Ույունի
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հարավային Ամերիկա | |
Երկիր | ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 3650 մ | |
Ավազանի մակերեսը | 10 588 կմ² | |
![]() |
Ույունի (իսպ.՝ Salar de Uyuni), չորացած աղի լիճ Բոլիվիայի Անտիպլանո անապատային հարթավայրի հարավում, ծովի մակարդակից 3650 մ բարձրության վրա։ Ունի 10 588 կմ² տարածք[1] և համարվում է աշխարհում ամենամեծ աղի լիճը։
Տեղակայված է Սյունի քաղաքի շրջակայքում և երկրի հարավարևմտյան Օրուրո և Պոտոսի դեպարտամենտների տարածքներում։
Ներքին մասը ծածկված է 2-8 մետր հաստությամբ աղի շերտով։ Անձրևոտ սեզոնի ընթացքում աղուտը պատվում է ջրի բարակ շերտով և դրանով դառնում աշխարհի խոշորագույն հայելային մակերեսը։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջ 40 հազար տարի առաջ այս տարածքը Մինչին լճի (որն ինքնին առաձնացել է Բալիվյան հնագույն լճից) մի մասն էր։ Նրա չորանալուց հետո մնացել է ներկայումս գոյություն ունեցող լճեր՝ Պոպո և Ուրու Ուրու, ինչպես նաև երկու խոշոր աղուտ՝ Սալար դե Կոպայսա և Ույունի։ Ույունիի մակերեսը մոտավորապես 25 անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գտնվող Բոնևիլ չորացած լճի մակերեսին։
Ազդեցություն տնտեսության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հաշվարկների՝ Ույունին պարունակում է ավելի քան 10 մլրդ տ աղ, որից տարեկան ձեռք է բերվում 25 հազարից պակաս տոննա։ Շնորհիվ իր հարթ մակերեսի՝ Ույունին ծառայում է որպես տրանսպորտային երթուղի դեպի Ալտիպլանո։ Այստեղ հայտնաբերված լիթիումի քլորիդի ահռելի պաշարը[2] հարմար է լիթիումի արտադրման համար, որն ակտուալ է պահեստավորման արդյունաբերության մեջ։ Լիթիումի մոտ 100 մլն տոննա կամ աշխարհի պաշարի 50-70%-ը գտնվում է այս լճում[3]։
Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Ույունիում տեղի բնակիչները սկսեցին կառուցել հյուրանոցներ աղի պատնեշներից, որտեղ կարելի է գիշերել[4]։
Ամեն տարվա նոյեմբերին վերարտադրության համար Ույունի են թռչում հարավամերիկյան ֆլամինգոյի երեք տեսակ՝ չիլիական ֆլամինգո, անդյան ֆլամինգո, Ջեյմսի ֆլամինգո։
Շոգեքարշերի գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղի լճի տեսարժան վայրերի թվում է շոգեքարշերի գերեզմանոցը, որը գտնվում է Անտոֆաստայից Բոլիվիա երթուղու հարևանությամբ, Ույունի քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Այս «գերեզմանատանն» են հանգստանում 1950-ական թվականներին այստեղ աշխատող շոգեքարշները, որոնց աշխատանքը դադարեցվել էր։ Այստեղ կան հետաքրքիր նմուշներ՝ Գարեթի և Մայերի լոկոմոտիվներ, բայց բոլորն անմխիթար վիճակում։
2006 թվականին տեղական ինքնակառավարման մարմինն ընդունել է տարածաշրջանի զարգացման 15-ամյա ծրագիրը, որի կետերից մեկը «գերեզմանատան»՝ թանգարան բաց երկնքի տակ դառնալն էր[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ույունիի մակերեսին արտացոլվող մայրամուտ
-
Աղի արդյունահանում Ույունիում
-
Աղից ամբարներ
-
Ույունի աղի լճի մակերեսը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica - Uyuni Salt Flat.
- ↑ Bolivia’s Lithium-Powered Future | Foreign Policy
- ↑ Bolivia’s Lithium-Powered Future, 2009 (անգլ.)
- ↑ «MEMBRANA | Мировые новости | Боливийцы строят новый отель из соли». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Atkinson, David (2007 թ․ մարտի 1). Bolivia: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides. էջեր 170, 174–176. ISBN 9781841621654.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://earthobservatory.nasa.gov/Newsroom/NewImages/images.php3?img_id=17120 Արխիվացված 2008-09-22 Wayback Machine
- http://www.uyuni.com.bo/uyuni/component/option,com_google_maps/Itemid,38/lang,en/ Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ույունի» հոդվածին։ |
|