Արտաքին պարտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտաքին պարտք, ընդհանուր պարտք, որը տվյալ երկրի ռեզիդնետները, որպես վարկային միջոցներ ստացել են արտաքին աղբյուրներից, վերջինս իրենից ներկայացնում է լրացում ներքին պարտքին՝ միջոցներ, որոնք ստացվել են ներքին աղբյուրներից։ Որպես պարտատեր կարող են հանդես գալ կազմակերպությունները, կառավարությունները կամ տվյալ երկրի քաղաքացիները։ Պարտքը ներառում է միջոցները վերցված մասնավոր առևտրային բանկերից, օտարերկրյա կառավարություններից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպիսիք են օրինակ Արժույթի Միջազգային Հիմնադրամը կամ Համաշխարհային բանկը։ Նկատենք, որ համախառն պարտավորությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների ներկայացումը մեծապես խեղաթյուրում է հարաբերակցությունը երկրների միջև, հատկապես այն երկրների դեպքում, որոնք ունեն գլխավոր դրամական կենտրոններ, ինչպիսին է օրինակ Միացյալ Թագավորությունը՝ ի հաշիվ Լոնդոնի՝ ֆինանսական կապիտալի ունեցած դերակատարման։

Արտաքին պարտքը անտարբեր է հիմքում ընկած արժույթի տատանումների նկատմամբ։ Պետական պարտքը ներկայացվում է ազգային արժույթով և ազգային արժույթից տարբերվող որևէ արտարժույթով[1]։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի «Համախառն արտաքին պարտքը ցանկացած պահի տրված և չմարված պայմանագրային պարտավորությունների գումարն է՝ մայր գումարը մարելու համար, տոկոսով կամ առանց տոկոսի կամ տոկոսներ վճարելու համար՝ մայր գումարի չափով կամ առանց դրա»[1]։

Այս սահմանման մեջ ԱՄՀ-ն բնորոշում է արտաքին պարտքի վերաբերյալ բանալի հիմնական հասկացությունները, դրանք են՝

Չմարված և փաստացիորեն ընթացիկ պարտավորություններ
Պարտքի գծով պարտավորությունները ներառում են ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի չմարված մասերը։
Մայր գումար և տոկոսագումար
Երբ պարտքով ստացված միջոցների արժեքը վճարվում է որոշակի պարբերականությամբ, ինչպես հիմնականում պատահում է, այս իրավիճակը տնտեսագիտական գրականության մեջ հայտնի է որպես տոկոսագումարի վճարում տերմինով։ Այլ տիպի մնացած բոլոր վճարումները, որոնք պարտապանի կողմից վճարվում են պարտատիրոջը, որոնք էլ փաստացիորեն նվազեցնում են չմարված մայր գումարի պարտավորությունների չափը, հայտնի են մայր գումարի վճարումներ անվամբ։ Այնուամենայնիվ, արտաքին պարտք հասկացությունը չի տարբերակում մայր գումարի և/կամ տոկոսագումարի վճարումներ տերմինները։ Ավելին, սահմանումը չի ընդգծում, որ ապագայում ստացվելիք մայր գումարի և/կամ տոկոսագումարի վճարումները, որպես պարտավորություններ պետք է դասակարգվեն այնպես, ինչպես պարտք հասկացությունը։
Ռեզիդենտություն
Որպեսզի պարտքը դասակարգվի որպես արտաքին, անհրաժեշտ է, որ պարտքային պարտավորությունները ռեզիդենտները ստանան ոչ ռեզիդենտներից։ Ռեզիդենտությունը որոշվում է հաշվի առնելով, թե որտեղ է գտնվում պարտատիրոջ և պարտապանի տնտեսական շահերի կենտրոնը, մասնավորապես որտեղ են նրանք սովորաբար բնակվում։ Նշենք, որ ռեզիդենտությունը որոշվում է անկախ ազգային պատկանելության։
Ընթացիկ և պայմանական պարտավորություններ
Պայմանական պարտավորությունները չեն ընդգրկվում արտաքին պարտք հասկացության սահմանման շրջանակներում։ Վերջիններս իրենցից ենթադրում են պայմանավորվածություններ, համաձայն որոնց, մինչ գործարքի իրականացումը մեկ կամ մի քանի պայմաններ պետք է կատարվեն։ Այնուամենայնիվ, երևույթը ամբողջովին ըմբռնելու տեսանկյունից առկա է վերլուծական հետաքրքրություն կապված պայմանական պարտավորությունների անմիջական ազդեցության հետ՝ ամբողջ տնտեսության, առանձին ինստիտուցիոնալ միավորների, այդ թվում կառավարության վրա։

Հիմնականում, արտաքին պարտքը դասակարգվում է հետևյալ 4 խմբերի՝

  1. Պետական և հանրային երաշխավորություն ունեցող պարտք
  2. Անձնական, չերաշխավորված վարկային միջոցներ
  3. Կենտրոնական բանկի դեպոզիտներ
  4. ԱՄՀ տրամադրված վարկային միջոցներ

