Մատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատե՝ հատուկ գավաթով, այս խմիչքը պատրաստելու և խմելու համար հատուկ գավաթ

Մատե, պարագվայական թեյ՝ խմիչք պատրաստված պարագվայական փշարմավի մանրացված և չորացված տերևներից։ Այլ լայնորեն կիրառում են Հարավային Ամերիկայի երկրներում[1]․Արգենտինա, Պարագվայ, Ուրուգվայ, Բրազիլիայի հարավային շրջաններ։

Մատեն խթանիչ ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ կոֆեին պարունակելու պատճառով, որի քանակությունը փշարմավի մեջ հասնում է 0,7—2,0 %, իսկ 100 մլ պատրաստի խմիչքում՝ 30—60 մգ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Հարավային Ամերիկայում եվրոպացիների հայտնվելը, այդ մայրցամաքի բնիկները օգտագործել են մատե, որը վայրի կերպով աճում էր Պարանա և Պարագվայ գետերի ամբարտակներում[3]։ XVII-րդ դարում Մեժդուրեչյա շրջանում (Արգենտինա) ճիզվիտների կողմից սկսվել է պարագվայական փշարմավի մշակումը, որը տևել է մինչև 18-րդ դարի վերջը (այստեղից էլ առաջացել է «ճիզվիտական թեյ» անվանումը։ Հետո մատեի արտադրությունը դադարեցվել է։ 19րդ դարի վերջում այն վերսկսվել է, որը դեպի Արգենտինա բերեց վերաբնակիչների հոծ զանգված՝ հիմնականում Բրազիլիայի հարավային շրջաններից, նրանց մեծամասնությունը լեհեր և գերմանացիներ էին[4]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպաներեն «մատե» բառը ծագել է կեչուերեն mati, բառից, որը նշանակում է դդումից պատրաստված խմելու աման (հիմնականում շշաձև դդումից՝ Լագենարիա սովորական)[1]։ Խմիչք պատրաստելու համար նախատեսված փշարմավի տերևները իսպաներեն անվանվում են «երբա մատե»[1] (իսպ.՝ yerba mate), որը թարգմանվում է որպես «մատեի խոտ»։ Ռուսերեն «մատե» բառը արտասանվում է վերջին վանկի շեշտադրումով, իսկ իսպաներենում շեշտադրվում է առաջին վանկը։

Պատրաստելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստելու և օգտագործելու ավանդական եղանակը հետևյալն է․ ինչ-որ աման (բաժակ, գավաթ) լցնում են ամբողջ ծավալի երկու երրորդով մատեի խոտով։ Նրա մեջ են մտցնում ֆիլտրով ձողիկ (բոմբիլիա) և ավելացնում են որոշ քանակությամբ 75 °C ջուր։ Ջուրն անցնում է խոտի միջով և թրմում է նրա մեջ պարունակող նյութերը։ Կարելի է անմիջապես օգտագործել խմիչքը։ Խմելու ժամանակ մի քանի անգամ ջուր են ավելացնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Большая российская энциклопедия, 2011
  2. Մեկ մգ-ում կոֆեինի պարունակությունն ըստ rain-tree.com-ի տվյալների, 100 մլ խմիչքի հաշվարկով
  3. Буданцев, 1981
  4. Пименова, 1974

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Л.Ю. Семейство падубовые (Aquifoliaceae) // Жизнь растений (в 6 т.). Том 5. Часть 2: Цветковые растения / Под ред. А.Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — С. 313. — 511 с.
  • Р.А. Аргентина : Экономико-географическая характеристика. — М.: Мысль, 1974. — С. 121—122, 223. — 239 с.
  • Е.А. Мате, или 33 удовольствия // Феномен удовольствия в культуре. Материалы международного научного форума. 6-9 апреля 2004 г / Сурова *. — СПб.: Центр изучения культуры, 2004. — С. 186—189. — 389 с.

Энциклопедические статьи

  • // Большая российская энциклопедия. Том 19. — М., 2011. — С. 392.
  • Мате // Большая советская энциклопедия. Том 15. — 3-е изд. — М., 1974. — С. 467.