Արաուկանյան պատերազմ
![]() Արաուկանյան պատերազմ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսպանական կայսրություն
աջակիցներ՝ դաշնակից հնդիկներ |
Մապուչե | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Պեդրո դե Վալդիվիա, Գարսիա Ուտրադո դե Մենդոսա, Ֆրանսիսկո դե Վալյագրա, Ալոնսո դե Ռիբերա, | Մաչիմալոնկո, Կաուպոլիկան, Լաուտարո, | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
30000-42000 իսպանացի, 60000 դաշնակից հնդիկներ | 90000-100000 |
Արաուկանյան պատերազմ (իսպ.՝ Guerra de Arauco), իսպանական կայսրության մեջ մտնող Չիլիի թագավորության կրեոլյան բնակչության և մապուչեների (նաև ուիլիչեներ, պիկունչեներ, կունկոներ) միջև շարունակական պատերազմ[1]։
Մարտական գործողությունների թատերաբեմը տարածվել է Մատակիտո գետից մինչև Ռելոնկավիի ծոցը, իսկ հիմնական գործողությունները տեղի են ունեցել Կոնսեպսիոն քաղաքի և Բիո Բիո ու Արաուկանիա շրջանների միջև[2]։
Այս պատերազմները շարունակվել են գրեթե երեք հարյուրամյակ՝ 1536 թվականից մինչև Չիլիի անկախության հռչակումը։ Գործողությունները տեղի են ունեցել տարբեր ինտենսիվությամբ։ Հետագայում արաուկանյան պատերազմը շարունակվեց չիլիցիների և մապուչեների միջև, որն առավել հայտնի է որպես «Արաուկանիայի հաշտեցում»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rosales Diego de։ «B.II Ch. VIII»։ Historia general de el Reyno de Chile: Flandes Indiano (1554-1625) (Spanish)
- ↑ Vivar Jerónimo de։ «CXXVIII»։ Crónica y relación copiosa y verdadera de los reinos de Chile (Spanish)։ «Juan Jufré led a small band of horsemen from Santiago in crushing the revolt in Gualemo on the Lontué River»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «DON ALONSO DE ERCILLA Y ZÚÑIGA. “LA ARAUCANA”»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2017-08-21
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արաուկանյան պատերազմ կատեգորիայում։ |