Խոսե Խերվասիո Արտիգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Խերվասիո Արտիգաս
իսպ.՝ José Gervasio Artigas
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1764(1764-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Viceroyalty of Peru[4]
Մահացել էսեպտեմբերի 23, 1850(1850-09-23)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՊարագվայ
ՔաղաքացիությունViceroyalty of Peru
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և սպա
ԱմուսինRafaela Villagrán? և Melchora Cuenca?
Ծնողներմայր՝ Francisca Antonia Arnal?
 José Gervasio Artigas Վիքիպահեստում

Խոսե Խերվասիո Արտիգաս (իսպ.՝ José Gervasio Artigas), հունիսի 19, 1764(1764-06-19)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Viceroyalty of Peru[4] - սեպտեմբերի 23, 1850(1850-09-23)[1][2][3][…], Պարագվայ), ուրուգվայցի զինվորական և քաղաքական գործիչ[5][6][7]։ Ձգտել է ԱՄՆ-ի օրինակով Հարավային Ամերիկայում ստեղծել դաշնային պետություն՝ միավորված նահանգների տեսքով[8][9][10]։ 1811 թվականին ղեկավարել է իսպանական գաղութարարերի դեմ Արևելյան ափի (այժմյան Ուրուգվայ) ժողովրդական ապստամբությունը և հաղթանակ տարել Լաս–Պիեդրասի մոտ։ 1815-ի սկզբին նրա գլխավորած ուրուգվայական հայրենասերների բանակը ջախջախեց Բուենոս Այրեսի կառավարական զորքը, որը ձգտում էր իր իշխանությանը ենթարկել Արևելյան ափը։

1816–1820 թվականներին Արտիգասը ղեկավարել է Բրազիլիայից ներխուժած պորտուգիական և բրազիլիական զորքերի դեմ պայքարը, բայց պարտություն է կրել։ 1820 թվականին անցել է Պարագվայ և մնացել այնտեղ մինչև կյանքի վերջը՝ աղքատության մեջ և գրեթե մոռացված։ Նրա անվան շուրջ նույնիսկ «սև լեգենդ» է հյուսվել։ Հետագայում Արտիգասի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ 1977 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Մոնտեվիդեո, ամփոփվել Անկախության հրապարակի մոտ նրա պատվին կառուցված թանգարանում։

Ուրուգվայական ժողովուրդը Արտիգասին մեծարում է որպես ազգային հերոսի[11][8][12], նրան շնորհել է «հայրենյաց հայր» պատվանունը, նրա պատվին բազմաթիվ հուշարձաններ կանգնեցրել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Артигас Хосе Хервасио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. José Gervasio Artigas In: buscabiografias.com
  6. Citace elektronického periodika|titul=Biografia de José Gervasio Artigas|periodikum=www.biografiasyvidas.com|url=http://www.biografiasyvidas.com/biografia/a/artigas.htm%7Cdatum přístupu=2016-06-25
  7. Citace elektronického periodika|titul=19 de junio de 1764: nace José Gervasio Artigas|periodikum=uruguayeduca.edu.uy|url=http://uruguayeduca.edu.uy/Portal.Base/Web/verContenido.aspx?ID=202842%7Cdatum přístupu=2016-06-25|url archivu=https://web.archive.org/web/20160627212451/http://uruguayeduca.edu.uy/Portal.Base/Web/verContenido.aspx?ID=202842%7Cdatum archivace=2016-06-27|nedostupné=ano
  8. 8,0 8,1 Biografías y Vidas: José Gervasio Artigas
  9. ArteHistoria: José Gervasio Artigas
  10. Cita libro|apellidos=|nombre=|enlaceautor=|título=Gran Diccionario Enciclopédico Ilustrado de Nuestro Tiempo|url=|fechaacceso=|año=abril de 1977|editorial=Hostos|isbn=|editor=|ubicación=España|página=127|idioma=|capítulo=
  11. «Microsoft Encarta:<José Gervasio Artigas»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-24-ին։ Վերցված է 2022-02-17 
  12. ArteHistoria: José Gervasio Artigas, արխիվացված օրիգինալից 2007-02-17-ին, https://web.archive.org/web/20070217034531/http://www.artehistoria.com/historia/personajes/6555.htm, վերցված է 2011-06-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Félix Luna, José Artigas: El caudillo revolucionario (José Artigas: The Revolutionary Leader). Buenos Aires: Planeta de Agostini, 2009.
  • Tyson Reeder, "'Sovereign Lords' and 'Dependent Administrators': Artigan Privateers, Atlantic Borderwaters, and State Building in the Early Nineteenth Century," Journal of American History, vol. 103, no. 2 (September 2016), pp. 323–346.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 148