Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա
Luiz Inácio Lula da Silva
Luiz Inácio Lula da Silva.jpg
Դրոշ
(35-րդ-րդ) Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ
Դրոշ
հունվարի 1, 2003 - հունվարի 1, 2011
Նախորդող Ֆերնանդու Էնրիկե Կարդոզու
Հաջորդող Դիլմա Ռուսեֆ
 
Քաղաքացիություն՝ Flag of Brazil.svg Բրազիլիա[1]
Կուսակցություն՝ Աշխատավորների կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 27, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:27|2|0}})[2] (72 տարեկան)
Ծննդավայր Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա
Ամուսին Մարիզա Լետիսիա Լուլա դա Սիլվա
Զավակներ Մարկոս Կլաուդիու Լուլա դա Սիլվա և Ֆաբիո Լուիզ Լուլա դա Սիլվա
 
Կայք՝ institutolula.org
 
Ինքնագիր Signature of Luiz Inácio Lula da Silva.svg
 
Պարգևներ

Հարավային խաչի շքանշան

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա (պորտ.՝ Luiz Inácio Lula da Silva, հոկտեմբերի 27, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:27|2|0}})[2], Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականը՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ։

Բրազիլիայի աշխատավորական կուսակցության համահիմնադիր և պատվավոր նախագահ։ Հինգ անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, որոնցից երեքում ձախողվել է՝ համապատասխանաբար 1989, 1994 և 1998 թվականներին։ 2002 թվականին ընտրվել է նախագահ, իսկ 2006-ին վերընտրվել այդ պաշտոնում։

2017 թվականին Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և դատապարտվել 9,5 տարվա ազատազրկման[3]՝ դառնալով առաջին նախագահը Բրազիլիայի պատմության մեջ, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել երկրի նոր սահմանադրության ընդունումից հետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Ինասիու դա Սիլվան ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին Բրազիլիայի Կաետես քաղաքում։ Եղել է Արիստիդիս Ինասիու դա Սիլվայի և Էդրիդիս Ֆերեյրա դի Մելուի ընտանիքի ութ երեխաներից յոթերորդը։ Նրա ծնունդից երկու շաբաթ հետո վերջինիս հայրը տեղափոխվել է Սանտուս։ 1952 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ, երբ Լուիսը ընդամենը յոթ տարեկան էր, նրա մայրը որոշեց տեղափոխվել Սանտուս՝ ամուսնու մոտ։ Հասնելով տեղ բացահայտվեց, որ իր Լուիսի հայրը Սանտուսում ստեղծել է երկրորդ ընտանիք՝ և երկու ընտանիքները ստիպված եղան ապրել միմյանց հետո։ Շուտով ապագա նախագահի հայրը դարձավ հարբեցող և 1978 թվականին մահացավ։

Լուիս Ինասիու դա Սիլվան երբեք հաջորդական և համակարգված կրթություն չի ստացել։ Մինչև տաս տարեկանը նա չի կարողացել կարդալ և գրել, քանի որ չորրորդ դասարանից ստիպված է եղել լքել դպրոցը և ընտանիքի կարիքները հոգալու համար 12 տարեկանից սկսել է աշխատել։ Նրա աշխատանքային կյանքը սկսվել է 12 տարեկանում, երբ վերջինս աշխատանքի ընդունվեց մի փողոցային վաճառականի մոտ, ով կոշիկ էր վաճառում։ 14 տարեկան Լուիսն աշխատանքի է ընդունվել պղնձի վերամշակման գործարանում։

19 տարեկան հասակում նա կորցրել է իր ձախ ձեռքի ճկույթը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Ձեռքի մատը կորցնելուց հետո նա դիմել է մի քանի հիվանդանոցների, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Բրազիլիայում դիկտատուրայի հաստատումից հետո Լուիսը փոխեց իր քաղաքական հայացքները՝ դառնալով ձախակողմյան ընդդիմադիր ուժ։

1969 թվականին նա ամուսնացել է Մարիա դի Լուրդիսի հետ, ով նույն տարում մահանում է հեպատիտից։ 1974 թվականին Լուիսն ամուսնացել է Մարիզե անունով մի այրու հետ, որից հետագայում ունենում է երեք որդի (բացի այդ, Մարիզան առաջին ամուսնությունից ուներ մեկ որդի):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]