Սան Լուիս (Մարանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bandeira de São Luís.svg Brasão de São Luís.svg

SaoLuis-Street2.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էսեպտեմբերի 8, 1612 թ.
Մակերես827,141 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Բնակչություն1 108 975 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ98
Փոստային ինդեքսներ65000-000
Պաշտոնական կայքsaoluis.ma.gov.br
##Սան Լուիս (Մարանյան) (Բրազիլիա)
Red pog.png

Սան Լուիս (պորտուգալերեն՝ São Luís, Brazilian Portuguese: [sɐ̃w luˈis]), Բրազիլիայի Մարանյան նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը։ Ընկած է Սուրբ Մարկոսի ծովածոցում (Baía de São Marcos) գտնվող Upaon-açu (հնդկացիական տուպի ցեղի լեզվով՝ Մեծ կղզի) կամ Ilha de São Luís (Սուրբ Լուիսի կղզի) կղզու վրա։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1.094.667, մետրոպոլիսային ամբողջ տարածքինը՝ ընդհանուր առմամբ 1.605.305. այդ ցուցանիշով Սան Լուիսը Բրազիլիայի խոշոր բնակավայրերի ցանկում 15-րդ տեղն է զբաղեցնում (մեկ միլիոնի սահմանագիծն անցել է 2010 թվականին[2][3]):

Քաղաքն ունի ծովային երկու խոշոր նավահանգիստ՝ Madeira Port-ը և Itaqui Port-ը; Ամազոնյան տարածաշրջանում արդյունահանված երկաթի հանքաքարի զգալի մասն արտահանվում է հենց այդ նավահանգիստներից[4]։ Սան Լուիսն ինքն էլ մետաղաձուլության ու մետաղագործության կարևոր կենտրոն է. այստեղ են իրենց գործունեությունը ծավալել այդ ասպարեզի հայտնի ընկերություններից Alumarը և Vale-ն։ Քաղաքի համբավի տարածմանը նպաստում են նաև այնտեղ գործող Մարանյանի դաշնային համալսարանը, նրա նշանավոր զավակները, որոնց թվում են սամբա ոճի երգերի բրազիլացի հանրահայտ կատարող Ալսիոնեն, գրողներ Ալուիզիո Ասեվեդոն, Ֆեռեյրա Գուլարը, Ժոզե Մոնտելլոն, ֆուտբոլիստ Լուիս Օլիվեյրան, երաժիշտ Ժոաո դու Վալեն... Եվս մեկ նավահանգիստ սպասարկում է ձկնորսական ոչ մեծ նավերին[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9 340 944 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9.543,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,778 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիսը Բրազիլիայի նահանգների վարչական կենտրոն հանդիսացող քաղաքներից միակն է, որի հիմնադիրը պորտուգալացիները չեն եղել։ 1612 թվականի սեպտեմբերի 8-ին, նավապետ Դանիել դը լա Տուշի (Daniel de La Touche) գլխավորությամբ, այն հիմնադրել են ֆրանսիացիները և անվանել « Saint-Louis de Maragnan »[6]՝ ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Տասներեքերորդի։ Նրանք մտադրվել էին նորաստեղծ բնակավայրը դարձնել «Հասարակածային Ֆրանսիա (Գիշերահավասարային՝ Equinoctial France)» գաղութի կենտրոնը՝ Դանիել դը լա Տուշեի, սենյոր դը լա Ռավարդիերի և ծովակալ Ֆրանսուա դը Ռազիլլիի գլխավորությամբ[7][8]։ Երեք տարի անց՝ 1615 թվականին պորտուգալացիներին հաջողվել է Guaxenduba-ի ճակատամարտում հաղթանակ տանել ֆրանսիացիներից ու հնդկացիներից կազմված զորախմբի նկատմամբ, գրավել բնակավայրը (ֆրանսիացիների կառուցած բերդով հանդերձ) և վերանվանել São Luís.[9]:

