Մարակայբո (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մարակայբո
es/Lago de Maracaibo

Նկարը տիեզերքից։ Լճի վրա կանաչ գծերը ջրոսպներն են
Կոորդինատներ Կոորդինատներ: 9°48′57″ հս․ լ. 71°33′24″ ամ. ե. / 9.81583° հս․. լ. 71.55667° ավ. ե. / 9.81583; 71.55667
Երկիր Վենեսուելա Վենեսուելա
Վարչատարածքային բաժանում Սուլիա/Տրուխիլո (Վենեսուելա նահանգ)/Մերիդա (Վենեսուելա նահանգ)
Հայելու բացարձակ բարձրությունը 0 մ
Երկարություն 159 կմ
Լայնություն 108 կմ
Ավազանի մակերեսը 13 512 կմ²
Ծավալը 280[1] կմ³
Ամենամեծ խորությունը 250 մ
Թափվող գետերը Կատատումբո/Պալմար/Անոն (գետ)

Մարակայբո, խոշորագույն լիճ (աշխարհագրական առումով ծոց) Վենեսուելայում։ Գտնվում է տեկտոնական լեռների՝ Սիերա դե Պերիխա արևմտյան և Կոլդիլեռա դե Մերիդայի հարավային և արևելյան լեռնաշղթաների միջև։ Հյուսիսային մասում ծանծաղ է, հարավային մասում խորությունը հասնում է 250 մետրի[2] (հարկավոր է նշել, որ ըստ որոշ աղբյուրների` խորությունը չի անցնում 50 մետրը և նույնիսկ 35 մետրը[3])։ Ափերը ճահճակալած են։ Հյուսիսում լիճը միանում է Վենեսուելայի ծոցին փոքրիկ նեղուցով (2-4 մ խորությամբ) և սնվում է բազմաթիվ աղբյուրների և գետերի ջրերով, որոնցից ամենախոշորը Կատատումբո գետն է։ Մարակայբոն Հարավային Ամերիկայի ամենախոշոր լիճն է, նրա մակերեսը 13 210 կմ² է (սակայն նրա մակերեսը կրճատվում է գետերի առատ բերուկների պատճառով), նա հանդիսանում է նաև Երկրագնդի հնագույն լճերից մեկը (որոշ աղբյուրները երկրորդն է հնությամբ)։ Լճի ափերին ապրում է Վենեսուելայի բնակչության գրեթե մեկ չորրորդը։

Լիճն իր անվանումը ստացել է գաղութացման շրջանում տեղական առաջնորդ Մարայի և կայիբո՝ երկիր բառերից, և նշանակում է «Մարայի երկիր»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lago de Maracaibo 10.JPG

Մարակայբո լճով անցնում է երկու ծովային ուղի, երկու նավահանգիստների համար՝ Մարակայբո և Կաբիմաս։ Մարակայբոյի ավազանում կան նավթի մեծ պաշարներ, որոնց շնորհիվ ավազանը հանդիսանում է Վենեսուելայի բարեկեցության աղբյուրը։ Լճի հատակում փորված հատուկ ջրանցքը հնարավորություն է տալիս, որ լիճ մտնեն օվկիանոսային նավերը։ 8 կիլոմետրանոց Գեներալ Ռաֆայել Ուրգանտի կամուրջը (շինարարությունն ավարտվել է 1962 թվականին), որը ձգվում է նեղուցի վրայով, հանդիսանում է աշխարհի ամենաերկար կամուրջներից մեկը։

Մարակայբոն հայտնի է յուրահատուկ բնական երևույթով, որը հայտնի է որպես «Կատատումբո կայծակ», կայծակ, որն անընդհատ առաջանում է այն հատվածում, որտեղ լիճ է թափվում Կատատումբո գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1499 թվականին Մարակայբո լիճը հայտնաբերել է Ալոնսո դե Օխեդան և Վենեսուելա երկրին տվել է «Փոքրիկ Վենետիկ» անունը։ Լճի արևմտյան ափին 1529 թվականին կառուցվել է Մարակայբո նահավահանգիստը։

1823 թվականի հուլիսին այստեղ տեղի է ունեցել Մարակայբոյի ճակատամարտը, որը մեծ դեր է ունեցել Վենեսուելայի անկախացման գործում։

Մարակայբոյի ավազանում նավթի արդյունահանումն սկսվել է 1914 թվականին, հորատանցքերը հատվել են Bataafsche Petroleum Me ընկերության կողմից, որը հանդիսանում է «Ռոյալ Դաթչ Շել» ընկերության նախնին։

Բնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի հարավային և հարավ-արևմտյան մասում մինչև հիմա գոյություն ունեն մի քանի գյուղեր։ Այս գյուղերը կտրված են ժամանականից քաղաքակրթությունից, այստեղի բնակչությունը տառապում և մահանում է բազմաթից հիվանդություններից, ինչպես նաև Հենտինգտոնի հիվանդությունից, որը առավել հայտնի է «սուրբ Վիտտոսի կայթ» անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Маракайбо на LakeNet
  2. Латинская Америка. Энциклопедический справочник, 2 том, «Советская энциклопедия», Москва, 1982. − 656 с.
  3. Encyclopædia Britannica. Researcher’s Note

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]