Հարավային Ամերիկայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավային Ամերիկայի տնտեսություն
Վիճակագրություն
Բնակչություն410,013,492 (2010)
ՀՆԱ$3.990 տրիլիոն (անվանական, 2016)
$6.567 տրիլիոն (PPP, 2017)
ՀՆԱ-ի աճՄեկ շնչի հաշվով։ 5.5% (2008)
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվովանվանական։ $9,239 (2016)
PPP: $14,156 (2016)
Միլիոնատերեր (US$)400,000 (0.011%)
Գործազրկություն9% (2002)

Հարավային Ամերիկայի տնտեսությունը կազմում են տասներկու ազգերում և երեք տարածաշրջաններում ապրող մոտ 410 միլիոն մարդ։ Այն ընդգրկում է աշխարհի բնակչության 6 տոկոսը։

1930-ից մինչև 1980-ականները Հարավային Ամերիկայի երկրները օգտագործում էին ներմուծման փոխարինող՝ տնտեսական քաղաքականություն, որը փոխարինում է օտարերկրյա բիզնեսներին, ինչպես նաև արտահանումներին՝ տեղական արտադրությամբ։ Այս քաղաքականությունը ստեղծվել էր՝ ավելի զարգացած արտադրություն ստեղծելու և օգնելու տեղական բիզնեսների աճին, որոնք մրցակցային չեն միջազգային արդյունաբերությունների հետ։ Այնուամենայնիվ, այս քաղաքականությունը ստեղծեց պարտքային ճգնաժամ Հարավային Ամերիկայում[1]։

Հարավային Ամերիկան արևմտյան երկրներից ավելի հեռու էր ընկնում նախորդ երկու դարերում։ Սա կարող է բացատրվել Հարավային Ամերիկայի առաջնային ապրանքների վրա բարձր համակենտրոնացմամբ, ինչպես նաև կրթական համակարգի վիճակով և ինստիտուցիոնալ կառուցվածքով, որոնցից որոշները դեռևս կապված են իրենց գաղութային անցյալի հետ, մյուսներն էլ՝ վերջերս եղած քաղաքական զարգացումների հետ[2]։

1990-ականներից սկսած Հարավային Ամերիկան անցավ ազատ-շուկայական տնտեսության համակարգի։ Սա վերջապես Հարավային Ամերկայի երկրներին դուրս հանեց պարտքային ճգնաժամից։ Այժմ, տնտեսական գլխավոր զբաղմունքներն ընդգրկում են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, անտառաբուծությունը և հանքարդյունաբերությունը։

2016 թվականին 4 երկրներ՝ Բրազիլիան, Էկվադորը, Արգենտինան և Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը, արտադրության անկում ապրեցին։ Շրջանի այլ երկրներում նկատվում էր տնտեսական աճի դանդաղում[3]։ Բրազիլիան այս արտադրության անկումը տեսավ գործազրկության աճող մակարդակի, ֆինանսական վատացող պայմանների և քաղաքական խնդիրների պատճառով, ինչը, իր հերթին, հանգեցրեց մասնավոր ներքին սպառման և ներդրումների նվազմանը[3]։ Արգենտինան նույնպես ներքին սպառման և ներդրումների անկում ապրեց, այնուամենայնիվ, դրա պատճառը գնաճի կարճաժամկետ աճի պատճառով պետական ծառայության սուբսիդիաների հանելն էր։ Ի հակադրություն դրա՝ Պերուն տարածաշրջանի այլ երկրներից տարբերվում էր՝ պղնձի արտադրության շնորհիվ ցուցաբերելով աճի մակարդակների բարձրացում։