Սան Լուիսի պատմական կենտրոնը 1997 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[10][11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիսի համայնքային սահմանագծի ներսում են ընկած 1992 թվականին ստեղծված Upaon-Açu/Miritiba/Alto Preguiças բնապահպանական տարածքի 1.535,310 հեկտարը[14], Sítio Rangedor ազգային պարկը[15] ամբողջությամբ և Baixada Maranhense բնապահպանական տարածքի մի փոքր մասը[16]՝: Քաղաքի սահմանագծից հարավ ընկած է Բականգա ազգային պարկը[17]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիս (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.6
(92.5)
36.0
(96.8)
32.8
(91)
33.0
(91.4)
33.2
(91.8)
33.1
(91.6)
32.7
(90.9)
34.4
(93.9)
34.0
(93.2)
33.2
(91.8)
34.4
(93.9)
33.8
(92.8)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 30.0
(86)
29.4
(84.9)
29.4
(84.9)
29.6
(85.3)
30.1
(86.2)
30.4
(86.7)
30.2
(86.4)
30.7
(87.3)
31.0
(87.8)
31.2
(88.2)
31.4
(88.5)
31.1
(88)
30.4
(86.7)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
25.7
(78.3)
25.6
(78.1)
25.8
(78.4)
25.9
(78.6)
25.9
(78.6)
25.6
(78.1)
25.9
(78.6)
26.3
(79.3)
26.6
(79.9)
26.9
(80.4)
26.7
(80.1)
26.1
(79)
Միջին ցածր °C (°F) 23.5
(74.3)
23.1
(73.6)
23.0
(73.4)
23.1
(73.6)
23.1
(73.6)
22.9
(73.2)
22.6
(72.7)
23.0
(73.4)
23.5
(74.3)
23.7
(74.7)
24.0
(75.2)
24.0
(75.2)
23.3
(73.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 20.0
(68)
20.1
(68.2)
17.9
(64.2)
13.1
(55.6)
20.2
(68.4)
20.6
(69.1)
18.1
(64.6)
20.3
(68.5)
20.9
(69.6)
21.2
(70.2)
21.6
(70.9)
20.0
(68)
13.1
(55.6)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 244.2
(9.614)
373.0
(14.685)
428.0
(16.85)
475.9
(18.736)
316.5
(12.461)
173.3
(6.823)
131.1
(5.161)
29.4
(1.157)
23.3
(0.917)
7.6
(0.299)
10.5
(0.413)
77.4
(3.047)
2290
(90,16)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 13 17 23 22 20 13 10 4 2 1 1 4 130
% խոնավություն 85 88 89 90 89 86 86 84 81 81 79 71 84.9
Միջին ամսական արևային ժամ 152.6 113.7 107.2 113.7 162.6 213.1 237.6 260.3 249.9 251.8 244.1 206.3 2312,9
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[18][19][20][21][22][23][24][25][26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. «São Luís – Panorama»։ IBGE (pt-BR) 
  3. https://cidades.ibge.gov.br/brasil/ma/sao-luis/panorama 
  4. World Port Rankings 2008, abgerufen am 23. Februar 2019.
  5. Port of Sao Luis - Maranhao/Brazil, abgerufen am 23. Februar 2019
  6. (Պորտուգալերեն) « Breve Histórico da Cidade de São Luís » Archived 2011-07-23 at the Wayback Machine. sur le site de la préfecture de São Luís.
  7. Warkentin Germaine, Podruchny Carolyn (2001)։ Decentring the Renaissance: Canada and Europe in Multidisciplinary Perspective, 1500-1700։ University of Toronto Press, 2001։ էջ 387։ ISBN 9780802081490։ Վերցված է մայիսի 6, 2020 
  8. Raymond Jean-Claude (2008)։ «Daniel de la Touche de La Ravardière»։ A la Croisée de l'Anjou, de la Touraine et du Poitou։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 6, 2020-ին։ Վերցված է մայիսի 6, 2020 
  9. Bethell Leslie (1987)։ Colonial Brazil։ Cambridge University Press։ էջ 168։ ISBN 9780521349253։ Վերցված է մայիսի 6, 2020 
  10. Centre historique de São Luís - site du patrimoine mondial de l'UNSECO.
  11. Weltkulturerbe-Liste der Unesco, abgerufen am 23. Februar 2019
  12. https://web.archive.org/web/20200612060136/http://www.agenciasaoluis.com.br/noticia/9588/։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին 
  13. https://web.archive.org/web/20200612060138/http://www.agenciasaoluis.com.br/noticia/17228/։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին 
  14. (պորտուգալերեն) APA Upaon-Açu/Miritiba/Alto Preguiças, ISA: Instituto Socioambiental, https://uc.socioambiental.org/pt-br/uc/6878, վերցված է 2017-02-09 
  15. Aurina Carneiro (11 May 2016) (portuguese), Plenário aprova projeto que altera Estação Ecológica do Sítio do Rangedor, Agência Assembleia, http://www.al.ma.leg.br/noticias/30502, վերցված է 2016-05-17 
  16. (portuguese) APA Baixada Maranhense, ISA: Instituto Socioambiental, https://uc.socioambiental.org/uc/1042, վերցված է 2016-06-13 
  17. (portuguese) PES do Bacanga, ISA: Instituto Socioambiental, https://uc.socioambiental.org/en/uc/1028, վերցված է 2016-08-03 
  18. «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  19. «Temperatura Máxima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  20. «Temperatura Mínima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  21. «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  22. «Número de Dias com Precipitação Maior ou Igual a 1 mm (dias)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  23. «Insolação Total (horas)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  24. «Umidade Relativa do Ar Média Compensada (%)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է September 8, 2014 
  25. «Temperatura Máxima Absoluta (ºC)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է September 8, 2014 (չաշխատող հղում)
  26. «Temperatura Mínima Absoluta (ºC)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է September 8, 2014 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]