Էնտրե Ռիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Էնտրե Ռիոս
Դրոշ Զինանշան
Bandera de la Provincia de Entre Ríos.svg
Escudo de la Provincia de Entre Ríos.svg
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԿարգավիճակԱրգենտինայի վարչական բաժանում
Մտնում էԱրգենտինա
ՎարչկենտրոնՊարանա
ԲԾՄ57 մետր
Օրենսդրական մարմինlegislature of Entre Ríos?
Բնակչություն1 235 994 մարդ (2016) և 1 235 994 մարդ (2010)[1]
Տարածք78 781 կմ²
Entre Rios in Argentina (+Falkland hatched).svg
Սահմանակցում էԲուենոս Այրես, Սանտա Ֆե նահանգ, Corrientes?, Salto Department?, Paysandú Department?, Río Negro Department?, Soriano Department? և Colonia Department?
Ժամային գոտիUTC−3
ISO 3166-2 կոդAR-E
Կոորդինատներ: 32°2′51.720000099996″ հվ. լ. 60°16′51.600000099996″ ամ. ե. / 32.04770000002777408° հս․. լ. 60.28100000002777392° ավ. ե. / 32.04770000002777408; 60.28100000002777392
entrerios.gov.ar
Մարզպետի նստավայրը` Էնտրե Ռիոս
Արգենտինայի առաջին նախագահ Սան Խոսե պալատը` Ջուստո դե Ուրկուիս
Նավակներ Ուրուգվայի գետի վրա

Էնտրե Ռիոս (իսպ.՝ Entre Ríos), պրովինցիա Արգենտինայի հյուսիսարևելյան հատվածում։

«Էնտրե Ռիոս» անվանումը թարգմանաբար նշանակում է «գետերի միջև»։ Պարանա գետը բնական սահման է ձևավորում Սատա Ֆե և Բուենոս Այրես նահանգների հետ արևմուտքում և հարավ-արևմուտքում, իսկ Ուրուգվայ գետը՝ Ուրուգվայի հետ արևելքում։ Հյուսիսային նահանգը սահմանակից է Կորիենտես պրովինցիային։

Պարանա քաղաքի վարչական կենտրոնը գտնվում է Պարանա գետի մոտ։ Հակառակ ափին գտնվում է Սանտա Ֆե քաղաքը։

Կորդովա և Սանտա Ֆե պրովինցիաները միասին մտնում են տնտեսա-քաղաքական միավորման մեջ, որը հայտնի է որպես Կենտրոնական տարածաշրջան։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտրե Ռիոս նահանգը մտնում է աշխարհագրական տարածաշրջանի մեջ, որը հայտնի է որպես Արգենտինական Միջագետք։ Նահանգի տարածքը հարթավայր է, որը ծածկված է բլուրներով։ Այնտեղ է գտնվում Լամոդա (Կուչիլյա) բլուրների երկու շարքերը։ Կուչիլյա դե Մոնտիելն՝ արևմուտքում և Կուչիլյա Գրանդեն՝ արևելքում իրարից առանձնացված են Գուալեգուայ գետով։

Նահանգով հոսում են բազմաթիվ գետեր։ Արևմուտքում և հարավում հոսում են Պարանան, արևելքում ՝ Ուրուգվայ և Մոկորետա, հյուսիսում` Ռիո Գուայկուիրարո գետերը։ Ուրուգվայի գետի ավազանի երկայքնով տեղակայված են մի շարք ջերմային աղբյուրներ, օրինակ՝ Ֆեդերասոն, Վիլյա Էլիսան, Կոլոնը։

Էնտրե Ռիոսիում կա երկու ազգային պարկ՝ Էլ Պալմար և Դիամանտե։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսում խոնավ մերձարևադարձային կլիմա է, հարավի պամպասներում՝ բարեխառն։ Ատլանտյան օվկիանոսի կողմից փչում են քամիներ։ Բացի այդ, այստեղ իշխում են տեղական քամիները՝ պամպերո, սուդեստադա և հյուսիսային քամի։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 900 մմ, ամռան միջին ջերմաստիճանը (նոյեմբեր-մարտ)՝ 20 °С, ձմռանը՝ 10-13 °С։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի առաջին բնակիչներն էին գուարանի, չարրուա և չանա ցեղերը: 1520 թվականին, երբ Խաղաղ օվկիանոսը որոնելիս Ռոդրիգես Սերրանոն համարձակվեց բարձրանալ Ուրուգվայ գետով վեր, այստեղ եկան իսպանացիները։ Առաջին իսպանական հիմնական բնակավայրը հայտվել է 16-րդ դարում, ներկայիս Լա Պազ դեպարտամենտի տարածքում։ Էռնանդո դե Սաավեդրան, Ասունսյոնի նահանգապետը, որը հետագայում դարձել է Բուենոս Այրեսի նահանգապետը, ղեկավարել է Էնտրե Ռիոսն ուսումնասիրող արշավախումբը։ Սանտա Ֆեյի հիմնադրումից հետո այս տարածքն ուսումնասիրել է նաև Խուան դե Գարայը՝ այն անվանելով la otra banda «ուրիշ ափ»։