Այնուամենայնիվ, փաստացի վերաբերմունքը արտաքին պարտքի հանդեպ տարբերվում է առանձին երկրների դեպքում։ Օրինակ, մինչ Եգիպտոսում ընդունված է 4 խմբերի դասակարգումը[2], Հնդկաստանում ընդունված է դասակարգման հետևյալ յոթաստիճան համակարգը՝

  • միակողմանի պարտավորություն
  • երկկողմանի պարտավորություններ
  • ԱՄՀ վարկային միջոցներ
  • Առևտրային վարկեր
  • Առևտրային նպատակներով լրացուցիչ պարտավորություններ
  • Ոչ ռեզիդենտ հնդկացիների ու հնդկական ծագում ունեցողների միջև դեպոզիտներ
  • Ռուփիի պարտք, և
  • NPR պարտք։

Արտաքին պարտքի կայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի քարտեզը, ըստ արտաքին պարտքի ցուցանիշի, որպես ՀՆԱ-ի տոկոսային բաղադրիչ
Միացյալ Թագավորության մասնաբաժինը համախառն արտաքին պարտքի մեջ, ըստ պարտատերերի դասակարգման[3]։

Կայուն պարտքը իրենից ներկայացնում է պարտքային պարտավորությունների այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս պարտապան երկրին կատարելու ընթացիկ և ապագայի պարտքի սպասարկման պարտավորություններն ամբողջությամբ առանց վերջիններիս վերապլանավորման, խուսափելով լրացուցիչ պարտավորությունների կուտակումից, միաժամանակ թույլ տալով ապահովելու տնտեսական աճի ընդունելի մակարդակ[4]։

Արտաքին պարտքի կայունության վերլուծությունը հիմնականում իրականացվում է միջնաժամկետ զարգացումների համատեքստում։ Այդ զարգացումները թվային գնահատականներ են, որոնք հաշվի են առնում տնտեսական փոփոխականների և այլ գործոնների փոփոխությունների շարժընթացը, որոշելու համար ինչ պայմաններում է գտնվում պարտքը և այն ցուցիչները, որոնք հաղորդում են կայունության ողջամիտ մակարդակ պարտքին, ներկայացնում են տնտեսության հիմնական ռիսկերը և վարվող քաղաքականության ճշգրտման շրջանակները։ Այս վերլուծություններում մակրոտնտեսական անորոշությունները, ինչպիսիք են ընթացիկ հաշվի կանխատեսումները, քաղաքականության անորոշությունները, ինչպիսին է նաև հարկաբյուջետային քաղաքականությունը, հիմնականում միտված են գերակշռելու միջնաժամկետ զարգացումների հեռանկարում [5]։

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը գտնում են, որ երկիրը կարող է հասնել արտաքին պարտքի կայունության ձեռքբերման, եթե կարողանա ամբողջությամբ կատարել ընթացիկ և ապագա արտաքին պարտքի սպասարկման պարտավորությունները առանց պարտքերի վերանայման, լրացուցիչ պարտավորությունների ստանձման և առանց աճի տեմպը խաթարելու ։ Համաձայն այս երկու կառույցների՝ արտաքին պարտքի զուտ ներկա արժեքի /ՆՊՎ/ իջեցումը մինչև երկրի արտահանումների ծավալի 150 տոկոսը, կամ երկրի եկամուտների 250 տոկոսը կօգնի վերացնել այս կարևոր արգելքը, որը խանգարում է երկարաժամկետի կտրվածքով պարտավորությունների կայունության մակարդակի հաստատմանը"[6]։

Արտաքին պարտքի բարձր մակարդակը դիտարկվում է բացասական միտում տնտեսության զարգացման տեսանկյունից[7]։

Ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան արտաքին պարտքի կայունության մակարդակի որոշման մի շարք տարբեր ցուցիչներ։ Չնայած յուրաքանչյուրն ունի իր առավելությունն ու առանձնահատկությունը, այնուամենայնիվ նկատենք, որ որևէ ցուցանիշի կամ երևույթի վերաբերյալ տնտեսագետների շրջանում գոյություն չունի միասնական կարծիք։ Նշենք, որ գնահատման ցուցիչները հիմնականում կրում են գործակիցների բնույթ, որոնք ներկայացնում են համեմատություն երկու գլուխների միջև, արտացոլում են վերջիններիս միջև առկա փոխկապվածությունը, այդպիսով նպաստելով արտաքին պարտքի կառավարման գործընթացի առավել արդյունավետ քաղաքականության և ռազմավարության մշակմանը։ Այս ցուցանիշները կարելի է դիտարկել որպես երկրի վճարունակության գնահատական, քանզի վերջիններս որոշակի ժամանակահատվածի կտրվածքով արտացոլում են դիտարկվող երկրի կարողությունը կոնկրետ ժամանակահատվածում ռեսուրսների կենտրոնացման և պարտքային պարտավորությունների մարման համատեքստում։

