Էլ Ալտո (Բոլիվիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էլ Ալտո
Դրոշ

ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
Հիմնադրված է1985 թ.
Մակերես363 կմ²
ԲԾՄ4150 մետր
Բնակչություն842 378 մարդ (2012)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ02
Էլ Ալտո (Բոլիվիա) (Բոլիվիա)##
Էլ Ալտո (Բոլիվիա) (Բոլիվիա)

Էլ Ալտո (իսպ.՝ El Alto, այմարա՝ Altu pata), քաղաք Բոլիվիայի արևմտյան մասում, Լա Պաս դեպարտամենտում։ Աշխարհի ամենաբարձր տեղայաված մեգապոլիսն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ալտո քաղաքը ( իսպաներենից թարգ․ բարձր) Город Эль-Альто (в пер. с испанского — высокий) արևմուտքից հարակից է Լա Պասին, որի մի մասն է եղել մինչև 1985 թվականը։ Էլ Ալտոն գտնվում է ծովի մակարդակից 3850 մետր բարձրությանն վրա, չոր լեռնային հարթավայրում։ Քաղաքի մակերեսը կազմում է մոտ 1042 կմ²։

992 716 բնակչությամբ (2010 թվականին) Էլ Ալտոն Բոլիվիայում բնակչության թվով երկրորդն է Սանտա Կրուս դե լա Սիերրայից հետո (բնակչությունը 1 685 884 մարդ)։ Բնակչության թվով գերազանցում է նաև Լա Պասին և Կոչաբամբային։ 2002 թվականից քաղաքը վարչականորեն բաժանված է 8 քաղաքային և 1 գյուղական շրջանի։

Պատկեր:DISTRITOS EL ALTO MAPA.png

Պատմություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս քաղաքի տեղում փոքր բնակավայրը ի հայտ է եկել 1903 թվականին՝ Լա Պասից մինչև Տիտիկակա լիճ և Չիլիական Արիկա քաղաք երկաթուղու անցկացումից հետո։ 1905 թվականին երկաթուղու ծառայողների այդ բնակավայրից երկաթգիծ է կառուցվել նաև դեպի Լա Պաս։ 1925 թվականին քաղաքում կառուցվել է օդանավակայան և այն ժամանակ ձևավորված Բոլիվիայի ռազմաօդաին ուժերի բազան։ 1939 թվականին բնակավվայրը արդեն բավականին մեծ էր, բացվել է առաջին դպրոցը։

Էլ Ալտոն առավել ինտենսիվ սկսել է զարգանալ 1950-ական թվականներին։ 1957 թվականին Էլ Ալտոյում կազմավորվել է տեղացի բնակիչների շարժումը Լա Պասից վարչականորեն առանձնանալու վերաբերյալ։ 1970 թվականին այն ստացել է մասնակի ինքնակառավարում, 1976 թվականին այստեղ բացվել է առաջին բուժ հաստատությունը։ 1985 թվականին Էլ Ալտոն վերջնականապես վառչականորեն առանձնացել է Լա Պասից և ստացել քաղաքի կարգավիճակ(«sección municipal»)։

Քանի որ Էլ Ալտոն բավականին երիտասարդ է չունի հին քաղաքային կենտրոն։ Քաղաքը միմիանց ուղանկյունաձև հատող ուղիղ երկար փողոցների ամբողջություն է, որոնցից կարևորները ռազմավարական տեղական մայրուղիների շարունակությունն են։ Դրանցում տեղակայված են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ։ Քաղաքի կենտրոնական մասը առևտրի խոշոր կենտրոն է։ Էլ Ալտոյի շրջակայքում ևս կան արդյունաբերական ձեռնարկություններ։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաբարձր տեղակայված միջազգային օդանավակայաններից մեկը։ Օդանավակայանը, որը նախկինում գտնվում էր քաաղքի ծայրամասում այժմ բոլոր կողմերից շրջապատված է բնակելի թաղամասերով։ Քաղաքի ծայրամասերը աղքատ ետնախորշեր են, որոնք բնակեցված են գյուղական վայրերից արտագաղթածներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է լեռնային ուժեղ, սառը քամիներով բարեխառն կլիմայի գոտում։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9,3°С է՝ −4,7°С միջին ձմեռային ջերմաստիճանով և 17°С ամառային միջին ջերմաստիճանով։ Տեղումների տարեկան քանակը միջինում 600 մմ է։ Երբեմն ձյուն է տեղում՝ տարվա մեջ միջինը 7օր։ Աշունը ցուրտ է և անձրևոտ։ Ձմեռը ցուրտ է և չոր՝ երեբեմն ձյուն է տեղում։ Գարունը ցուրտ է՝ երբեմն անձրևներով և ձյունով։ Ամառը անձրևոտ է և զով ջերմաստիճանը հազվադեպ է +20°С-ից բարձր լինում։ Նույնիսկ ամռանը երբեմն գիշերը սառչում է։

