Ցանովի վարսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցանովի վարսակ
Avéna satíva
Ցանովի վարսակ (Avéna satíva)՝ ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Վարսակ
Լատիներեն անվանում
Avéna
L. 1753 not Scop. 1777 nor Thell. 1911[1][2]
Հոմանիշներ
  • Preissia Corda
  • Anelytrum Hack.
Տիպիկ ներկայացուցիչներ

Avéna satíva L.[3]

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 6123



Ցանովի վարսակ, Կերային վարսակ կամ Սովորական վարսակ (լատ.՝ Avéna satíva), միամյա խոտաբույս, ցեղի տեսակը Վարսակ (Avena), լայնորեն օգտագործվում է հացազգիների գյուղատնտեսության մեջ:

Ցանովի վարսակը հողի և կլիմայի նկատմամբ ոչ պահանջկոտ բույս է՝ համեմատաբար կարճ վեգետացիայի շրջանով, սերմերը ծլում են +2°С ջերմաստիճանում, ծիլերը դիմանում են որոշակի ցրտահարության, այդ պատճառով էլ կուլտուրաները հաջողությամբ աճեցվում են նաև հյուսիսային շրջաններում:

Հողի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի նորմալ զարգացման համար անհրաժեշտ է բարձր խոնավություն: Վարսակի ցանքից առաջ, երբ իրականացվում է ցանքաշրջանառության մեջ նախորդ հանդիսացող մեկ այլ հացազգի մշակաբույսի բերքահավաք, աշնանավարի ժամանակ դաշտի հողը վարում, փխրեցնում են խոզանի հետ միասին` խոնավության բավարար պաշարներ կուտակելու համար։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանովի վարսակ (Avena sativa): Բուսաբանական նկարազարդում Օ. Վ. Թոմեի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Միամյա, 50-170 սմ բարձրությամբ խոտաբույս է, միշտ մերկ հանգույցներով:

Արմատը մազարմատային է:

Ցողունը 3-6 մմ տրամագծով, երկուական-չորսական հանգույցներով ծղոտ է:

Տերևները հերթադիր են, կանաչ կամ գորշակապույտ, ակոսավոր, բնապատյանային, անհարթ, 20–45 սմ երկարությամբ և 8–30 մմ լայնությամբ:

Ծաղիկները փոքր են, հասկում հավաքվում են 2-3-ական՝ ձևավորելով ցրված, հազվադեպ միակողմանի, մինչև 25 սմ երկարություն ունեցող հուրան: Հասկերը միջին չափի են, երկգույն կամ եռագույն, ծաղիկները ցածրադիր են, քիստերով, հազվադեպ ամբողջությամբ անքիստ: Հասկի թեփուկները մինչև 25 մմ երկարություն ունեն, մի փոքր ավելի երկար, քան ծաղիկը: Հասկում բոլոր ծաղիկները միակցված չեն, սռնակը մերկ է: Ստորին ծաղկային թեփուկները նշտարաձև են, մոտավորապես 20 մմ երկարությամբ, վերինները՝ երկատամնավոր, մեծ մասով մերկ, որոշակի մազմզուկներով հիմնված կամ լիովին մերկ: Քիստերը մի փոքր ծռված են կամ ուղիղ կամ էլ բացակայում են: Ծաղկում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:

Պտուղը սերմնապտուղ է:

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանովի վարսակը բաժանվում է երկու խմբի՝ մերկ և թաղանթային: Առավել պտղաբեր է թաղանթային ձևը, որն զբաղեցնում է ամենամեծ ցանքատարածությունները, իսկ մերկ հացահատիկը հազվադեպ է տարածված: Մերկ վարսակը ունի փափուկ թաղանթներով, մեծ բազմածաղիկ հասկեր, ուստի կալսելիս (ծեծելիս) հացահատիկը հեշտությամբ դուրս է գալիս թաղանթներից: Թաղանթավորների մոտ ծաղկային թաղանթները ամուր են: Մերկ վարսակը պահանջկոտ է խոնավության նկատմամբ:

Ձիերը արածում են Բելառուսի Մինսկի շրջանի վարսակի դաշտում

Վարսակի տեսակները միմյանցից տարբերվում են հուրանի կառուցվածքով (ցրված կամ միակողմանի), ծակային թեփուկների գույներով (սպիտակ, դեղին, շագանակագույն) և հացահատիկի քիստավորությամբ: Վարսակի անքիստ ձևերը հուրանի մեջ ունեն ոչ ավելի, քան 25% քիստավոր հասկեր: Անձրևոտ տարիների քիստերը պակաս են, իսկ չորացման դեպքում (գյուղատնտեսական տեխնիկայի քչություն), նույն սորտի քիստավորումը մեծանում է: Թաղանթային վարսակի ամենատարածված ձևերն են՝ mutica, aristata և aurea[4]:

Աճի և զարգացման առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակը խոնավասեր է, ցրտադիմացկուն և հողի նկատմամբ ավելի քիչ պահանջող, քան մյուս հացահատիկային բույսերը (բացառությամբ աշորայի): Սերմերը սկսում են ծլել 2-3 °C ջերմաստիճանում, սածիլները դիմանում են -4-ից մինչև −5 °C ցրտահարության դեպքում[5]: Վեգետացիայի շրջանը տևում է 80-ից 110 օր՝ կախված աճման պայմաններից և տեսակից: Ծլման ժամանակ վարսակի սերմերը սովորաբար առաջացնում են երեք սաղմնային արմատիկներ: Առաջին օրերին հիմնական ցողունը աճում է շատ դանդաղ (օրական 1-2 մմ), իսկ արմատներն արագ են զարգանում: Կախված դաշտային պայմաններից՝ հողից դուրս են գալիս ութից տասներորդ օրը: Երրորդ - չորրորդ տերևի ձևավորմամբ սկսվում է թփակալման փուլը (հողից դուրս գալուց հետո՝ յոթերորդ - իններորդ օրը), որի ժամանակ ձևավորվում են լրացուցիչ արմատները, կողմնային ընձյուղը (տերևակալման ընձյուղները) և երկու-երեք արտադրողական ցողուններ: Այս փուլում գլխավոր և կողքային ընձյուղների վրա ձևավորվում են սաղմնային հուրանները: Ցողունի և հուրանի բուռն աճը նկատվում է խողովակից դուրս գալու փուլից հետո՝ մեծ քանակությամբ չոր նյութի կուտակմամբ` խողովակից դուրս գալու ժամանակահատվածից մինչև դուրս մղման փուլը: Վարսակը ծաղկում է հուրանի վերևից մինչև հիմքը և առաջին կարգի ճյուղերի ծայրերից մինչև հուրանի հիմնական առանցքը: Այն շարունակվում է վեցից ութ, երբեմն՝ ինը, տասը օր: Հուրանի մեջ հացահատիկի կուտակումը և հասունացումը երկարաձգվում են մոտ մեկ ամիս: Հուրանի վերին մասում և ճյուղերի ստորին ծայրերի ցածրադիր մասերում առավել դժվար հասունանում է այն հացահատիկը, որը ուշանում է հավաքածուից և առաջինն է թափվում, ինչը նվազեցնում է ոչ միայն բերքը, այլև դրա որակը[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի հայրենիքը Մոնղոլիան և Չինաստանի հյուսիսարևելյան նահանգներն են: Այն սկսեց մշակվել ավելի ուշ, քան ցորենն ու գարին` մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Այն աղտոտեց հաճարի բերքը, բայց ֆերմերները չփորձեցին պայքարել նրա դեմ, քանի որ նույնիսկ այդ ժամանակ հայտնի էին նրա հիանալի կերային հատկությունները: Դեպի հյուսիս ցանքսի առաջխաղացումով վարսակը փոխարինեց ավելի ջերմասեր հաճարին:

Վարսակի ծագման մասին այս վարկածի հեղինակը Նիկոլայ Վավիլովն է: 1916 թվականին Իրան կտարած այցելության ժամանակ նա նկատեց Համադանի մերձակայքում գտնվող հաճարի դաշտերը (Triticum dicoccum): Այս մշակաբույսերը աղտոտված էին սովորական վարսակով (Avena sativa): Քանի որ այն ընդհանրապես չի աճեցվում ո՛չ Իրանում, ո՛չ էլ հարևան երկրներում, այն կարելի էր գտնել միայն հաճարի մեջ[7]:

Քսիլոգրաֆիա Հնձի դևը (1678 թվական)

Եվրոպայում վարսակի առաջին հետքերը հայտնաբերվել են ժամանակակից Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Դանիայի տարածքում՝ բրոնզե դարի բնակավայրերում: Այս մշակույթի մասին գրավոր հիշատակումներ հանդիպում են հույն բժիշկ Դիեյխսի գրառումներում, ով ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում: Պլինիոս Ավագը գրել է, որ հին գերմանացիները մեծ քանակությամբ վարսակ են աճեցրել և դրանից շիլա են պատրաստել: Այս առիթով հռոմեացիները և հույները ծիծաղել են նրանց վրա, քանի որ նրանք ընկալում էին այս մշակույթը հարմար միայն կենդանիների համար[8]: Ըստ Գալենի տվյալների վարսակ ցանում էին նաև Հնդկաստանում: Դիոսկորիդեսը ոչ միայն հիշատակեց նրա մասին, այլև նաև այն կիրառեց բժշկական պրակտիկայում [7]:

Գոյություն ունեն փաստացի ապացույցներ, որ 779 թվականին վարսակը մեծապես աճեցվել է անգլոսաքսոնական Անգլիայում: Դարեր շարունակ բլիթները, որոնք բաղկացած էին վարսակի ալյուրից, ջրից և աղից, հանդիսանում են Մեծ Բրիտանիայի, հատկապես Շոտլանդիայի բնակիչների հիմնական կերակուրը: Սա միակ հացահատիկային կուլտուրան է, որը ցուրտ և խոնավ կլիմայական պայմաններում լավ բերք է տալիս: Վարսակի ալյուրից բլիթները հայտնի էին նաև Ուելսում և Իռլանդիայում: Ցերելոգիայի հնագույն փաստաթղթերից մեկը 1678 թվականի Հնձի դևը Խարտֆորդշիրյան կսիլոգրաֆիան է, որը պատկերում է սատանային, որը վարսակի դաշտում շրջանակ է գծում[9]:

