Տրելյու
| Քաղաք | ||
|---|---|---|
| Տրելյու | ||
| իսպ.՝ Trelew | ||
| 43°15′0″S 65°18′27″W / 43.25000°S 65.30750°W | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ռոսոն | |
| Համայնք | Rawson Department? | |
| Ղեկավար | Ադրիան Մադերնա | |
| Հիմնադրված է | 1886 թ. | |
| Մակերես | 249 կմ² | |
| ԲԾՄ | 11 մ | |
| Բնակչություն | 99430 մարդ (2010) | |
| Խտություն | 376 մարդ/կմ² | |
| Ագլոմերացիա | 147091 | |
| Ժամային գոտի | UTC-4 | |
| Փոստային դասիչ | U9100 | |
| Պաշտոնական կայք | trelew.gov.ar | |
|
| ||
Տրելյու (իսպ.՝ Trelew[1]), քաղաք Արգենտինայի Չուբուտ նահանգում, գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Չուբուտ գետի ափին։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 99 430 մարդ։ Ռոսոն քաղաքում և Չուբուտ գետի ստորին հոսանքի մի քանի գյուղերում և քաղաքներում ապրում է մոտավորապես 150 հազար մարդ։ Նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է Կոմոդորո Ռիվադավիա քաղաքից հետո և Պատագոնիայի ամենամեծ քաղաքը։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Չուբուտ գետի ստորին հոսանքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափից մոտավորապես 20-25 կմ, իսկ Ռոսոնից 17 կմ հեռավորության վրա։ Տեղանքում ռելիեֆը հարթավայրային է։ Քաղաքը գտնվում է կիսաանապատների և անապատների բնական գոտիների սահմանին։ Տարեկան տեղումների միջին քանակը չի գերազանցում 200 մմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անունը Վալլիերեն թարգմանվում է Լյուի քաղաք (քաղաքի հիմնադիր Լյուիս Ջոնսի անվան կրճատ ձևն է)։ Տրելյուն հիմնադրվել է 1886 թվականին որպես երկաթուղային կայարան։ Այն վալլիական գաղութի մաս է կազմել։ Ներկայումս քաղաքը Պատագոնիայի վալլիական խոշորագույն բնակավայրերից մեկն է, որտեղ մինչև օրս ապրում են Ուելսից եկածների սերունդներ։ Վալլիերենն օգտագործվում է առօրյա խոսքում և դասավանդվում որոշ դպրոցներում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրելյուն խոշոր արդյունաբերական և առևտրային կենտրոն է։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսությունը (անասնաբուծություն), արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առևտուրը, բանկային գործը։ Գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել դեռևս XIX դարի վերջին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրելյու» հոդվածին։ |
| ||||||