Պարտքային բեռի ցուցանիշների օրինակները ներառում են՝

(ա) Պարտք-ՀՆԱ հարաբերակցություն
(բ) արտաքին պարտք-արտահանում հարաբերակցություն
(գ) Կառավարության պարտք-ընթացիկ ֆիսկալ եկամուտներ հարաբերակցություն և այլն։

Ցուցանիշների այս խումբը ընդգրկում է նաև չմարված պարտքային պարտավորությունների կառուցվածքը, ներառյալ՝

(դ) արտաքին պարտքի մասնաբաժին
(ե) կարճաժամկետ պարտք և այլն
(զ) Արտոնյալ պարտք /25 տոկոս կամ ավելի սկզբնական դրամաշնորհային տարր պարունակող վարկային միջոցներ/[8]։

Ցուցանիշների երկրորդ խումբը կենտրոնանում է կարճաժամկետում իրացվելիության պայմաններին՝ կապված պարտքերի սպասարկման պարտավորությունների հետ։ Այս ցուցանիշները, ոչ միայն կանխատեսում են պարտքի սպասարկման հետ կապված հնարավոր խնդիրները, այլև ընդգծում են անցյալում պարտքային պարտավորությունների հետ կապված որոշումների արդյունքային ազդեցությունները։ Իրացվելիության մոնիտորինգի ցուցանիշները ներառում են՝

(ա) Պարտք-ՀՆԱ հարաբերակցություն,
(բ) արտաքին պարտքի սպասարկում-արտահանում հարաբերակցություն,
(գ) Կառավարության պարտքի սպասարկում-ընթացիկ ֆիսկալ եկամուտներ հարաբերակցություն և այլն։
Վերջնական ցուցանիշներն, ըստ էության, առավել հեռանկարային են, քանի որ մատնանշում են պարտքային բեռ ցուցանիշի հնարավոր փոփոխությունները որոշակի ժամանակահատվածի կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալների առկա բազան և միջին տոկոսադրույքը։ Դինամիկ փոփոխվող գործակիցները ցույց են տալիս, թե ինչպես է պարտքային բեռի հարաբերակցությունը փոփոխվելու նոր մարումների բացակայության պայմաններում, հաշվի առնելով պարտքային բեռի կայունության ցուցիչը։ Դինամիկ փոփոխվող հարաբերակցության օրինակ է չմարված պարտքային պարտավորությունների միջին տոկոսադրույքի և անվանական ՀՆԱ-ի աճի տեմպի հարաբերակցությունը[8][9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «External Debt Statistics: Guide for Compilers and Users»։ International Monetary Fund (International Monetary Fund, Publication Services): 55։ April 30, 2005։ Վերցված է January 12, 2021 
  2. "External Position of the Egyptian Economy, Fiscal Year 2011/12" Archived 2015-10-29 at the Wayback Machine., Central Bank of Egypt Quarterly, Volume No. 38
  3. https://web.archive.org/web/20141117072912/http://www.bluenomics.com/data#!data/external_debt_iip/external_debt_by_sectors/gross_external_debt_position_by_sectors/gross_external_debt_position_by_sectors_quarterly_structure_of_total_external_debt%7Cchart/line$countries=usa&sorting=structure//position։ Արխիվացված է օրիգինալից 17 November 2014-ին։ Վերցված է 7 March 2020 
  4. UNCTAD/UNDP, 1996
  5. IMF, "Debt- and Reserve-Related Indicators of External Vulnerability", Policy Paper, 2000
  6. Page 4 in "The Challenge of Maintaining Long-term External Debt Sustainability", World Bank and International Monetary Fund, April 2001, ii +48 pp.
  7. Bivens L. Josh (14 December 2004)։ «US external debt obligations»։ Debt and the dollar (Economic Policy Institute)։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2004-12-17-ին։ Վերցված է 2007-07-08 
  8. 8,0 8,1 “Sri Lanka: Borrowing Capacity Assessment” Archived 2006-11-03 at the Wayback Machine., Asian Development Bank, South Asia Department, Nov. 2003, iv + 30 pp.
  9. "Part III. Use of External Debt Statistics", pp. 169-183 in IMF "External Debt Statistics. Guide for Compilers and Users. 2 IMF, 2003.
  10. Berensmann, Kathrin “How to ensure debt sustainability beyond the HIPC-Initiative?”, Informal hearings of civil society on financing for development, UN Headquarters, 22 March 2004, 6 pp.
  11. Chandrasekhar, C.P. and Ghosh, Jayati "The Crisis of State Government Debt" Archived 2006-11-14 at the Wayback Machine., Macroscan, May 25, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]