2017 թվականին տնտեսությունը 2014 թվականից ի վեր առաջին անգամ սկսեց ապաքինվել։ Տնտեսության աճի գլխավոր գրավականը մասնավոր սպառումն էր[4]։ Բրազիլիայում մանրածախ առևտրի և արդյունաբերական արտադրանքի ավելացումը 2017 թվականին բերեց իր տնտեսության 1%-ով ընդլայնմանը։ Ավելի բարձր մակարդակի պետական ներդրումների և մասնավոր սպառման արդյունքում Արգենտինայի տնտեսությունը աճեց 2016թ․-ի իր անկման համեմատ։

2017 թվականին գնաճի տեմպերի մոտ անկման միտում էր նկատվում հիմնական տնտեսությունների մեծ մասում։ Պատճառներն էին՝ փոխարժեքի նախնական արժևորումները և մթերքի գնի իջեցումը։ 2019 թվականին որոշ երկրներում անգամ սպասվում էր իրենց թիրախային խմբերի իջեցում[4]։

Տնտեսական ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում, գաղութային ժամանակաշրջանից սկսած, բնական ռեսուրսների արտահանումը Հարավային Ամերիկայի տնտեսության հիմնական գործոնն էր։ Մի հողով, որը կարելի է բաժանել չորս կլիմայական շրջանների (արևադարձային, բարեխառն, չոր և սառը) Հարավային Ամերիկան բազմազան հող է, որը հարուստ է բնական ռեսուրսներով։ Այն ունի գյուղատնտեսական ապրանքների, հանքային հարստությունների, առատ քաղցրահամ ջրի և հարուստ ձկնաբուծարանների լայն բազմազանություն։

Հարավային Ամերիկան, որպես աշխարհի գյուղատնետսական ծուկայի ամենակարևոր ներդրողներից մեկը, գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային արտհանման մոտ 10%-ն է հաշվարկում[5]։ Կլիմայական տարբեր շրջանները բերքի տարբեր տեսակների տուն են հանդիսանում։ Արևադարձային կլիմայական գոտում երկու ամենակարևոր փողաբեր բերքերն են սուրճը և կակաոն[6]։ Հարավային Ամերիկան գերակշռում է սուրճի արտադրությամբ համաշխարհային շուկայում՝ Բրազիլիան լինելով աշխարհում սուրճի ամենամեծ արտահանողը։ Բրազիլական սուրճի արտահանման խորհրդի հաշվետվությունը ցույց է տալիս, որ սուրճի արդյունաբերությունը 2016 թվականին վաստակել է 5,6 միլիարդ ամերիկյան դոլար սուրճի տարբեր սորտերի արտահանումով, որոնք գերազանցում են 34 միլիոն 60 կիլոգրամանոց պայուսակը։ Սա Բրազիլիայի ընդհանուր տարեկան ագրոբիզնեսի 84,9 ԱՄՆ դոլարի արտահանումների 6,4%–ն է հաշվարկում[7]։ Ի հավելումն՝ 2016 թվականին սոյան, աճեցված Հարավային Ամերիկայի բարեխառն կլիմատային գոտում, Բրազիլիայի համար ուներ 19 միլիարդ ԱՄՆ դոլարի արտահանման արժեք՝ ներկայացնելով ընդհանուր արտահանման 10,4 %-ը[8], և Արգենտինայի համար 3,23 միլիարդ ԱՄՆ դոլար, ներկայացնելով երկրի ընդհանուր արտահանումների 5,7%-ը[9]։ Ավելին, սոյայի կերակրի արտահանումը ներկայացնում է Արգենտինայի ընդհանուր արտահանման 17,5%-ը 9,96 միլիարդ դոլար արտահանման արժեքով[9]։

