Էնտերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնտերիտ
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9005, 008, 009, 555 և 558
ՀՄԴ-10A02, A09, K50 և K55

Էնտերիտ ( հին հուն․՝ ἔντερον «աղիք»)՝ բարակ աղիքի բազմագործոնային խրոնիկ բորբոքային հիվանդություն։ Հիվանդության խրոնիկ ընթացքի դեպքում այն բերում է լորձաթաղանթի հետաճման (ատրոֆիա)։

Էնտերիտի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու մոտ՝ կախված տեղադրվածությունից տարբերում են դուոդենիտ (տասներկումատնյա աղիքի բորբոքում), էունիտ (բարակ աղիի բորբոքում) և իլեիտ (զստաղիքի բորբոքում)։ Ավելի հաճախ հանդիպում է ամբողջ բարակ աղիքի բորբոքում՝ համակցված ստամոքսաբորբի հետ (գաստրոէնտերիտ) և (կամ) կոլիտի հետ (գաստրոէնտերոկոլիտ, էնտերոկոլիտ)։

Սուր էնտերիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր էնտերիտները հանդիպում են վարակիչ հիվանդությունների դեպքում (որովայնային տիֆ, պարատիֆեր, խոլերա և այլն), սննդային թունավորումների և սննդային ալերգիաների դեպքում և այլն։ Ուղեկցվում են աղիքի լորձաթաղանթի բորբոքային ծագման այտուցվածությամբ և հիպերեմիայով, արտազատության ավելացմամբ,իսկ ծանր դեպքերում՝ խոցերի առաջացում և արյունազեղումներ։

Սուր էնտերիտի ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում են հանկարծակի ցավեր, հիմնականում որովայնի միջնամասում, հաճախ ուղեկցվում են փսխումով, փորլուծությամբ, ջերմաստիճանի բարձրացումով․ ծանր դեպքերում արտահայտվում են ընդհանուր ինտոքսիկացիայի ախտանշաններ, սրտանոթային խանգարումներ, օրգանիզմի ջրազրկում, հնարավոր են ջղակծկումներ։

Վիրուսային էնտերիտը խիստ տարբեր է։ Այն արտահայտվում է ջերմության բարձրացումով և նկատելի թուլությամբ։ Ավելի ուշ նկատվում է մարսողության խանգարումներ։ Փորլուծության հաճախությունը օրվա ընթացքում հասնում է մինչև 20-ի, որն առաջացնում է օրգանիզմի ջրազրկում։

Սուր էնտերիտի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր էնտերիտի թեթև ձևերը ավարտվում են առողջացմամբ՝ մի քանի օրից կամ շաբաթից։ Բուժումը իրականացվում է ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում։Բուժման ժամանակահատվածը կախված է էնտերիտի հարուցման պատճառներից և ընթացքից։ Կիրառում են սուլֆանիլամիդներ,հակաբիոտիկներ, սպազմոլիտիկներ, դաբաղանյութեր, ցուցված է առատ հեղուկների օգտագործումը։ Վիճակի լավացման դեպում սննդակարգը թույլատրվում է դարձնել ավելի բազմազան։

Խրոնիկ էնտերիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկ էնտերիտների պատճառ կարող են հանդիսանալ ոչ ռացիոնալ սննդակարգը (սննդի ընդունման ռեժիմի անկանոնություն, կծու սննդի չարաշահում, ալկոհոլային խմիչքների օգտագործում), հելմինտոզները, լյամբլիոզը, գեոտրիխոզը, որոշ արտադրական թույներով թունավորումը (օր․՝ կապարի միացություններով թունավորումը), որոշ դեղամիջոցների երկարատև ընդունումը (օր․՝ լուծողականներ, հակաբիոտիկներ), որոշ բնածին հիվանդությունների դեպքում, որոնց ընթացքում խախտվում է բարակ աղիքի ֆերմենտների սինթեզը, աուտոիմունային հիվանդությունների պատճառով (Կրոնի հիվանդություն, ցելիակիա), ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժման դեպքում և այլն։ Աստիճանաբար առաջանում է աղիքի լորձաթաղանթի ատրոֆիա, թավիկների հարթեցում, պակասում է աղիքային ֆերմենտների արտադրությունը, խախտվում է ներծծման գործընթացները։ Հիվանդներին անհանգստացնում է աղիքներում գազագոյացումը, հարպորտային շրջանի ոչ սուր ցավերը, սրտխառնոց, փորլուծություն։ Աղիքներում ներծծման նվազման հետևանքով առաջանում է մարսողական խանգարումներ։ Էնտերիտի հայտնաբերումը իրականացվում է արտաթորանքների հետազոտությամբ։

Խրոնիկ էնտերիտի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ սննդակարգ,պոլիվիտամիններ,փորլուծությունների դեպքում՝ դաբաղող միջոցներ,սննդային ֆերմենտների պատրաստուկներ,ցավերի դեպքում՝ սպազմոլիտիկներ, ֆիզիոթերապեվտիկ միջացառումներ։ Սրացումների դեպքում ցուցված է ստացիոնար բուժում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]