Սննդային մանրաթելեր

Սննդային մանրաթելեր, սննդի բաղադրամասեր, որոնք չեն մարսվում մարդու մարսողական համակարգի ֆերմենտներով, սակայն կարող են ճեղքավորվել աղիքների օգտակար միկրոֆլորայի կողմից։ Որոշ աղբյուրներում սննդային մանրաթելերը սահմանվում են որպես բազմաշաքարների և լիգնինի հանրագումար, որոնք չեն մարսվում մարդու աղեստամոքսային համակարգի մարսողական հյութերի ազդեցությամբ[1]։Շատ մասնագետների կարծիքով այս սահմանումը ավելի ճշգրիտ է։
1970-80-ական թվականներին օգտագործվում էր «բալաստային նյութ» եզրույթը, սակայն սննդագիտության տեսակետից նրա դերը բացահայտելուց հետո այդ անվանումը կիրառելը համարվեց ոչ ճիշտ։

Բազմաթիվ երկրներում սննդային մանրաթելերի օգտագործումը խրախուսվում է տարատեսակ առողջապահական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության կոմիտեն (FDA), Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան (AHA), Սննդամթերքի եվրոպական կոմիտեն (FUFOSE), Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը և այլն։
Սննդային մանրաթելերի հիմնական տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սննդային բաղադրամաս | Սննդային հավելանյութ | Աղբյուր |
| ոչ ջրալույծ սննդային մանրաթելեր | ||
| β-գլյուկաններ | ||
| Բջջանյութ | E 460 | հատիկավորներ, մրգեր, բանջարեղեն (պարոնակվում է բոլոր բույսերում) |
| Խիտին | — | սնկեր, միջատների և խեցգետնակերպերի արտաքին կմախք |
| Հեմիցելյուլոզ | հատիկավորներ, բույսերի կոշտ մասեր, պատիճներ | |
| Հեքսոզներ | — | ցորեն, գարի |
| Պենտոզներ | — | տարեկան, վարսակ |
| Լիգնին | — | պտղաքարեր, բանջարեղենի մեջ պարունակվող թելիկներ,հատիկավորներ |
| քսանթանային խեժ | E 415 | Xanthomonas-բակտերիայի ներգործությունը շաքարների վրա |
| Կայուն օսլա | — | ամիլոզի բարձր պարունակությամբ օսլա,գարի,ամիլոզի բարձր պարունակությամբ ցորեն, լոբազգիներ, հում բանան, եփված և սառեցված մակարոնեղեն և լոլիկ |
| ջրալույծ սննդային մանրաթելեր | ||
| Արաբինոքսիլան | — | եզան լեզու[2] |
| Ֆրուկտաններ | որոշ բույսերում օսլայի փոխարեն ամբողջովին կամ մասամբ պաշարային սննդանյութ | |
| Ինուլին | — | որոշ բույսեր, օրինակ՝ գետնախնձոր, եղրդակ և այլն |
| Պոլիուրոնիդ | ||
| Պեկտին | E 440 | պտղամաշկ (գլխավորապես խնձոր, տանձ), բանջարեղեն |
| Ալգինաթթու | E 400–E 407 | ջրիմուռներ |
| Նատրիումի ալգինատ | E 401 | |
| Կալիումի ալգինատ | E 402 | |
| Ամոնիումի ալգինատ | E 403 | |
| Կալցիումի ալգինատ | E 404 | |
| Պրոպիլենգլիկոլալգինատ (PGA) | E 405 | |
| ագար | E 406 | |
| Ռաֆինոզ | — | լոբազգիներ |
| Քսիլոզ | — | միաշաքարներ,պենտոզներ |
| Պոլիդեքստրոզ | E 1200 | սինթետիկ պոլիմեր |
| Լակտուլոզ | — | սինթետիկ երկշաքար |
Սննդային մանրաթելերի դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ քիմիական կառուցվածքի․
- Բազմաշաքարներ՝ բջջանյութ և դրա ածանցյալներ, հեմիցելյուլոզա, պեկտիններ, խեժեր, լորձանյութեր և այլն։
- Ոչ ածխաջրային սննդային մանրաթելեր՝ լիգնին։
- Ըստ հումքի աղբուրի․
- Ավանդական՝ հատիկավորների, լոբազգիների, բանջարեղենի, արմատապտուղների, մրգերի, հատապտուղների, ցիտրուսների, ընդեղենի, սնկերի և ջրիմուռների սննդային մանրաթելեր
- Ոչ ավանդական՝ տերևավոր և փշատերև ծառերի, հատիկավորների ցողունի, շաքարեղեգի և խոտաբույսերի սննդային մանրաթելեր
