Պոսադաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոսադաս (այլ կիրառումներ)
Քաղաք
Պոսադաս
Posadas
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաՄիսյոնես
ՂեկավարՕռլանդո Ֆրանկո
Հիմնադրված է1615 թ.
Մակերես965 կմ²
ԲԾՄ120 մետր
Բնակչություն323 739 մարդ (2010)
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 376
Փոստային ինդեքսN3300
Փոստային դասիչN3300
Պաշտոնական կայքposadas.gob.ar(իսպ.)
Պոսադաս (Արգենտինա)##
Պոսադաս (Արգենտինա)

Պոսադաս (իսպ.՝ Posadas), քաղաք Արգենտինայում։ Ըստ 2010 թ. մարդահամարի, քաղաքում ապրում է 323 739 բնակիչ[1]։

Աշխարհագրությունը և կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տարածվում է Արգենտինայի հյուսիս-արևելքում՝ Պարանա գետի հարավային ափին, Գրան Չակոյի ծայրամասային շրջանում։ Այն հանդիսանում է Միսյոնես պրովինցիայի վարչական կենտրոնը։ Պոսադասն ընկած է պարագվայական Էնկարնասյոն քաղաքի հակադիր հատվածում, որի հետ կապված է գետի վրա կառուցված ժամանակակից կամուրջով (Puente Internacional San Roque González de Santa Cruz

Կլիմայական գոտին անցումային է. ճահճային Գրան Չակոյից այն փոփոխվում է մինչև Միսյոնեսի խոնավ մերձարևադարձային անտառների։ Այս տարածաշրջանում բացակայում է վառ արտահայտված անձրևների և չորային սեզոնները. տեղումներն ունեն շուրջտարյա բնույթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բնակավայրը այս տարածքում առաջացել է 1615 թվականին՝ կառուցված ճիզվիտների կողմից, որն ուներ հետևյալ անվանումը՝ Nuestra Señora de Itapúa։ Հետագայում, 1625 թվականին, այն տեղափոխվեց Պարանայի հյուսիսային ափ (այժմ պարագվայական ափ), հիմք դնելով Էնկարնասյոն քաղաքի ձևավորմանը։ 1628 թվականին նախկին բնակավայրի տեղում կառուցվեց նոր ճիզվիտական ավան՝ Սան Խոսե, որը գոյություն ունեցավ մինչև XIX դարաշրջանը։ Պարագվայի դեմ մղվող Եռյակ դաշինքի պատերազմի ժամանակ 1867 թվականին դրա տեղում կառուցվեց բրազիլական ամրոց Trinchera de San José անվանումով։ 1879 թվականին այն անվանափոխվեց և դարձավ Պոսադաս։ 1881 թվականին Միսյոնես պրովինցիայի ձևավորումից հետո այն 1884 թվականին դարձավ վարչական կենտրոնը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոսադասը համարվում է հյուսիսային Արգենտինայի խոշոր արդյունաբերական կենտրոնը, ինչպես նաև կարևոր առևտրական կենտրոն հարևան Պարագվայի հետ։ Քաղաքը առաջատար դիրք է գրավում նաև մատե թեյի արտադրման մեջ։

Քաղաքից 35 կմ հեռավորության վրա գտնվում է աշխարհի 4-րդը իր մեծությամբ ջրաէլեկտրակայանը՝ Յասիրետան, որն ապահովում է էլեկտրաէներգայիով գրեթե ամբողջ Հյուսիսային Արգենտինան։

Քաղաքում գործում է Aeropuerto Libertador Don José De San Martín օդանավակայանը, որը Միսյոնես պրովինցիան կապում է Բուենոս Այրեսի հետ, որը Պոսադասից հեռու է 1300 կմ։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական հուշարձանների շարքից առանձնանում են ռոմանական ոճով կառուցված մայր տաճարը և կառավարական պալատը (XIX դար)։ Քաղաքում կան նաև թանգարաններ։ Դրանցից են բնապատմական, պատմահնագիտական (այստեղ ցուցադրվում են հնդկացիական գուարանի ցեղի, ինչպես նաև XVII—XVIII դարաշրջանների ճիզվիտական իրերը), Լ. Բ. Արեկոյի կերպարվեստի թանգարանը և այլն։

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]