Այնուամենայնիվ, մինչև 17-րդ դարի վերջը տարածաշրջանը մնաց անբնակ, մինչև որ գաղութաբնակների մի խումբ հարակից Սանտա Ֆե պրովիցիայից բնակություն հաստատեց Բայադա դել Պարանայում։ Մոտավորապես նույն ժամանակ հիմնադրվեցին Նոգոյա, Վիկտորիա, Գուալեգուայ, Գուալեգուայչու, Կոնսեպսյոն դել Ուրուգվայ և Կոնկորդիա քաղաքները։

1783 թվականին, չնայած պորտուգալացիների ներխուժման սպառնալիքին, պրովինցիայի տարածքը հետազոտել է Տոմաս դե Ռոկամորը։ Նա շատ քաղաքների շնորհեց պաշտոնական կարգավիճակ, և առաջինն էր, որ այդ տարածքն անվանեց Էնտրե Ռիոս։ Այդ ժամանակ եվրոպացիների քանակը դեռ սակավաթիվ էր։ Պարանայի ափի քաղաքների որոշ գաղութաբնակներ աջակցում էին Մանուել Բելգրանոյին և նրա բանակին Մայիսյան հեղափոխության ժամանակ։ 1811 թվականին կառավարությունը Էնտրե Ռիոսում քաղաքական ապաստան է տրամադրում Խոսե Արտիգասի արևելագետ կողմնակիցներին։

1815 թվականի հունիսի 29-ին Կոնսեպսիոն դել Ուրուգվայի Արևելյան կոնգրեսը, Խոսե Արտիգասի նախաձեռնությամբ, ձևավորվել է Liga Federal o Confederación Unión de los Pueblos Libres-ը, որում ընդգրկվել են Արևելյան և Էնտրե Ռիոս, Կորդովա, Կորիենտես, Միսյոնես, Սանտա Ֆե պրովինցիաները՝ հավասար իրավունքներով։ Դաշնային լիգան միաժամանակյա պատերազմում էր Իսպանիայի, Պորտուգալիայի և Բուենոս Այրեսի հետ:

1820 թվականի սեպտեմբերի 29-ին նահանգապետ Ֆրանսիսկո Ռամիրեսը պրովինցիան հռչակեց որպես ինքնավար միավորում՝ Էնտրե Ռիոսի հանրապետություն։ Այն գոյատևել է մինչև նրա սպանությունը 1821 թվականի հուլիսի 10-ը։

1853 թվականին բոլոր նահանգների (բացի Բուենոս Այրեսից) համագումարում, Պարանան (Էնտրե Ռիոսի մայրաքաղաք) ընտրվեց Արգենտինայի մայրաքաղաք, և նրա առաջին նախագահը դարձավ Խուստո դե Ուրիսան։ Մարզի վարչական կենտրոնը տեղափոխվեց Կոնսեպսոն դել Ուրուգվայ։ Մի քանի տարիներ անց, իր վերընտրությունից հետո, Ուրկիսը դարձավ Սանտա Ֆե պրովինցիայի նահանգապետը, սակայն մինչև իր պաշտոնավարման ժամկետը լրանալը, սպանվեց։ Նա խրախուսեց եվրոպացի վերաբնակիչների ներգաղթը, որոնց մեծ մասը մերձվոլգյան գերմանացիներ, շվեյցարացիներ, բելգիացիներ, իռլանդացիների և ֆրանսիացիներ էին։ Այսպես, ըստ 1903 թվականի տվյալների, նահանգում բնակվում է 425 373 բնակիչ, իսկ 153 067-ը՝ ներգաղթյալներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Էնտրե Ռիոսում բնակվում են բավարան քանակությամբ գուարանի հնդկացիներ, այնուամենայնիվ գերակշռում են եվրոպացի ներգաղթյալների սերունդները, որոնք այստեղ 19-րդ դարում հիմնադրել է գյուղատնտեսական գաղութներ։ Նրանց թվում հատկապես շատ են մերձվոլգյան գերմանացիները, որոնք ապրում են Գուալեգուայչուի շուրջ և Պարանայի հարավի բազմաթիվ գյուղերում։

