Բուենոս Այրեսի մետրոպոլիտեն
| Բուենոս Այրեսի մետրոպոլիտեն իսպ.՝ Subterráneo de Buenos Aires | |
|---|---|
| Տեսակ | մետրոպոլիտեն |
| Կառավարիչ | Emova? |
| Երկիր | |
| Քաղաք | Բուենոս Այրես |
| Բացման տարեթիվ | դեկտեմբերի 1, 1913[1] |
| Գծերի երկարություն | 51.4 կմ[2] 58.8 կմ՝ ներառյալ Պրեմետրոն[2] |
| Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
| Կայարանների քանակ | 83[2] 100՝ ներառյալ Պրեմետրոն |
| Գծերի քանակ | 6[2] |
| Գծեր | Line A?, Line B?, Line C?, Line D?, Line E?, Line H?, Premetro?, Line F?, Line G? և Line I? |
| Ուղևորահոսքը մեկ օրում | 1 միլիոն[3] |
| buenosaires.gob.ar/subte(իսպ.) | |
| 34°35′59″S 58°22′55″W / 34.599722222°S 58.381944444°W | |
Բուենոս Այրեսի մետրոպոլիտեն (իսպ.՝ Subterráneo de Buenos Aires), Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում գտնվող արագընթաց տրանսպորտի համակարգ։ Մետրոպոլիտենի առաջին գիծը (Մայիսյան հրապարակ-Միսերերե հրապարակ), որը բացվեց 1913 թվականի դեկտեմբերի 1-ին, Լատինական Ամերիկայի, Հարավային կիսագնդի և իսպանախոս աշխարհի առաջին մետրոպոլիտենն էր[4]։ Մադրիդի մետրոպոլիտենը բացվեց միայն 5 տարի անց՝ 1919 թվականին[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուենոս Այրեսը ստորգետնյա տրանսպորտի համակարգով զինելու շուրջ քննարկումները սկսվել են 19-րդ դարի վերջից, քանի որ տրամվայները, որոնք գործում էին քաղաքում 1870 թվականից, ծանրաբեռնված էին։
1909 թվականին Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը պայմանագիր կնքեց Անգլո-Արգենտինական տրամվայների ընկերության հետ՝ որպեսզի առաջիկա 80 տարում մետրոպոլիտենի 3 գիծ շահագործման հանձնվի՝
- Մայիսյան հրապարակից մինչև Առաջին խունտայի շենք (այժմ՝ A գիծ)
- Կոնստիտուսիոնից մինչև Ռետիրո (այժմ՝ С գիծ)
- Մայիսյան հրապարակից մինչև Պալերմո (այժմ՝ D գիծ)
Ընկերությունը կառուցեց միայն մեկ գիծ։ Մետրոպոլիտենի առաջին գիծը, որն անցնում էր Մայիսյան հրապարակից մինչև Միսերերե հրապարակ, բացվեց 1913 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մինչև 1914 թվականի ապրիլի 1-ը գիծը կառուցվեց մինչև Ռիո դե Ժանեյրո կայարան, իսկ հուլիսի 1-ը՝ մինչև Առաջին խունտայի շենքը։
1912 թվականին Լակրոսե Էրմանոս ընկերությունն իրավունք ստացավ կառուցել մետրոպոլիտենի 2-րդ գիծը, որն այժմ կոչվում է B գիծ։ Գիծը բացվեց 1930 թվականի հոկտեմբերի 17-ին։
1933 թվականին Հասարակական աշխատանքների և ֆինանսների իսպանաամերիկյան կազմակերպությունը (CHADOPYF) սկսեց մետրոպոլիտենի մնացած գծերի կառուցումը[7]։
1939 թվականից մետրոպոլիտենը Բուենոս Այրեսի Տրանսպորտային կորպորացիայի ենթակայության տակ էր գտնվում, 1952 թվականից՝ Բուենոս Այրեսի Տրանսպորտի գլխավոր վարչության, իսկ 1963 թվականից՝ «Մետրոպոլիտեն Բուենոս Այրես» կազմակերպության[5]։
1994 թվականին այն ժամանակվա նախագահ Կարլոս Սաուլ Մենեմի որոշմամբ՝ մետրոպոլիտենը հանձնվեց Metrovías SA ընկերության իրավասությանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետրոպոլիտենի ցանցը 1955 թվականին
- Մետրոպոլիտենը 1966 թվականին, E գծի կառուցումը
- Մետրոպոլիտենը 1987 թվականին
- Մետրոպոլիտենը 2003-2007 թվականներին, կառուցվել է B գիծը
- Մետրոպոլիտենը 2008 թվականին, բացվել է H գիծը
- Մետրոպոլիտենը 2010 թվականին, ավարտվել է H գծի կառուցումը
- Մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը՝ A, B, H և E գծերի շարունակությամբ
- Մետրոպոլիտենի զարգացման երկարաժամկետ ծրագիր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1 de diciembre - Inauguración del 1er. Subterráneo de Bs. As. (իսպ.) — 2025.
- 1 2 3 4 «Nuestra compañía - ¿Qué hacemos?» [Our Company - What We Do] (Spanish). Metrovias. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Aumentó un 12% la cantidad de usuarios que usan el subte a diario Արխիվացված 2016-05-08 Wayback Machine, La Nacion, 7 May 2015.
- ↑ Se cumplieron 100 años del primer viaje en subte Արխիվացված 2015-05-25 Wayback Machine - Ambito, 1 December 2013.
- 1 2 La historia de 100 años del primer subte de América del Sur Արխիվացված 2015-09-24 Wayback Machine - Perfil, 1 December 2013.
- ↑ Background and Inauguration in 1919 Արխիվացված 2018-06-16 Wayback Machine - Metro de Madrid]
- ↑ Antecedentes, Inicios, Desarrollo de la red y Líneas Արխիվացված 2012-05-20 Wayback Machine (in Spanish). Retrieved 2010-11-03.