Արևադարձային շրջանի այլ արտահանումներ, ինչպես Ամազոնի խոնավ անտառները (ներառված Բրազիլիայով, Պերուով, Կոլումբիայով, Էկվադորով, Բոլիվիա Ֆրանսիական Գվինայով և Սուրինամով), ներառում է զամբյուղի ընկույզ և Բրազիլական ընկույզ, համաշխարհայնորեն ճանաչված որպես նուրբ խորտիկներ[10], ինչպես նաև շաքար(շաքարավազ), ավոկադո, բանան, անանաս, նարինջ, թուրինջ և մանգո։ Շաքարավազի մշակումը տնտեսության ողնաշարն է եղել սկսած վաղ գաղութային ժամանակներից և Էկվադորը աշխահի ամենամեծ բանանի արտահանողն է (Էկվադորի բանանի արտադրություն)։

Բարեխառն գոտիներում եգիպտացորեն է արտադրվում և այն Արգենտինայում երկրորդ ամենաշատ արտահանվող ապրանքն է[9]։ Ի հավելումն, ցուրտ կլիմայական շրջաններում ինչպես Անդերն են, քվինայի պես բերքի բարձր արտադրություն կա, համազգայնորեն աճող արժեքով, ինչպես նաև լամաների, վիկունյաների և ալպակների արածեցումը։ Այս կենդանիները բուծվում են իրենց բրդի համար և այն համաշխարհայնորեն արտահանվում է որպես բարձր որակի տեքստիլ[6]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Ամերիկայի տարածքում արտադրության 80%-ը բաժին է ընկնում է Արգենտինային, Բրազիլիային և Մեքսիկային[11]։ Բրազիլիան ունի Ամերիկաներում երրորդ ամենամեծ արտադրության ոլորտը։ ՀՆԱ-ի 28,5 տոկոսով, Բրազիլիայի արդյունաբերությունները տարբերվում են ավտոմեքենաներից, պողպատից և նյութաքիմիկատներից մինչև համակարգիչներ, ինքնաթիռներ և սպառողական ամրություններ։

Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլին ընդունում է աշխարհում պղնձի արտադրության մոտ մեկ երրորդը։ Բրազիլիան աշխարհի առաջատար նիոբիումի և տանտալի արտադրողն է և Պերուն արծաթի ամենամեծ արտադրողն է և երկրորդն է բիսմութի և պղնձի արտադրությամբ[12]։

Տնտեսությունը՝ ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Encyclopædia Britannica»։ South America։ Encyclopædia Britannica Inc.։ Վերցված է հունիսի 17, 2015 
  2. Baten, Jörg (2016)։ A History of the Global Economy. From 1500 to the Present.։ Cambridge University Press։ էջ 153։ ISBN 9781107507180 
  3. 3,0 3,1 http://pubdocs.worldbank.org/en/852411493655498052/Global-Economic-Prospects-June-2017-Latin-America-and-Caribbean-analysis.pdf
  4. 4,0 4,1 http://pubdocs.worldbank.org/en/125721512062602134/Global-Economic-Prospects-Jan-2018-Latin-America-and-Caribbean-analysis.pdf
  5. «Agria Corp»։ South American Market։ Agria Corporation.։ Վերցված է փետրվարի 21, 2018 
  6. 6,0 6,1 «National Geographic»։ South America Resources։ National Geographic.։ Վերցված է փետրվարի 21, 2018 
  7. «BrazilGovNews»։ Brazil breaks another record in coffee exports։ BrazilGovNews.։ Վերցված է փետրվարի 21, 2018 
  8. «The Observatory of Economic Complexity»։ Brazil։ The Observatory of Economic Complexity։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին։ Վերցված է փետրվարի 21, 2018 
  9. 9,0 9,1 9,2 «The Observatory of Economic Complexity»։ Argentina։ The Observatory of Economic Complexity։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-21-ին։ Վերցված է փետրվարի 21, 2018 
  10. «Encyclopedia Britannica»։ Agriculture։ Encyclopedia Britannica։ Վերցված է փետրվարի 21, 2018 
  11. https://www2.deloitte.com/content/dam/Deloitte/global/Documents/About-Deloitte/gx-gbc-latin-america-economic-outlook-july-2015.pdf
  12. The state of mining in South America – an overview