1290 թվականին Նյուրնբերգում ընդունվել է մի օրենք, համաձայն որի գարեջուրը պետք է պատրաստել միայն գարուց: Խստիվ արգելվում էր գարեջուր պատրաստել վարսակից, ցորենից և աշորաից: Այնուամենայնիվ, 16-րդ դարում Համբուրգի և Նյուրնբերգի գարեջրագործները սովորեցին, թե ինչպես պատրաստել սպիտակ գարեջուրը վարսակից[10]:

Ռուսաստանում վարսակը ամենակարևոր մշակաբույսերից մեկն էր[11][12]: Դարեր շարունակ վարսակի ալյուրից (վարսակալյուր) պատրաստված ուտեստները Ռուսաստանի բնակչության ամենօրյա կերակուրներից էին: Վարսակից պատրաստում էին ռուսական կիսել, ինչի մասին նշված է Ժամանակավոր տարիների վիպակում[8]:

Այլ մշակաբույսերի հետ վարսակը շոտլանդացիների կողմից բերվեց Հյուսիսային Ամերիկա և իջեցվեց Մասաչուսեթս նահանգի ափերից ոչ հեռու՝ Էլիզաբեթի կղզիներում, որտեղից այն տարածվեց ամբողջ երկրում: Վարսակը աճեցնում էին հիմնականում ձիերին կերակրելու համար, բայց Շոտլանդիայից արտագաղթածները վարսակ էին օգտագործում շիլաների, պուդինգներ և թխվածքների պատրաստության համար[8]:

Ագրոտեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի բերքահավաքը Նորվեգիայում 1980 թվականին
Վարսակի բերքահավաքը կոմբայնով

Տեղը ցանկաշրջանառությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի համար լավագույն նախադրյալներն են պարարտացված թմբամիջավայրները (եգիպտացորենի, կարտոֆիլի), հացահատիկային բույսերի և բոստանային կուլտուրաները, կտավատը: Ցանկալի չէ նեմատոդների վարակման շրջանում վարսակից հետո ցանել շաքարի ճակնդեղ: Հողագործության բարձր կուլտուրաների դեպքում վարսակ կարելի է ցանել ցորենից հետո[13]:

Հողի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի նորմալ զարգացման համար անհրաժեշտ է բարձր խոնավություն: Ցանկաշրջանառության ժամանակ ձավարեղեններից հետո վարսակի ցանքի դեպքում, ավարտելով դաշտի վերջնական մաքրումը, վարում և փխրեցնում են աշնանավարով, որպեսզի կուտակեն ջրի անհրաժեշտ քանակություն: Չորային տարիներին կամ այն տարածաշրջաններում, որտեղ տեղումների քանակը քիչ է, երբ սկսվում են գարնանային հողային չորացումները, վարսակի բերքատվությունը բավականին նվազում է:

Գարնանային վարը, ի տարբերություն աշնանավարի (ամառ-աշնանային), հանգեցնում է հողի չորացմանը և հետևաբար ցանքի աշխատանքների ուշացմանը, որի արդյունքում դիտվում է բերքատվության նվազում` յուրաքանչյուր հեկտարից մինչև 5 ցենտների չափով։ Առանձին դեպքերում թաց և ցածրադիր վայրերի հողերում, որոնք ձյունոտ ձմեռների արդյունքում լողում են, գարնանային վարի հետ միաժամանակ իրականացվում է հարթեցում, նաև տրորում են ծակոտկեն գլաններով` ջրի գոլորշիացման նվազեցման նպատակով։

Գարնանային դաշտային աշխատանքների առաջին օրերին իրականացվում է հողի նախացանքային մշակում, վարելահողի տափակեցում կամ հարթեցում և կուլտիվացում։ Շատ կարևոր է հողի ժամանակին մշակումը և ժամանակին ցանքի իրականացումը: Երբ կապված հողերը տեղումների արդյունքում շատ են ամրանում, ապա նման դեպքում օգտագործում են չիզել-կուլտիվատորներ[4]։

Պարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակն ունի սննդարար նյութերի կլանման բարձր ունակություն և այդ պատճառով նա, ի տարբերություն մյուս հացազգիների, ավելի քիչ պահանջկոտ է բերրի հողերի նկատմամբ: Դժվար լուծելիություն ունեցող միացություններից հեշտությամբ կլանում է կալիումը, իսկ խոնավ տարածաշրջաններում հաջողությամբ կիրառվում է Ֆոսֆորիտային ալյուրը։ Անտառատափաստանային գոտիներում վարսակ հիմնականում ցանում են գոմաղբի ավելացումից երեքից չորս տարի անց: Վարսակը, ավելի լավ է յուրացնում սննդարար նյութերի մնացորդները, քան մյուս մշակաբույսերը: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ երբ վարսակը ցանվել է հացազգիներից (ցորեն, աշորա) հետո, հավելյալ ազոտային եվ ֆոսֆորային պարարտանյութերի կիրառումը (30-ական կգ/հա ազդող նյութ) ավելացրել է բերքատվության քանակները` հեկտարից չորսից ութ ցենտների չափով։ Ավազային հողերում վարսակը հաճախ ցանում են կարտոֆիլից հետո, որի մշակման ժամանակ կիրառվել են օրգանական պարարտանյութեր կամ լուպին՝ որպես կանաչ պարարտացում։