Բնակչության մեծ մասը կենտրոնացած է Պարանայի և Ուրուգվայի գետերի ափերին։ Պրովինցիայի վարչական կենտրոնը կառուցված է Պարանա գետի վրա։ Նրա բնակչությունը կազմում է 280 000 մարդ է։ Այն նահանգի ամենամեծ քաղաքն է։ Այստեղ են գտնվում նա Գուալեգուայ, Վիկտորիա և Լա Պաս քաղաքները։ Ուրուգվայ գետի վրա գտնվում է արդյունաբերական Կոնկորդիա քաղաքը (140 000 բնակիչ) և Գուալեգուայչու զբոսաշրջիկային կենտրոնը (80 000 բնակիչ), ինչպես նաև Կոնսեպսյոն դել Ուրուգվայ (65 000 բնակիչ) և Կոլոն (20 000 բնակիչ) քաղաքները։

Էնտրե Ռիոսը հայտնի է իր կառնավալով, որն անցկացվում է Գուալեգուայչուում։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտրե Ռիոս նահանգի վարչական քարտեզը

Էնտրե Ռիոս նահանգը բաժանված է 17 վարչությունների:

Էնտրե Ռիոս պրովինցիայի դեպարտամենտներ
Անվանումը Բնօրինակ
անվանում
Բնակչություն,
հազար մարդ
(2001 թ․)
Բնակչություն,
հազար մարդ
(2010 թ․)
Տարածք,
կմ²
Խտությունը,
մարդ/կմ²
Վարչական
կենտրոն
1. Վիկտորիա Victoria 34,1 35,8 6822 5,2 Վիկտորիա
2. Վիլյագուայ Villaguay 48,4 49,0 6753 7,3 Վիլյագուայ
3. Գուալեգուայ Gualeguay 48,1 51,9 7178 7,2 Գուալեգուայ
4. Գուալեգուայչու Gualeguaychu 101,4 109,5 7086 15,4 Գուալեգուայչու
5. Դյամանտե Diamante 44,1 46,4 2774 16,7 Դյամանտե
6. Իսլաս դել Իբիկույ Islas del Ibicuy 11,5 12,1 4500 2,7 Վիլյա Պարանասիտո
7 Կոլոն Colon 52,7 62,2 2890 21,5 Կոլոն
8. Կոնկորդիա Concordia 157,3 170,0 3259 52,2 Կոնկորդիա
9. Լա Պաս La Paz 66,2 66,9 6500 10,3 Լա Պաս
10. Նոգոյա Nogoya 38,8 39,0 4282 9,1 Նոգոյա
11. Պարանա Parana 319,6 339,9 4974 68,3 Պարանա
12. Սան Սալվադոր San Salvador 16,1 17,4 1282 13,5 Սան Սալվադոր
13. Տալա Tala 25,9 25,7 2663 9,6 Ռոսարիո դել Տալա
14. Ուրուգվայ Uruguay 94,1 100,7 5855 17,2 Կոնսեպսոն դել Ուրուգվայ
15. Ֆեդերալ Federal 25,1 25,9 5060 5,1 Ֆեդերալ
16. Ֆեդերասոն Federacion 60,2 68,7 3760 18,3 Ֆեդերասոն
17. Սան Խոսե դե Ֆելիսյանո San José de Feliciano 14,6 15,1 3143 4,8 Սան Խոսե դե Ֆելիսյանո


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտրե Ռիոսի տնտեսությունը Արգենտինայում զբաղեցնում է վեցերորդ տեղը։

Գյուղատնտեսական արտադրանքը՝ բրինձ (60 % ազգային արտադրության), սոյա, ցորեն, եգիպտացորեն, ցիտրուսային (16 %-ը արտահանվում է Եվրոպա), զբաղեցնում է 15 %-ը։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է 4,5 միլիոն։ Կաթնամթերքի արտադրությունը տարեկան կազմում է գրեթը 250 հազար տոննա։

Արդյունաբերական սեկտորում գերազանցում է գյուղատնտեսությունը, սննդի և ալյուրի արտադրությունը։

Զարգացած են նաև անտառային, քիմիական, մետալուրգիական արդյունաբերությունը և մեքենաշինությունը։

Քույր երկրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20120901061446/http://200.51.91.231/censo2010/