1816–1820 թվականներին Արտիգասը ղեկավարել է Բրազիլիայից ներխուժած պորտուգիական և բրազիլիական զորքերի դեմ պայքարը, բայց պարտություն է կրել։ 1820 թվականին անցել է Պարագվայ և մնացել այնտեղ մինչև կյանքի վերջը՝ աղքատության մեջ և գրեթե մոռացված։ Նրա անվան շուրջ նույնիսկ «սև լեգենդ» է հյուսվել։ Հետագայում Արտիգասի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ 1977 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Մոնտեվիդեո, ամփոփվել Անկախության հրապարակի մոտ նրա պատվին կառուցված թանգարանում։
Ուրուգվայական ժողովուրդը Արտիգասին մեծարում է որպես ազգային հերոսի[11][8][12], նրան շնորհել է «հայրենյաց հայր» պատվանունը, նրա պատվին բազմաթիվ հուշարձաններ կանգնեցրել։
↑Cita libro|apellidos=|nombre=|enlaceautor=|título=Gran Diccionario Enciclopédico Ilustrado de Nuestro Tiempo|url=|fechaacceso=|año=abril de 1977|editorial=Hostos|isbn=|editor=|ubicación=España|página=127|idioma=|capítulo=
Félix Luna, José Artigas: El caudillo revolucionario (José Artigas: The Revolutionary Leader). Buenos Aires: Planeta de Agostini, 2009.
Tyson Reeder, "'Sovereign Lords' and 'Dependent Administrators': Artigan Privateers, Atlantic Borderwaters, and State Building in the Early Nineteenth Century," Journal of American History, vol. 103, no. 2 (September 2016), pp. 323–346.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 148)։