Կորրիենտես (իսպ.՝ Corrientes), քաղաք Արգենտինայի հյուսիս-արևելքում, համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Պարանա գետի արևելյան ափին, ծառայում է որպես նավահանգիստ, ինչպես նաև երկաթուղային հանգույց։ Քաղաքում զարգացած է գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերությունը։
Նախքան եվրոպական գաղութացումը տարածաշրջանում հիմնականում ապրում էին գուարանի հնդկացիներ։ 1516 թվականին այստեղ է ուղարկվել առաջին իսպանական արշավախումբը, սակայն դրա մասնակիցները հարձակման են ենթարկվել և սպանվել։ 1527 թվականին քաղաքում կառուցվել է Sancti Spiritu ամրոցը։ Խուան Տորես դե Վերա ի Արագոնը քաղաքը հիմնադրել է 1588 թվականիապրիլի 3-ին։ Ի սկզբանե այն կոչվում էր San Juan de Vera de las Siete Corrientes, բայց հետո կրճատվել է և դարձել է Corrientes: Հետագայում քաղաքը սկսել է կարևոր դեր խաղալ, քանի որ գտնվում է Բուենոս Այրեսի և Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի միջև։
Կորրիենտեսում գաղութային ու ժամանակակից ճարտարապետություններն իրար են խառնված։ Այստեղ աճում են ժակարանդայի ծառեր և ցիտրուսային բույսեր։ Քաղաքում ամեն տարի կազմակերպվում են խոշոր պարահանդեսներ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 20 °C (առավելագույնը՝ 33 °C, նվազագույնը՝ 10 °C), տեղումների միջին քանակը հասնում է մինչև 1200 մմ[1]։ Պարանա գետը ծառայում է որպես Չակո նահանգի սահման։ Հակառակ ափին գտնվում է այդ նահանգի մայրաքաղաքը՝ Ռեսիստենսիան։ Գետի հոսանքն ի վեր գտնվում է Յասիրետա հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Doctor Fernando Piragine Niveyro International Airport միջազգային օդանավակայանը։
Կորրիենտես քաղաքի տեսքը
Յասիրետա հիդրոէլեկտրակայանը
Manuel Belgrano կամուրջը
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կորրիենտես քաղաքի