Տափոլոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափոլոռ
Grass vetchling close 800.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ [[Ծածկասերմեր]]
Դաս [[Երկշաքիլավորներ]]
Կարգ [[Թիթեռնածաղկավորներ]]
Ընտանիք [[Բակլագզիներ]]
Ցեղ '''Տափոլոռ'''
Լատիներեն անվանում
Lathyrus
Տեսակներ
Տես տեսակների ցուցակը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տափոլոռ, ճպռուկ, (լատ.՝ Lathyrus), բակլագզիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հիմնականում՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 100 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 16-18 տեսակ՝

  • տափոլոռ պալարավոր (Lathyrus tuberosus),
  • տափոլոռ անտառային (Lathyrus sylvestris),
  • տափոլոռ մարգագետնային (Lathyrus pratensis),
  • տափոլոռ Նեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում ցանքերը և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է կամ ճյուղավորվող, կառչող, բարձրությունը՝ 25-100 սմ։ Տերևները զույգփետրաձև են, բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է (երբեմն ծաղիկները մեկական և այլն՝ տերևանութերում), վարդագույն, բաց մանուշակագույն, կապտամանուշակագույն, դեղնավուն, կարմրավուն և այլն։

Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մերկ կամ թույլ թավոտ ունդ է։ Սերմերը սեպաձև են, հարթ կամ կնճռոտ, սպիտակ, գորշ, դարչնագույն։

Մշակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա տեսակներից մշակության մեջ տարածված են տափոլոռ ցանովին կամ սովորականը (Lathyrus sativus), տափոլոռ կարմիրը (Lathyrus cicera) և տափոլոռ տան ծերին (Lathyrus tingitanus)։ Սննդային ու կերային հատկանիշներով առավել արժեքավոր է մշակովի տափոլոռ (հայտնի է ճուլպան, մրտուկ, խոբու, խալար անուններով)։ Գարնանացան է, սերմերը ծլում են 2-3 °C ջերմաստիճանի պայմաններում, ծիլերը կարող են դիմանալ -11 °C-ից -13 °C սառնամանիքներին։ Չորադիմացկուն է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական տափոլոռ

Սերմերն օգտագործում են սննդի մեջ, դրանցից կարելի է ստանալ բուսական սոսինձ։ Մշակում են կանաչ կեր, խոտ և սիլոս ստանալու համար։ ՀՀ-ում կարելի է մշակել տափաստանային գոտում։ Կերային (կանաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը), գեղազարդիչ և մեղրատու է։ Սերմերից ստանում են սոսինձ, որն օգտագործում են նրբատախտակ պատրաստելիս, ավիացիոն, տեքստիլ և արդյան այլ ճյուղերում։

Տափոլոռ խաղողանմանը (Lathyrus vinealis) հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանի շրջակայքում, աճում է չոր, խճոտ լանջերին, գիհու նոսրանտառներում (ստորին և միջին լեռն, գոտիների). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տեսականու ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Растениеводство / Г. С. Посыпанов, В. Е. Долгодворов и др. — М.: КолосС, 2007. — С. 315—316.
  • Головкин Б. Н., Китаева Л. А., Немченко Э. П. Декоративные растения СССР. — М.: «Мысль», 1986. — С. 191—194.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png