էլ Ալտո, Բոլիվիա (Բոլիվիայի միջազգային օդանավակայան, բարձրությունը ծովի մակարդակից 4,058 մետր)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 25.4
(77.7)
22.8
(73)
25.1
(77.2)
22.9
(73.2)
24.0
(75.2)
20.0
(68)
23.0
(73.4)
21.0
(69.8)
23.0
(73.4)
23.0
(73.4)
24.2
(75.6)
22.0
(71.6)
25.4
(77.7)
Միջին բարձր °C (°F) 14.3
(57.7)
14.3
(57.7)
14.2
(57.6)
14.4
(57.9)
14.4
(57.9)
14.0
(57.2)
13.5
(56.3)
13.7
(56.7)
15.3
(59.5)
15.3
(59.5)
17.0
(62.6)
15.7
(60.3)
15.0
(59)
Միջին օրական °C (°F) 9.3
(48.7)
9.0
(48.2)
8.9
(48)
8.8
(47.8)
8.2
(46.8)
7.3
(45.1)
6.8
(44.2)
8.2
(46.8)
8.7
(47.7)
10.0
(50)
10.5
(50.9)
9.7
(49.5)
8.8
(47.8)
Միջին ցածր °C (°F) 4.4
(39.9)
4.4
(39.9)
3.6
(38.5)
1.0
(33.8)
−1.9
(28.6)
−4.3
(24.3)
−4.4
(24.1)
−3
(27)
−1.0
(30.2)
1.5
(34.7)
2.1
(35.8)
3.6
(38.5)
0.5
(32.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.3
(26.1)
−3.3
(26.1)
−2.7
(27.1)
−4.7
(23.5)
−10.3
(13.5)
−12.4
(9.7)
−11.9
(10.6)
−10
(14)
−10
(14)
−5.4
(22.3)
−5
(23)
−2.8
(27)
−12.4
(9.7)
Տեղումներ մմ (դյույմ) 133.7
(5.264)
104.7
(4.122)
71.7
(2.823)
31.7
(1.248)
14.3
(0.563)
5.1
(0.201)
7.1
(0.28)
15.2
(0.598)
35.5
(1.398)
38.1
(1.5)
50.5
(1.988)
94.9
(3.736)
602.5
(23.72)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 20.7 15.8 14.2 9.8 3.6 2.8 2.8 5.1 8.2 10.4 11.5 15.5 120.3
Միջ. ձնառատ օրեր 0.07 0.0 0.0 0.03 0.0 0.03 0.13 0.67 0.37 0.17 0.17 0.03 1.67
% խոնավություն 66 72 67 59 48 42 43 42 48 49 51 60 54
Միջին ամսական արևային ժամ 179.8 155.4 148.8 165.0 229.4 240.0 235.6 226.3 192.0 179.8 171.0 180.0 2303,1
Միջին օրական արևային ժամ 5.8 5.5 4.8 5.5 7.4 8.0 7.6 7.3 6.4 5.8 5.7 6.0 6.3
Աղբյուր #1: Deutscher Wetterdienst[2], Servicio Nacional de Meteorología e Hidrología de Bolivia (snowy days 1981–2010)[3]
Աղբյուր #2: Meteo Climat (extremes 1942–present)[4]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ալտոն դասվում է աշխարհի ամենաարագ աճող քաղաքների շարքին։ 1992 թվականին այստեղ ապրում էր 424 528 մարդ, 2001 թվականին՝ 647 350, 2010 թվայանին՝ 992 7165։ 2011 թվականին Էլ Ալտոյի քաղաքացիների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ 2012 թվականի տվյալներով բնակչության թիվըտ կազմել է 1 079 698 մարդ[5]։

Բնակչության 74%-ը պատկանում է այմարա ազգին, իսկ 6%-ը կեչուային։ Բնակչության 50%-ը 19 տարեկանից երիտասարդ են, ընդամենը 18%-ն է մեծ 39 տարեկանից։ Միևնույն ժամանակ Էլ Ալտոն Ամերիկայի ամենաաղքատ քաղաքներից է։ Բնակիչների 70%-ի եկամուտները աղքատության շեմից ներքև են, 88%-ը անգրագետ է կամ կիսագրագետ։ Աղքատ թաղամասերում հաճախ նկատվում է խմելու ջրի պակաս, լինում են նաև էլեկտրականության խաթարումներ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Պարեդես Կանդիայի անվան արվեստի թանգարանը բացվել է 2002 թվականին։

Քաղաքում գործում է մեծ շուկա բաց երկնքի տակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2012 Bolivian census
  2. «Klimatafel von La Paz - El Alto (Int. Flugh.) / Bolivien» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  3. «Base de datos Sistema Meteorológico–SISMET» (իսպաներեն). Servicio Nacional de Meteorología e Hidrología de Bolivia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Station La Paz» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  5. Bolivia: largest cities and towns and statistics of their population(չաշխատող հղում) World Gazetteer
  6. William Neuman (2013 թ․ մայիսի 13). «A Colorful Bolivian Bastion, Floating Above It All». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]