Չոր տորֆային հողերում վարսակի մշակման ժամանակ հողին տրվում է կալիումական պարարտանյութ (K2О), 80-100 կգ/հա հաշվարկով, իսկ ճահճային հողերում, ֆոսֆորական պարարտանյութերի 2О5) ավելացման անհրաժեշտություն է դիտվում, որն ավելացնում են 30-50 կգ/հա չափաբաժնով։ Բացի այդ՝ ավելացնում են նաև պիրիտային կիսայրուկ ( 5 ց/հա) կամ պղնձի սուլֆատ (15-20 կգ/հա), որոնք բարձրացնում են արդյունավետությունը[4]։

Հասած վարսակ

Ցանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի ցանքի համար օգտագործում են տարածաշրջանային սերմեր: Ընտրված սերմերի ցանքի դեպքում դիտվում է բերքատվության աճ` հեկտարից 5-6 ցենտների չափով։ Ցանքից առաջ սերմերը ախտահանում են ֆորմալինի լուծույթով` քարամրրիկ հիվանդության դեմ։

Վարսակը ցանում են հնարավորինս շուտ: Հիմնականում դա կատարում եմ վաղ գարնանային աշխատանքների, ցորենի, ոլոռի և մի շարք այլ մշակաբույսերի ցանքի հետ միաժամանակ։ Ուշ ցանքի դեպքում վարսակի բերքատվությունը նվազում է, և այն կարող է վնասվել զանազան վնասատուների և հիվանդությունների հարուցիչների կողմից։ Բերքատվության նվազման հետ զուգահեռ նվազում է նաև խոզանի քանակը, և բերքը կարող է լինել ցածր որակի։

Վարսակը ցանում են նեղաշարք և խաչաձև եղանակներով։ Քանի որ վարսակը ունի նոսր թփակալման առանձնահատկություն, այն ցանում են համեմատաբար խիտ։ Ցանքի նորման տատանվում է բավականին մեծ ինտերվալներում և կապված է սերմի մեծությունից, որակից և իհարկե հողա-կլիմայական պայմաններից։

Վարսակի սերմերը հյուսիսային շրջանների ծանր և խոնավ հողերում ցանում են 2,5-3 սմ խորության վրա, սևահողերում` 4-5 սմ, իսկ հարավային չորային շրջաններում` 5-6 սմ խորության վրա[4]։

Խնամք ցանքի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմնացանից հետո չոր եղանակին դաշտը հարթեցնում են գլխիկավոր գլաններով, բավարար խոնավության դեպքում կեղևի տափակեցման և մոլախոտերը ոչնչացնելու համար: Այնուամենայնիվ, խոնավ ցանքը հարթեցնելիս բույսերը զգալիորեն վնասվում են, ինչը նվազեցնում է բերքատվությունը: Մոլախոտերի ոչնչացման համար օգտագործում են հերբիցիդներ[4]:

Վարսակի բերքահավաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի համաշխարհային արտադրություն

Վարսակը հավաքում են հենց այնպիսի կոմբայններով, ինչով որ մյուս հացատատիկները՝ ուղիղ կամ տարանջատման եղանակով: Վարսակը հասունանում է անհավասարաչափ՝ սկսվելով հուրանի վերին մասից: Եթե ​​սպասեն, մինչև հուրանի բոլոր հատիկները հասունանան, ապա հուրանի վերին՝ ամենահասունացած հատիկները կսկսեն թափվել: Հետևաբար, առանձին հավաքման լավագույն ժամանակը համարվում է այն ժամանակը, երբ հուրանի վերին կեսի հացահատիկները հասնում են լիարժեք հասունացման: Ուղղակի կոմբայնացմամբ վարսակը հավաքվում են ամբողջական հասունացման փուլում: Դրա համար մշակվում են թափվելու նկատմամբ դիմացկուն տեսակները[13]:

Ռուսաստանում վարսակի հունձը սկսվել է օգոստոսի 26-ին` հին տոմարով. այդ օրը ժողովրդի կողմից հայտնի է որպես Նատալյա Օվսյանիցայի օր:

Հիվանդություններ և վնասատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի ամենատարածված հիվանդությունների հարուցիչներն են համարվում ցողունային և ատամնավոր ժանգասնկերը, փոշոտ և կոշտ շարագլուխը: Վնասատուներից ամենաշատ վնաս հասցնում են չրխկանները և շվեդական ճանճը:

Կուլտիվացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվական
(միլիոն տոննա)[14]
2016 թվական
(միլիոն տոննա)[15]
2018 թվական
(միլիոն տոննա)[15]
Ռուսաստան Ռուսաստան 4,03 4,76 4,72
Կանադա Կանադա 2,68 3,02 3,44
Իսպանիա Իսպանիա 0,80 0,88 1,49
Ավստրալիա Ավստրալիա 1,05 1,30 1,23
Լեհաստան Լեհաստան 1,44 1,36 1,17
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 0,60 0,89 1,00
Բրազիլիա Բրազիլիա 0,52 0,88 0,90
Ֆինլանդիա Ֆինլանդիա 1,16 1,04 0,82
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 0,78 0,82 0,85
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0,93 0,94 0,81
Գերմանիա Գերմանիա 0,67 0,54 0,58
Արգենտինա Արգենտինա 0,44 0,78 0,49
Ամբողջ աշխարհում 20,7 23,0 23,1

Վարսակը աճեցվում է բարեխառն գոտում: Այն ունի ամառային ջերմության նկատմամբ ավելի ցածր պահանջկոտություն և ավելի բարձր դիմադրողականություն, քան մյուս խոտաբույսերը, ինչպիսիք են ցորենը, աշորան կամ գարին, ինչը հատկապես կարևոր է ցուրտ և խոնավ ամառ ունեցող տարածքների համար, որոնց թվին է պատկանում Հյուսիսարևմտյան Եվրոպան: Վարսակի ամենամեծ բերքը գտնվում է Ռուսաստանում (աշխարհի մոտ 20%) և Կանադայում. վարսակը Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բելառուսի հիմնական մշակաբույսերից մեկն է:

ԱՊՀ տարածքներում վարսակը հիմնականում բաշխվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ոչ սևահողային գոտիներում, Արևմտյան և Արևելյան Սիբիրի տարածքներում:

Արտադրական պայմաններում, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիա, հացահատիկի բերքը հասնում է 50–55 ցենտ մեկ հեկտարից կամ ավելի սորտային բաժիններում ՝ 65–80[16]:

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի կազմը կախված է ցանքային հացահատիկից, շրջակա միջավայրի պայմաններից (հող, կլիմա) և մշակման տեխնոլոգիաներից (պարարտանյութեր, բույսերի պաշտպանության միջոցներ): Ամբողջ հացահատիկի 100 գ ուտելի մասը պարունակում է.

Սննդարանյութեր [17]
Ջուր 14,0 գ
Սպիտակուցներ* 10,1 գ
Ածխաջրեր 57,8 գ
Օսլա 36,1 գ
Ճարպեր 4,7 գ
Սննդային մանրաթելեր 10,7 գ
Մոխիր 3,2 գ
Հանքանյութեր[18]
Նատրիում 8 մգ
Կալիում 355 մգ
Կալցիում 80 մգ
Մագնիում 130 մգ
Մանգան 3,1 մգ
Երկաթ 5,8 մգ
Պղինձ 0,42 մգ
Ցինկ 3,2 մգ
Ֆոսֆոր 340 մգ
Սելեն 7 մկգ*
Վիտամիններ[18]
Թիամին (B1) 675 մկգ
Ռիբոֆլավին2) 170 մկգ
Նիացին (B3) 2400 մկգ
Պանտոտենաթթու5) 710 մկգ
Պիրիդօքսին6) 960 մկգ
Վիտամին B9 35 մկգ
Տոկոֆերոլ 840 մկգ
Ամինաթթուներ[18]
Արգինին 850 մգ
Հիստիդին 270 մգ
Իզոլեյցին 560 մգ
Լեյցին 1020 մգ
Լիզին 550 մգ
Մեթիոնին 230 մգ
Ֆենիլալանին 700 մգ
Թրեոնին 490 մգ
Տրիպտոֆան 190 մգ
Թիրոզին 450 մգ
Վալին 790 մգ

* Կախված տեղանքից՝ արժեքը կարող է զգալիորեն տարբեր լինել:

Էներգետիկ արժեքը (կալորիականություն) կազմում է 316 կկալ[19]:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի հատիկները օգտագործվում են վարսակաձավար «Հերկուլես», վարսակալյուր, ալյուր և հատուկ վարսակի սուրճ պատրաստելու համար:

Վարսակաձավարից պատրաստվում է վարսակաձավարի շիլա («վարսակի շիլա»): Վարսակի ալյուրը օգտագործվում է հացաթխման և հրուշակեղենի արդյունաբերության մեջ (այն օգտագործվում է հացաթխման, վարսակի ալյուրից բլիթների, նրբաբլիթների և այլնի պատրաստման համար): Վարսակի ծեծված հատիկները (վարսակի փաթիլներ) մյուսլիի կարևոր բաղադրիչն է: Հացահատիկներից, փաթիլներից և ալյուրից պատրաստում են վարսակի կիսել (անուշապուր):

Վարսակի հացահատիկները օգտագործվում է որպես հումք կենդանիների կոմբինացված կերերի արտադրության և որպես խտացված կեր կենդանիներ համար: Վարսակը մշակվում են կանաչ սննդի համար՝ ինչպես մաքուր ձևով, այնպես էլ ընդեղենների կուլտուրաների հետ խառնուրդներում, ավելի հաճախ ՝ վիկի, ոլոռի և տափոլոռի հետ: Վարսակի ծղոտը օգտագործվում է որպես կոշտ կեր և որպես հումք կոմբինացված կերերի արդյունաբերության համար:

