Հապալասի կապույտ
Ղոժղոժ (Հապալասի կապույտ) | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Vaccinium uliginosum
| ||||||||||||
|
Ղոժղոժ (լատին․՝ Vaccinium uliginosum), հապալասազգիների ընտանիքից սերված թուփ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Հապալաս բառը արաբերեն է և նշանակում է մրտենու պտուղ։
Տերևաթափ 0,3-1 մ բարձրությամբ, և 0,4-2,4 սմ լայնությամբ, գագաթում կլորավուն կամ սրավուն, ամբողջաեզր, մի փոքր դեպի ցած ոլորված եզրերով, կապտականաչավուն, բավական կոշտ, փոքր թուփ է։ Ծաղիկները թույլ են, 1-3-ական նստած անցյալ տարվա ճյուղերի վրա, սպիտակավուն են կամ բաց վարդագույն, մանր։ Դարչնագորշավուն կեղևով, գլանաձև ճյուղերով, էլիպսաձև տերևներով, դուրեկան բուրմունք ունեցող ծաղիկներով, գնդաձև պտուղներով այս թուփը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին[1]։
Տարածված է Կովկասում, Կորեայում, Ճապոնիայում, Փոքր Ասիայում և Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է միայն Սևանի ավազանում։ Աճում է ծովի մակերևույթից 2000-2300մ բարձրությունների վրա[1]։
Ստամոքսի խանգարումների դեպքում օգտործում են պտուղները և տերևները։ Մեղրատու բույս է։ Բազմանում է հիմնականում սերմերի և սողացող ընձյուղների արմատակալման միջոցով։ Պտուղները, որոնք պարունակում են 25-270 մգ/% C վիտամին և շաքարներ, օգտագործվում են թարմ և չորացրած վիճակում․ դրանցից մուրաբաներ, օշարակներ, օղիներ, գինիներ են պատրաստում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-60 սմ բարձրությամբ գետնատարած փռված տերևաթափ թուփ է։ Մոտ 1 սմ երկարությամբ տերևները մանր են և բաց կապտավուն կանաչ։ Ծաղիկները համարյա նստադիր են, 1-4-ական տերևների անութներում։ Բաժակը հնգատամ է, իսկ հատապտուղը՝ կապույտ, հյութալի[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գռիձոր) և Վերին Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավարևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2500–3300 մ բարձրությունների վրա, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кожевников Ю. П. Семейство вересковые (Ericaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 88—95. — 300 000 экз.
- Губанов И. А. и др. 1011. Vaccinium uliginosum L. — Голубика, или Гонобобель // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 25. — ISBN 5-87317-163-7.
- Мазуренко М. Т. Голубика // Вересковые кустарнички Дальнего Востока (структура и морфогенез) / Отв. ред. А. П. Хохряков. — М.: Наука, 1982. — С. 120—127. — 184 с. — 1200 экз. — УДК 582.912.42
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասի կապույտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասի կապույտ» հոդվածին։ |
|
|