Սպորտային սնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդիբիլդինգում օգտագործվող հավելումների մեջ ամենամեծ տարածումն ունեցող պրոտեինի շեյքը, պատրաստված պրոտեինի փոշուց (կենտրոնում) և կաթից (ձախ կողմում)

Սպորտային սնունդ, սպորտ սնունդ, մարզիկների, բոդիբիլդերների կամ պարզապես առողջ ապրելակերպի հետևորդների կողմից օգտագործվող դիետիկ լրացակերերի և վիտամինային համակարգերի խումբ։ Սպորտային սննդի ընդունումը նախևառաջ կոչված է բարձրացնելու մարդու դիմադրողականությունը և ուժը, լավացնելու սպորտային արդյունքները, ամրապնդելու առողջությունը, կարգավորելու կամ կանխելու քաշի աճը, լայնացնելու մկանների չափը և, ի վերջո երկարացնելու կյանքի տևողությունը։

Վիտամինային լրացանյութերի մեջ ամենանեծ օգտագործումն ունեն պրոտեինը, շղթայական ամինաթթուները (BCAA), գլուտամինը, եթերային ճարպաթթուները, սննդի փոխարինողները, կրեատինը, քաշը նվազեցնող մթերքները և տեստաստերոնային խթանիչները։