Բրազիլիայի ազգային գրադարան
![]() | |
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, գրադարան, հանրային գրադարան և կազմակերպություն |
Գործունեության ոլորտ | հանրային |
Հիմնվել է | 1810 |
Տեղադրություն | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Հասցե | Avenida Rio Branco, 219, Centro, Rio de Janeiro[1] |
Հավաքածուներ | |
Չափ | 9,000,000 |
Այլ տվյալներ | |
Կայք | bn.br |
Բրազիլիայի ազգային գրադարան, (պորտ.՝ Biblioteca Nacional do Brasil), Բրազիլիայի մատենագիտական և վավերագրական ժառանգության գանձարանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի Սինելանդիա հրապարակում։
Այն համարվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ և աշխարհի 7-րդ ամենամեծ գրադարանը, որի հավաքածուն կազմում է շուրջ 9 միլիոն նմուշ[2]։ Գրադարանում կազմակերպվել են Լատինական Ամերիկայում առաջին գրադարանային գիտական դասընթացները, արդիականացվել են գրադարանայի ծառայությունները, այդ թվում և առցանց տվյալների բազան[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի ազգային գրադարանի պատմությունն սկսվում է 1755 թվականի նոյեմբերի 1-ից, երբ Լիսաբոնում տեղի է ունենում ահավոր երկրաշարժ։ Այդ ժամանակ արքայական գրադարանը համարվում էր Եվրոպայի ամենակարևոր գրադարաններից մեկը։ Այս անդառնալի կորուստի պատճառով պորտուգալացիները շատ բաներ տեղափոխեցին Բրազիլիա։
Հավաքածուն Բրազիլիա բերվեց 3 փուլով, առաջինը՝ 1810 թվականին, մյուս երկուսը՝ 1811 թվականին։ 60,000 կտոր գրականությունը նախնական տեղավորվեց 3-րդ կարգի հիվանդանոցի վերևի հարկում, Կարմել փողոցի վրա՝ արքայական պալատի հարևանությամբ։ Պայմաններն անբավարար էին և հավաքածուն վտանգված էր։ Ուստի գրադարանի հիմնադրման ամսաթիվ է դիտարկվում 1810 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ գահակալ արքայազնը հրովարտակ ստորագրեց, ըստ որի արքայական գրադարանը պետք է հիմնվեր արքայական գանձարանի ֆոնդերից[4]։
1911 թվականին Մանուել Ցիցերո Պերեգրինո դե Սիլվան բոլոր բրազիլական գրադարանների համար սկսեց ազգային կատալոգներ հիմնել։ Նա սկսեց առաջին գիտական դասընթացները Հարավային Ամերիկայում։ Շատ գրադարաններ դեռևս շարունակում են վերապատրաստվել եվրոպական և հյուսիս ամերիկյան համալսարաններում[5]։
Լեգալ դեպոզիտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին N 1825 նախագահական հրամանագրով[6] բոլոր հրատարակիչները իրենց յուրաքանչյուր հրատարակությունից մեկ օրինակ ուղարկում էին այն ժամանակ Bibliotheca Nacional անունը կրող գրադարն։ 2004 թվականին այս հրամանագիրը ուժը կորցրած ճանաչվեց Կոնգրեսի N 10,994 օրենքով[7], որը գործում է մինչ օրս և աջակցում է նույն մանտադին՝ նորացված դրույթներով։
Ըստ N 10,994 օրենքի 1-ին հոդվածի՝ լեգալ դեպոզիտի նպատակն է ապահովել ազգային մտավոր արտադրանքի գրանցումը և պահպանումը, թույլատրում է բրազիլական ներկայիս մատենագիտության վերահսկումը, զարգացումը և տարածումը՝ պահպանելով ազգային լեզուն և մշակույթը։
Առանցքային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանի առանձնահատուկ հավաքածուների մեջ է դասվում Թերեզա Քրիստինա Մարիայի լուսանկարների հավաքածուն, որը պարունակում է 19-րդ դարի 21,742 լուսանկարներ։ Այս լուսանկարները գրադարանին է հանձնել Բրազիլիայի Պեդրո II կայսրը 1891 թվականին[8]։ Այս հավաքածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի հիշողության ցանկում 2003 թվականին՝ իր համաշխարհային կարևորության համար[9]։ Հավաքածուում կան պատկերներ Բրազիլիայի պատմությունից, 19-րդ դարի մարդկանց մասին, կան նաև Մորից Լամբերգի լուսանկարներից։ Լուսանկարներ կան նաև Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ National System of Public Libraries
- ↑ «Fundação Biblioteca Nacional»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-27-ին։ Վերցված է 2015-10-11
- ↑ Murray, Stuart A. P. “The Library: An Illustrated History.” New York, NY: Skyhorse Publishing, 2012, p. 277.
- ↑ Murray, S. (2009). The library : an illustrated history / Stuart A.P. Murray ; introduction by Donald G. Davis, Jr. ; foreword by Nicholas A. Basbanes. New York, NY : Skyhorse Pub. ; Chicago : ALA Editions, 2009.
- ↑ Wayne A. Wiegand and and Donald G Davis, Jr., eds, Encyclopedia of Library History (1994) pp 86=87
- ↑ «Decree 1825 of 20 December 1907»։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2009-ին։ Վերցված է 11 October 2015
- ↑ Law 10,994 of 14 December 2004
- ↑ 8,0 8,1 «Old Recife»։ World Digital Library։ Վերցված է հունվարի 21, 2013
- ↑ «The Emperor's collection: foreign and Brazilian photography in the XIX century»։ UNESCO Memory of the World Programme։ 2008-05-16։ Վերցված է 2012-12-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բրազիլիայի ազգային գրադարան Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայքը Archived 2016-09-17 at the Wayback Machine. (պորտուգալերեն)
- Encarta( Archived 2009-09-01 at the Wayback Machine. 2009-11-01)
|