Լյանոս (հարթավայր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լյանոս |
---|
Լյանոս (իսպ.՝ llanos, հոգնակի է llano - «հարթավայր», լատ.՝ planus - «տափակ», «հարթավայրային»), Ամերիկայի Իսպանիայի կողմից գաղութացված որոշ հարթավայրային շրջանների տարածված անունը։ Սրանք իրենցից ներկայացնում են արևադարձային և մերձհասարակածային, իսկ հազվադեպ նաև մերձարևադարձային տափաստաններ և սավաննաներ` հստակ արտահայտված սեզոնային խոնավեցմամբ։ Այս տարածքներն լայնորեն օգտագործվում են խոշոր եղջերավոր անասունների բուծման նպատակով և մեծապես տառապում են ջրի էրոզիայից:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյանոս-Օրինոկո և Լյանոս-Մոխոս` Վենեսուելայի տարածքում,
- Լյանո-Էստակադո` ԱՄՆ-ում[1]։
Վենեսուելա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյանոսները հանդիսանում են մայրցամաքային Վենեսուելայի առավել բնորոշ լանդշաֆտները։ Նրանք զբաղեցնում են երկրի տարածքի երրորդ մասն, մինչդեռ այս տարածքներում բնակվում է վենեսուելացիների ընդամենը 10 %-ը։ Վենեսուելայում լյանոսներն իրենցից ներկայացնում են առատ խոտածածկույթով սավաննաներ` փռված Օրինոկոյի լայնարձակ ափերին և նրա վտակների շուրջ։ Այստեղ հանդիպում են երբեմն մինչև անգամ մարդու հասակի հասնող հացազգիներ, ինչպես նաև բարդածաղկավորներ, շրթնածաղկավորներ, լոբազգիներ և այլն։
Ծառերը կամ ընդհանրապես բացակայում են, կամ հանդիպում են միայն սահմանափակ քանակով` այն էլ խոնավ վայրերում, որտեղ արմավենիները և մյուս բուսատեսակները ձևավորում են ամբողջական անտառներ (նշենք, որ այս անտառները չեն պատկանում սավաննաներին)։ Տարվա խոնավ եղանակներին լյանոսները ծածկվում են ջրով և պարարտացվում տիղմի շնորհիվ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կամպոս - Հարավային Ամերիկայի` առաջին հերթին Արգենտինայի, մերձարևադարձային և չափավոր շրջանները,
- Սերրադու -տափաստանային բնապահպանական շրջաններ ներքին Բրազիլիայում
- Սերտան - մայրցամաքային Բրազիլիա
- Կաատինգա - չոր սավաննա Բրազիլիայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Earth։ Doring Kindersley։ 2003։ էջ 328։ ISBN 1-4053-0018-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|