Հուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուրանի դիագրամ

Հուրան (լատ.՝ Panicula), բարդ ծաղկաբուղ, որի գլխավոր առանցքի տարբեր բարձրությունների վրա զարգանում են կողմնային ճյուղերը, որոնք իրենց հերթին ճյուղավորվում և կրում են ծաղիկներ կամ փոքրիկ ծաղկաբույլեր (օրինակ, հացազգիների հասկիկները, բարդածաղկավորների զամբյուղները և այլն)։ Ճյուղերը կարող են լինել գլխավոր առանցքին սեղմված (սեղմված կամ ուղձային հուրան) կամ դրանից հեռու (ցրված հուրան)։ Կարճ ճյուղերով սեղմված հուրան, որը նման է հացազգիների հասկին (եգիպտացորեն, Տիմոֆեևի խոտ և այլն), կոչվում է հասկափունջ (փետրափունջ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 684 CC-BY-SA-icon-80x15.png