- Ըստ հումքից ստացման եղանակի․
- Չմաքրված սննդային մանրաթելեր
- Չեզոք միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
- Թթվային միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
- Չեզոք և թթվային միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
- Ֆերմենտներով մաքրված սննդային մանրաթելեր
- Ըստ ջրում լուծվելու հատկության․
- Ջրալույծ՝ պեկտին, խեժեր, լորձ, բջջանյութի որոշ ածանցյալներ
- Ոչ ջրալույծ՝ բջջանյութ, լիգնին
- Ըստ հաստ աղիքում բակտերիաների կողմից մարսման․
- Մասամբ և ամբողջությամբ մարսվող՝ պեկտին, խեժեր, լորձ
- Մասամբ մարսվող՝ բջջանյութ, հեմիցելյուլոզա
- Չմարսվող՝ լիգնին
Սննդային մանրաթելերի պարունակությունը սննդամթերքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հացահատիկներ, ընդեղեն, հացաբուլկեղեն, ընկույզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մթերք[3] | Էներգիական արժեք
կկալ/100 գ |
Սննդային մանրաթելերի պարունակությունը | |
|---|---|---|---|
| գ/100 գ | գ/100 կկալ | ||
| Ցորենի թեփ | 165 | 43,0 | 26,1 |
| Գարեհաց | 200 | 8,0 | 4,0 |
| Ցորենի հաց | 228 | 6,1 | 2,7 |
| Հնդկաձավարի շիլա | 101 | 2,7 | 2,7 |
| Չորահաց ալյուրից | 323 | 7,0 | 2,2 |
| II կարգի ալյուրի հաց | 228 | 4,6 | 2,0 |
| Գարեձավարի շիլա | 135 | 2,5 | 1,9 |
| Վարսակաձավարի շիլա | 109 | 1,9 | 1,7 |
| I կարգի ալյուրի հաց | 240 | 3,2 | 1,3 |
| Ցորնաձավարի շիլա | 153 | 1,7 | 1,1 |
| Բարձր կարգի ալյուրի հաց | 250 | 2,3 | 0,9 |
| Խաշած մակարոն | 135 | 1,1 | 0,8 |
| Սպիտակաձավարի շիլա | 100 | 0,8 | 0,8 |
| Ընկույզներ | 650 | 4,0 | 0,6 |
Բանջարեղեն, լոբազգիներ, մրգեր, հատապտուղներ[4]
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մթերք[3] | Էներգիական արժեք
կկալ/100 գ |
Սննդային մանրաթելերի պարունակությունը | |
|---|---|---|---|
| գ/100 գ | գ/100 կկալ | ||
| Լոբի պատիճավոր | 16 | 2,5 | 15,6 |
| Բրյուսելյան կաղամբ | 35 | 4,2 | 12,0 |
| Սպիտակագլուխ կաղամբ | 28 | 2,0 | 7,1 |
| Գազար | 35 | 2,4 | 6,9 |
| Մաղադանոս,սամիթ,հազար, կանաչ սոխ | 30 | 2,0 | 6,7 |
| Խաշած ճակնդեղ | 48 | 3,0 | 6,3 |
| Լոլիկ | 24 | 1,4 | 5,8 |
| Տապակած սունկ | 172 | 6,8 | 4,0 |
| Խաշած ոլոռ | 130 | 5,0 | 3,8 |
| Սև հաղարջ | 44 | 4,8 | 10,9 |
| Կիվի | 47 | 3,8 | 8,1 |
| Ծիրանաչիր | 242 | 18,0 | 7,4 |
| Խնձորի չիր | 253 | 14,9 | 5,9 |
| Նարինջ | 43 | 2,2 | 5,1 |
| Ծիրան | 44 | 2,1 | 4,8 |
| Խնձոր | 47 | 1,8 | 3,8 |
| Չամիչ | 281 | 9,6 | 3,4 |
| Խաղող | 72 | 1,6 | 2,2 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Trowell H.C., Burkitt D.P. The development of the concept of dietary fibre // Mol Aspects Med. #9(1), 1987. p. 7-15
- ↑ Fischer MH, Yu N, Gray GR, Ralph J, Anderson L, Marlett JA. (2004) The gel-forming polysaccharide of psyllium husk (Plantago ovata Forsk). Carbohydr Res. 2004 Aug 2;339(11):2009–17.
- ↑ 3,0 3,1 «Роль пищевых волокон». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ https://www.healthline.com/nutrition/foods-high-in-soluble-fiber#section8
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սննդային մանրաթելեր կատեգորիայում։ |