Սենաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սենաժ (Մեծ Բրիտանիա)

Սենաժ, մինչև 50-ից 55% խոնավություն պարունակող, թառամեցրած, հերմետիկ պայմաններում պահածոյացված խոտ։ Որպես հումք օգտագործում են բնական և ցանովի խոտհարքների բույսերը, որոնցից բակլազգիները (թիթեռնածաղկավորները) հավաքում են մինչև ծաղկման, իսկ դաշտավլուկազգիները (հացազգիներ)՝ հասկակալման փուլերում։ Սենաժահումքը մանրացնում են սիլոսահավաք կոմբայնով։ Սենաժ պահում են մետաղե կամ երկաթբետոնե հերմետիկ աշտարակներում (տես Սիլոսային կառույցներ)։ Սննդարարությամբ գրեթե համարժեք է կանաչ կերերին։ 100 կգ երեքնուկի սենաժը պարունակում է 33-ից 40 կերային միավոր, 4-ից 5 կգ մարսելի պրոտեիկ, 450-ից 460 գ կալցիում, 200-ից 220 գ ֆոսֆոր, 3000-ից 4000 մգ կարոտին։ Սենաժը օգտագործում են հիմնականում խոշոր և մանր եղջերավորների կերակրման համար և այն՝ կարելի է տալ կենդանիներին սիլոսի և խոտի փոխարեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png