Վարսակի փաթիլներ

Վարսակի փաթիլներ, հատուկ սարքավորման օգնությամբ ջարդուտրոր արած վարսակաձավար, որը ստանում է մատնեքավոր կամ հարթ տեսք։ Օգտագործվում է արագ վարսակաձավարի շիլա պատրաստելու կամ որպես ուրիշ նախաճաշերի հիմք օգտագործելու համար՝ օրինակ գրանոլայի և մյուսլիի։
Արտադրության տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաթիլներ ստանալու համար վարսակի հատիկները չորացնում են, մաքրում մղիկից, կոկում և շոգեհարում։ Շոգի գործողության տակ հատիկները ավելի փափուկ են դառնում, ինչը նկատելիորեն կրճատում է նրանց օգտագործման ժամկետը։ Այդ նույն նպատակին է ծառայում նաև սահահարթումը, որը խոշորացնում է մթերքի մակերեսը։ Եզրափակիչ փուլում փաթիլները ենթարկվում են ջերմական մշակման (թեթև շիկացման)։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հումքի որակին և մշակման եղանակին նայած, վարսակի փաթիլները թողարկվում են երեք տեսակով՝ «Հերկուլես», ծաղկաթերթային և «Էքստրա»։ «Հերկուլես» և ծաղկաթերթայինները պատրաստում են բարձրորակ վարսակաձավարից։
«Էքստրան» պատրաստում են առաջին կարգի վարսակից։ «Էքստրա» փաթիլների չափերը բաժանվում են երեք համարների։
- Ողջ հատիկներից փաթիլներ։
- Կտրատած հատիկներից մանր փաթիլներ։
- Կտրատած հատիկներից արագ պատրաստվող փաթիլներ։
Արագ պատրաստվող փաթիլները ամենաբարակն են բոլորից։ Որպես կանոն, ինչքան քիչ ժամանակ է պահանջվում փաթիլների պատրաստման համար, այդքան շատ գործողություններ են եղել նրանց արտադրության համար․ կրկնակի շոգեհարումներ, սահահարթում և այլն[1]։ Դիետաբանները խորհուրդ են տալիս օգտագործել այն փաթիլները, որոնք եփել են պահանջում, քանի որ դրանք ավելի են մոտ անապակ հատիկներին և տալիս են ավելի երկար կշտության ցգացում[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Oats — January Grain of the Month | The Whole Grains Council
- ↑ Happy Healthy Long Life: Dr. Caldwell Esselstyn’s Heart Disease Prevention & Reversal Diet
- ↑ «Why Steel Cut Oatmeal? - Ask Dr. Weil»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-02-ին։ Վերցված է 2014-06-09
|