Սննդամթերքի էներգետիկ արժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրնձի փաթեթ, որի բաղադրության բաժնում նշված է էներգետիկ արժեքը

Սննդամթերքի էներգետիկ արժեքը (այլ կերպ՝ կալորիականություն) իրենից ներկայացնում է էներգիայի այն քանակը, որն առաջանում է մթերքներում պարունակվող ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի օքսիդացման հետևանքով։
Կալորիականությունը մթերքի սննդարար արժեքի կարևոր ցուցանիշ է, որն արտահայտում են կիլոկալորիաներով (կկալ, ԱՄՆ-ում պարզապես՝ callories) կամ կիլոջոուլներով (ԿՋոուլ)։ Ընդ որում՝ 1 կկալ = 4,184 ԿՋոուլի։ Սպիտակուցների էներգետիկ արժեքը կազմում 4 կկալ/գ (16,7 ԿՋոուլ/գ), մարսելի ածխաջրատներինը՝ 3,75 կկալ (15,7 ԿՋոուլ/գ), ճարպերինը՝ 9 կկալ/գ (37,7 ԿՋոուլ/գ)։ Այն հաշվարկում են սննդամթերքի 100 գ ուտելի մասով։ Մթերքի էներգետիկ արժեքը որոշելու համար պետք է տեղյակ լինել դրա քիմիական կազմից։

Օրինակ, տավարի մսի 100 գ-ը պարունակում է 18,9% սպիտակուց, 12,4% ճարպ։ Հետևաբար, 100գ տավարամսի էներգետիկ արժեքը կկազմի 18,9X4+12,4X9=187 կկալ (187X4,184=782 ԿՋոուլ)։

Հաշվարկված էներգետիկ արժեքը հանդիսանում է տեսական, որովհետև սննդամթերքները մարդու օրգանիզմում լրիվ չեն մարսվում։ Մարսվող սննդամթերքների էներգետիկ արժեքը որոշելու համար պետք է իմանալ դրանց մարսելիության գործակիցը։

Կալորիականության միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդամթերքի կալորիականությունն արտահայտում են կալորիաներով (կալ) և կիլոկալորիաներով (կկալ)։ Սննդամթերքի կալորիականությունը պայմանավորված է սննդամթերքների կազմության մեջ մտնող հիմնական սննդանյութերի՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակությամբ։ Սննդամթերքների մյուս բաղադրամասերը՝ հանքային աղերն ու վիտամինները, էներգետիկական արժեք չունեն։ Օրգանիզմում 1 գ ճարպի օքսիդացումից ստացվում է 9,3 կկալ (1 կկալ=4,1868 կջ), 1 գ սպիտակուցից՝ 4,1 կկալ, 1 գ ածխաջրերից՝ 4,1 կկալ էներգիա։ Տարբերում են սննդի բրուտտո և նետտո կալորիականություն։ Բրուտտոն սննդի ընդհանուր, իսկ նետտոն՝ յուրացվող մասի կալորիականությունն է։ Վերջինս խառը սննդի ժամանակ կազմում է ընդհանուրի մոտ 90%֊ը։

Դասակարգում ըստ կալորիականության[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր կալորիականությամբ են օժտված մեծ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր պարունակող սննդամթերքները (օրինակ, ձավարները, լոբազգիները, հացամթերքներն ու մակարոնեղենը, հրուշակեղենը, ճարպոտ միսն ու ձկնեղենը և այլն)։

Կալորիականության հաշվարկման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդամթերքների և պատրաստի կերակրատեսակների կալորիականությունը որոշում են ֆիզիկական, քիմիական և հաշվարկային մեթոդներով։

Ֆիզիկական մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական մեթոդի դեպքում կալորիմետրում այրում են սննդամթերքի որոշակի քանակ և որոշում անջատված ջերմային էներգիայի քանակը։

Քիմիական մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական մեթոդի դեպքում լաբորատոր եղանակով որոշում են սննդամթերքում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակությունը և օգտվելով դրանց ջերմային համարժեքներից՝ հաշվում կալորիականությունը։

Հաշվարկային մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում լայն կիրառում ունի հաշվարկային մեթոդը, որի ժամանակ օգտվում են հատուկ աղյուսակներից, ուր տրված են տարբեր սննդամթերքներում հիմնական սննդանյութերի պարունակությունը և կալորիականությունը, որոշում նրա համապատասխանությունը օրգանիզմի էներգետիկական ծախսերին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 483