Պարագվայի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարագվայի պատերազմ
Krigsteater trippelalliansekrigen.png
Պարագվայի տարածքային կորուստները պատերազմի արդյունքում
Թվական դեկտեմբերի 13 1864մարտի 1 1870
Վայր Հարավային Ամերիկա
Արդյունք Պարագվայի զինված ուժերի լիովին պարտությունը
Հակառակորդներ
Պարագվայ Պարագվայ Ուրուգվայ Ուրուգվայ
Արգենտինա Արգենտինա
Բրազիլիա Բրազիլիա
Հրամանատարներ
{{{2}}} Ֆրասիսկո Սոլանո Լոպես
{{{2}}} Խոսե Էդուվիխիս Դիաս
Flag of Empire of Brazil (1870-1889).svg Պեդրու II
Flag of Empire of Brazil (1870-1889).svg Հերցոգ Կաշիաս
{{{2}}} Բարտոլոմե Միտրե
{{{2}}} Վենանսիո Ֆլորես
Կողմերի ուժեր
Պատերազմի սկզբում մոտ 38 000 Պատերազմի սկզբում մոտ 26 000
Ռազմական կորուստներ
մատ 300 000 մարդ 90 000-ից 100 000 մարդ

Պարագվայի պատերազմ, 1864 թվականի դեկտեմբերի 13-ից 1870 թվականի մարտի 1-ը շարունակվող պատերազմ Պարագվայի և Բրազիլիայի, Արգենտինայի ու Ուրուգվայի դաշինքի։ Սկսվել է 1864 թվականի վերջին Բրազիլիայի և Պարագվայի միջև տարածքային վեճով. 1865 թվականից պատերազմին մասնակցում էին Արգենտինան և Ուրուգվայը։

Արգենտինայում և Ուրուգվայում հայտնի է որպես Եռյակի ալյանսի պատերազմ (իսպ.՝ Guerra de la Triple AlianzaԲրազիլիայում հայտնի է որպես Պարագվայական պատերազմ (պորտ.՝ Guerra do Paraguai), մինչդեռ հենց Պարագվայում այն անվանում են Մեծ պատերազմ (իսպ.՝ Guerra Grande) և Պատերազմ ընդդեմ Եռյակի ալյանսի (իսպ.՝ Guerra contra la Triple Alianza

Պատերազմի արդյունքն էր Պարագվայի լիակատար պարտությունը, և որոշ տվյալներով, հասուն արական բնակչության 90%-ի կորուստը (բնակչությունը, որը տարբեր հաշվանքներով 525 000-1.35 մլն էր պատերազմից առաջ, նվազեց մինչև 221 000 պատերազմից հետո (1871), որոնցից հասուն տղամարդիկ միայն 28 հազ. էին)։ Պարագվայական կանոնավոր բանակի նկատմամբ Եռակի ալյանսի զորքերի հաղթանակից հետո առճակատումն անցավ պարտիզանական պատերազմի փուլ, ինչը հանգեցրեց խաղաղ բնակչության շրջանում հսկայական զոհերի։ Տարածքային կորուստները (երկրի հողերի գրեթե կեսը), բնակչության մեծ մասի զոհվելը և արդյունաբերության ոչնչացումը Պարագվայը դարձրին Լատինական Ամերիկայի ամենահետամնացերկրներիցմեկը։