Սովորական վարսակը դեղագործական արդյունաբերության համար արժեքավոր հումք է, մտնում է սպորտային սննդի մեջ մտնող սննդանյութերի մեծ մասի բաղադրիչների մեջ, և լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության և հոմեոպաթիայի մեջ: Դեղագործական արդյունաբերությունը արտադրում է վարսակի ալկոհոլային թուրմ, որը համարվում է արդյունավետ հանգստացնող:

Քանի որ վարսակը սպիտակուցի ամենաբարձր պարունակությունն ունի բոլոր հացահատիկային կուլտուրաների մեջ, այն օգտագործվում է վարսակի սպիտակուցային խտանյութ ստանալու համար, որն օգտագործվում է սպորտային սննդի, պրոտեինային սրվակների, բուսական արտադրանքների և մսամթերքի անալոգների, հացամթերքի, նախուտեստների, խմիչքների և կաթնաշաքարների, անմիջական սննդի արտադրության մեջ: Վարսակի սպիտակուցը ունի բարձր սննդային արժեք՝ իր հատուկ կազմի շնորհիվ[20]:

Կեր անասունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի չկեղևազրկած հացահատիկները

Ցանովի վարսակը հացահատիկավոր կերի կուլտուրաներից մեկն է: Նրա հացահատիկը պարունակում է` սպիտակուց` միջինը 10.1%, օսլա` 36.1%, ճարպ` 4.7%, մոխիր`3.2% [17], շաքար` 2,35%, վիտամին B1, վիտամին B2: Ամբողջական տեսքի վարսակի հացահատիկը անփոխարինելի կեր է ձիերի, խոշոր եղջերավոր անասունների, հատկապես երիտասարդ կենդանիների և տնային թռչունների համար: Այն առանձնանում է բարձր սննդարարությամբ. 1 կիլոգրամ վարսակը համապատասխանում է մեկ կերային միավորին, որը պարունակում է 85-92 գրամ մարսվող սպիտակուց[16]: Վարսակի ալյուրը լավ ներծծվում է կենդանական օրգանիզմի կողմից, ուստի այն օգտագործվում է երիտասարդ կենդանիների ճարպակալման համար[11]:

Վարսակի ծղոտը պարունակում է մինչև 7% սպիտակուց և ավելի քան 40% ածխաջրեր, ուստի այն ծառայում է որպես լավ կեր կենդանիների համար: 100 կգ վարսակի ծղոտը կազմում է 31 կերային միավոր: Վարսակի մղմեղը իր կազմով պարունակում է մինչև 8% սպիտակուց, ավելի քան 41% ածխաջրեր և 100 կիլոգրամում 46 կերային միավոր: Վարսակը աճեցվում է նաև կանաչ սննդի, խոտի, սենաժի համար, հաճախ վիկի և տափոլոռի հետ խառնուրդի տեսքով[16]:

Խոհարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չամիչով վարսակի շիլա

Եվրոպական Միությունում այսօր աճում է վարսակ պարունակող արտադրանքի օգտագործումը: Վարսակի հացահատիկը օգտագործվում են ծեծած և աղացած հացահատիկային կուլտուրաների, վարսակի փաթիլներ պատրաստելու համար, որոնք հատկապես արժեքավոր են մանկական սննդի համար` սպիտակուցների և հիմնական ամինաթթուների (լիզին, տրիպտոֆան, արգինին) բարձր պարունակության և հեշտ մարսման շնորհիվ: Վարսակի ալյուրից պատրաստվում են սննդային գալետներ, վարսակի բլիթներ, սուրճի փոխարինողներ: Մաքուր վարսակի ալյուր չի օգտագործվում հացաթխման համար, քանի որ այն չի պարունակում սնձան, բայց երբեմն այն ավելացվում է տարեկանի կամ ցորենի ալյուրի վրա[16]:

Վարսակից պատրաստում են կաթի փոխարինող՝ վարսակի կաթ: Այն ունի փափուկ, քաղցր համ: Այն կարելի է օգտագործվել կովի կաթի փոխարեն քաղցր և աղի կերակուր պատրաստելիս: Վարսակի կաթն առաջին անգամ արտադրվել է Եվրոպայում, բայց հետզհետե այն նվաճել է Հյուսիսային Ամերիկայի շուկաները[21]:

Վարսակը ավանդական շատ խոհանոցների բաղկացուցիչ մասն է: Այն ուելսացիների հիմնական կերակուրն էր XII - XIII դարերում [22]: Նաև վարսակը մեծ ժողովրդականություն է վայելել Շոտլանդիայում, որտեղ մանրացված վարսակը սեղանին մատուցվել է վարսակի շիլայի տեսքով՝ բացառապես նախաճաշին[22]: Ավստրալիայում վարսակից պատրաստում են անզակ՝ բլիթներ վարսակի փաթիլներից[23]:

Ռուսաստանում վարսակի ալյուրը սեղանի վրա միշտ պատվավոր տեղ էր գրավում հնդկացորենի, գարու և կորեկի հետ միասին: Վարսակի սերմերը անպտղաբեր տարիներին համարվում էին երկրորդ հաց[24]: Հինավուրց ժամանակներից արևելյան սլավոնները նրբորեն մանրացնում էին թեփը և դրանցից ստանում էին վարսակի անուշապուր: Կաթի, մեղրաջրի և կվասի հետ խառնած փոխինդը անվանում են դեժեն: Խորհրդային հացաբուլկեղենի փռերում վարսակի ալյուրից պատրաստում էին վարսակի թխվածքաբլիթներ:

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակի արտադրությունը 2017 թվականին
Տոննա
Ռուսաստան Ռուսաստան
5,451,394
Կանադա Կանադա
3,732,900
Ավստրալիա Ավստրալիա
2,265,503
Լեհաստան Լեհաստան
1,464,606
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
1,281,016
Ֆինլանդիա Ֆինլանդիա
1,013,900
Ամբողջ աշխարհում
25,949,161
Միավորված ազգերի կազմակերպություն, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, վիճակագրության բաժին[25]

Վարսակաձավարը և վարսակի ալյուրը ունեն մեծ քանակությամբ դյուրամարս, անփոխարինելի ամինաթթուներով հարուստ սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և B խմբի վիտամինների պարունակություն, ուստի դրանք լայնորեն օգտագործվում են դիետիկ և մանկական սննդի մեջ: Նրանցից պատրաստում են շիլաներ, մաղասահոս արգանակներ և ապուրներ, որոնք սննդային և դիետիկ միջոցներ են աղեստամոքսային տրակտի սուր բորբոքային հիվանդությունների (գաստրիտ, էնտերիտ), աղիների ատոնիայի, վիրուսային հեպատիտի, աստենիայի, նյարդային համակարգի հիվանդությունների, սրտի ռիթմիկ աշխատանքի խանգարման համար ինչպես նաև երկաթ պակասորդային սակավարյունության, որը առաջանում է պորֆիրինի սինթեզի խանգարմից: Վարսակի կուլեշը (շորվա) օգտագործվում է թոքերի տուբերկուլյոզի դեպքում (որպես ամրապնդող միջոց) և տալիս են դիաթեզով հիվանդ երեխաներին (գեղձախտ): Շաքարային դիաբետի դեպքում տալիս են խմելու համար նախատեսված, չմաքրված հատիկներից պատրաստված թուրմ: Կլինիկական պայմաններում պարզվել է, որ կանաչ չորացրած բույսի (խոտ) թուրմն ունի հանգստացնող և հիպնոսացնող հատկություններ: Խոտաբույսերի թուրմը նույնպես ունի այդպիսի հատկություններ, բայց այն ավելի հաճախ օգտագործվում է տենդի պայմաններում, հոդատապի, երիկամների հիվանդությունների հետևանքով առաջացած այտուցների համար, ախորժակը խթանելու և օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնելու համար, որպես փքահալած միացություն: Հնդկական ավանդական բժշկությունը և անգլիացի գիտնականների փորձերը ցույց են տալիս վարսակի արդյունավետությունը թմրամիջոցների և ծխախոտի կախվածության բուժման գործում: Լավագույն արդյունքները ստացվել են թարմ երիտասարդ բույսերից ստացված ալկոհոլային քաղվածքների օգտագործմամբ: Հացահատիկի քաղվածքները ավելի ցածր արդյունքներ ցույց տվեցին: Վարսակի թարմ քամած հյութը խորհուրդ է տրվում օգտագործել անքնության, նյարդային սպառման դեպքերում և ախորժակը խթանելու համար:

Ժողովրդական բժշկության մեջ հացահատիկային քերուկը (հաճախ մեղրով) օգտագործվում է որպես ամրապնդող միջոց ուժասպառման դեպքում և որպես մեղմ լուծողական: Վարսակի ծղոտը հաճախ ներառված է շաքարային դիաբետը բուժողների խառնուրդների մեջ: Թարմ ծղոտից լոգանքները օգտագործվում էին հոդային հիվանդությունների բուժման համար[26]:

Վարսակը օգտագործվում է նաև որպես արտաքին միջոց: Կոսմետիկ դիմակների համար օգտագործվում են ալյուրը և վարսակի փաթիլները, խոտի կամ ծղոտի թուրմը՝ լոգանքների, թրջոցների լվացումների տեսքով գեղձականջի, ռախիտի, ռևմատիզմի և ոտքերի հիպերհիդրոզի, ցրտահարության, մաշկի տարբեր հիվանդությունների և երիկամների տարածքում տաք կոմպրեսների համար, որոնք հեշտացնում են քարերի անցումը (երիկամաքարային հիվանդությունների ժամանակ)[27]:

Հոմեոպաթիայի ժամանակ օգտագործվում է սերմերի կաթնային հասունության փուլում հավաքված կանաչ գագաթներից պատրաստված ալկոհոլային թուրմը՝ որպես հանգստացնող միջոց անքնության, նյարդային գրգռվածության դեպքում[26]:

Ալկոհոլային խմիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսակը օգտագործվում է ալկոհոլային խմիչքներ պատրաստելու համար: Դրանից պատրաստվում է վարսակի գարեջուր, որն ունի փափուկ, հաճելի համ գարու լավ սորտերի նման[28], կվաս[29]: Վարսակը երբեմն ավելացվում է օղու պատրաստման ժամանակ[30]: Վարսակից և վարսակի ածիկից պատրաստում են տնական գարեջուր[31]: Նախկինում դրանից պատրաստել են վիսկի (վերջին գործարանը փակվել է 1975 թվականին):

Զինանշաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաստելդանսի (մունիցիպալիտետ Իսպանիայում, Կատալոնիայի ինքնավար համայնքի մեջ մտնող Լերիդ նահանգի մի մաս) զինանշանը կապույտ դաշտում ոսկե ամրոց է, որը շրջապատված է վարսակի չորս թփերով[32]:
  • Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի Վերեվսկի մունիցիպալիզացված գյուղական բնակավայրի զինանշանը և դրոշը. վարսակի ոսկե սերմերով ցանված սև հողի վրա կարմիր լեզվով արծաթյա ջրասամույր, որը թեքված է դեպի աջ[33]:
  • Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևսկի շրջանի Դորոխովսկոյե գյուղական բնակավայրի զինանշանը և դրոշը. Կարմիր դաշտում, որը վերածվում է կանաչի, տեղադրված են վարսակի հասկեր, որոնց խոցում է արծաթյան նետը[34]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tropicos, search for Avena
  2. Thellung, Albert. 1911. Vierteljahrsschrift der Naturforschenden Gesellschaft in Zürich 56: 311–337 in German
  3. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Triticum L.(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Кияк Г. С. Растениеводство. — К.: Высшая школа, 1971. — 352 с.(ուկր.)
  5. Овес — биологические особенности. Полезная информация о сельском хозяйстве доступным языком Արխիվացված է Մարտ 11, 2012 Wayback Machine-ի միջոցով:.
  6. Сельскохозяйственная энциклопедия: в 6 т. / Под ред. В. Мацкевича и П. П. Лобанова. — 4-е изд., перераб. и доп. — М.: Сов. энциклопедия, 1969—1975. — Т. 4.
  7. 7,0 7,1 Хлеб — всему голова? Ломоть четвёртый. Овес: история и …
  8. 8,0 8,1 8,2 Энциклопедия — Овес Արխիվացված է Օգոստոս 4, 2012 Wayback Machine-ի միջոցով:.
  9. THE 'MOWING DEVIL' INVESTIGATED(անգլ.)
  10. Пиво Германии
  11. 11,0 11,1 Овёс հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  12. Овес — одна из самых распространенных зерновых культур в Казахстане Արխիվացված է Սեպտեմբեր 4, 2012 Wayback Machine-ի միջոցով:.
  13. 13,0 13,1 Биологические особенности и технология выращивания овса(ուկր.)
  14. The Top Oat Producing Nations In The World(անգլ.)
  15. 15,0 15,1 Продовольственная и сельскохозяйственная организация ООН
  16. 16,0 16,1 16,2 16,3 Растениеводство: учебник / А. И. Зинченко, В. Н. Салатенко, М. А. Белоножко. — К.: Аграрное образование, 2001. — 591 с.(ուկր.)
  17. 17,0 17,1 Пшеница
  18. 18,0 18,1 18,2 Deutsche Forschungsanstalt für Lebensmittelchemie (DFA), Garching (Hrsg.): Lebensmitteltabelle für die Praxis. Der kleine Souci · Fachmann · Kraut. 4. Auflage. Wissenschaftliche Verlagsgesellschaft mbH, Stuttgart 2009, ISBN 978-3-8047-2541-6, S. 239.(գերմ.)
  19. Пищевая ценность и химический состав «Овес, зерно продовольственное».
  20. GRAS Notice (GRN) No. 575. GRAS Determination of Oat Protein for Use in Food(անգլ.)
  21. Овсяное молоко(անգլ.)
  22. 22,0 22,1 Кухня Великобритании: блюда древних кельтов(ուկր.)
  23. Народная кухня / А. И. Кочерга, Е. Г. Галиева, А. А. Кочерга — К.: Урожай, 1992. — 320 с. — ISBN 5-337-00889-7
  24. Овес в русской кухне
  25. «Oats production in 2017, Crops/World Regions/Production Quantity from pick lists»։ Food and Agriculture Organization, Statistics Division, FAOSTAT։ 2019։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019 
  26. 26,0 26,1 Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 216. — ISBN 5-06-000085-0
  27. Лекарственные растения : Энцеклопедический справ. / Под ред. акад. АН УССР А. М. Гродзинского. — К.: Гл. ред. Укр. сов. энцикл. им. М. П. Бажана, 1989. — 544 с. — ISBN 5-88500-006-9.
  28. Дегустация пшеничного пива — the sequel aka pokračování(ռուս.)
  29. Квас из овса
  30. Способ производства водки — Патент РФ 2172341
  31. Даль В. И. Толковый словарь живого великорусского языка: В 4 т. — СПб., 1863—1866.
  32. Armas de Castelldans.(կատ.)
  33. Башкиров К. С., Штейнбах С. Ю. История и геральдика земли Ленинградской. — СПб., 2008. — 664 с.
  34. Решение Совета депутатов сельского поселения Дороховское Орехово-Зуевского муниципального района Московской области от 19.9.2007 № 24/7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]