Դուոդենիտ
Արտաքին տեսք
Դուոդենիտ | |
---|---|
Տասներկումատնյա աղիք (նշված հատված) | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
Անվանվել է | տասներկումատնյա աղի |
Duodenitis Վիքիպահեստում |
Դուոդենիտ, տասներկումատնյա աղիքի բորբոքումն է։ Կարող է լինել սուր և քրոնիկական[1]։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուոդենիտի ախտանիշներն են՝
- Որովայնային ցավ
- Փսխում
- Սրտխառնոց
- Դիսկոմֆորտի զգացում ստամոքսի շրջանում
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուոդենիտի պատճառներն են[2]՝
- Հելիկոբակտեր պիլորի վարակ
- Ցելիակիա
- Բակտերիալ վարակ
- Վիրուսային վարակ
- Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ
- Աուտոիմուն հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն)
- Դուոդենալ լիմֆոցիտոզ
- Իդիոպաթիկ
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշումը հիմնականում կատարվում է էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ վերցված բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտության հիման վրա։ Նաև շատ կարևոր է ուշադրություն դարձնել ախտանիշներին և ուղեկցող հիվանդություններին։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումն ուղղված է բորբոքման և ինֆեկցիայի վերացմանը։ Հելիկոբակտեր պիլորիով հարուցված վարակը սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Healthline. «Gastritis/duodenitis». Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ Serra S, Jani PA (2006). «An approach to duodenal biopsies». J. Clin. Pathol. 59 (11): 1133–50. doi:10.1136/jcp.2005.031260. PMC 1860495. PMID 16679353.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուոդենիտ» հոդվածին։ |
|