քարե հազարավոր վահանակները, որոնք մարդիկ թողնում են եկեղեցու շուրջը։
Ներկայումս եկեղեցու պահպանությամբ զբաղվում են ֆրանցիսկյան միաբանության երկու համայնքները՝ կոլումբիական և էկվադորյան։ Այդպիսով՝ Լաս Լահասը դարձել է հարավամերիկյան երկու պետությունների բարեկամության գրավականը։