Արգենտինական Միջագետք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջագետք (այլ կիրառումներ)
Միջագետք[1], կամ Արգենտինական Մեսոպոտամիա (իսպ. Mesopotamia argentina), աշխարհագրական տարածաշրջան Արգենտինայում, որն ներառում է Միսոնես, Կորիենտես և Էնտրե-Ռիոս մարզերը։ Համարվում է Լատինական դաշտավայրի մի մասը։ Տարածաշրջանի բնական սահմաններն են Պարանա, Ուրուգվայ, Իգուասու, Սան-Անտոնիո և Պեպիրի Գուասու գետերը։
Ներկա պահին վեճ է ընթանում երեք մարզերը մեկ աշխարհագրական միավորի մեջ ներառելու վերաբերյալ, քանի որ մարզերը ունեն միմյանցից տարբեր մշակույթներ, ավանդույթներ և պատմություն։

Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք մարզերի՝ Միսոնեսի, Կորիենտեսի և Էնտրե-Ռիոսի, ըստ վերջին մարդահամարի, ընդհանուր բնակչությունը կազմում է 3,347,217 մարդ, որը Արգենտինայի բնակչության 8.4%-ն է։
Հիմնական քաղաքներն են՝
| Քաղաք | Բնակչություն |
|---|---|
| Գրան-Կորիենտես | 316,782 |
| Գրան-Պասադաս | 279,961 |
| Գրան-Պարանա | 247,310 |
| Կոնկորդիա | 138,099 |
| Գոյա (Կորրիենտես) | 77,349 |
| Գուալեգուաիչու | 76,220 |
| Կոնսեպսոս դել Ուրուգվայ | 64,954 |
| Օբերա | 51,503 |
| Էլդորադո | 47,556 |
| Պասո դե Լոս Լիբրես | 43,805 |
| Գուալեգուաի | 39,035 |
| Կուրուսու-Կուատիա | 36,390 |
| Մերսեդես | 35,244 |
| Բելյա-Վիստա | 35,150 |
| Պուերտո Իգուասու | 31,515 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանի տնտեսության կարևոր մաս է փայտի վերամշակումը և արդյունահանումը, մասնավորապես՝ փայտի և թղթի արտադրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 224.