Պերիտո Մորենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերիտո Մորենո սառցադաշտ
իսպ.՝ Perito Moreno
SantaCruz-PeritoMoreno-P2140146b.jpg
Տեսակսառցադաշտ
ԵրկիրԱրգենտինա
Վարչատարածքային միավորLago Argentino Department?
Աշխարհագրական
տեղադրություն
Արգենտինա Արգենտինա
ԼեռնաշղթաՊատագոնյան Անդեր
Բարձրությունը ծովի մակարդակից244 մետր
Երկարություն30 կիլոմետր
Լայնություն5 կիլոմետր
Մակերես250
Պահպանման տարածքԼոս Գլասիրարես
Անվանված էFrancisco Moreno?
Կոորդինատներ: 50°29′ հվ. լ. 73°3′ ամ. ե. / 50.483° հս․. լ. 73.050° ավ. ե. / 50.483; 73.050

Պերիտո Մորենո (իսպ.՝ Perito Moreno, «գիտնական Մորենո»), սառցադաշտ Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի հարավ-արևելքում: Տեղակայված է Լոս Գլասիրարես ազգային պարկի տարածքում: Պերիտո Մորենոն Պատագոնիայի արգենտինյան մասի ամենահետաքրքիր զբոսաշրջային վայրերից մեկն է: Սառցադաշտը գտնվում է Էլ-Քալաֆաթե գյուղից 78 կմ հեռավորության վրա, ուր կարելի է հասնել ինքնաթիռով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիտո Մորենոն զբաղեցնում է 250 կիլոմետր քառ․ տարածք, հանդիսանում է Պատագոնիայի հարավային մասի 48 սառցադաշտերից մեկը, որոնք գտնվում են Անդյան լեռներում, Արգենտինայի և Չիլիի սահմանին։ Այս սառցադաշտը աշխարհում քաղցրահամ ջրերի երրորդ խոշորագույն պահուստն է:

Սառցադաշտը կրում է հետազոտող Ֆրանցիսկո Մորենոյի անունը, ով առաջին անգամ ուսումնասիրել է այս տարածաշրջանը 19-րդ դարում։ Մորենոն կարևոր դեր է ունեցել Արգենտինայի տարածքային շահերը Չիլիի հետ սահմանային վեճում պաշտպանելու հարցում:

Պերիտո Մորենոյի լայնությունը 5 կիլոմետր է, միջին բարձրությունը` 60 մետր: Միջին խորությունը 170 մետր է, առավելագույնը` 700 մետր։ Նրա շարժման արագությունը օրական 2 մետր է (մոտավորապես՝ 700 մետր/տարի): Այնուամենայնիվ, ծավալի կորուստը մոտավորապես նույնն է, հետևաբար (առանց հաշվի առնելու փոքր շեղումները), սառցադաշտը չի նահանջել և առաջ չի եկել 90 տարվա ընթացքում:

Ճեղքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիտո Մորենոն Պատագոնիայի երեք չնահանջող սառցադաշտերից մեկն է: Պարբերաբար սառցադաշտը առաջանում է Լագո Արխենտինո լճի վրա, հասնում հակառակ ափին և ստեղծում է բնական պատնեշ, որը բաժանում է լիճը երկու մասի: Առանց ջրի կորստի լճի հարավային մասում ջուրը կարող է բարձրանալ հիմնական մակարդակից մինչև 30 մետր վեր: Այսպիսի ծավալով ջրի հսկայական ճնշումը արդյունքում կոտրում է իրեն պահող սառցե արգելքը: Այսպիսի բեկման ցիկլը անկանոն է և կրկնում է տարբեր հաճախականությամբ՝ տարին մեկ անգամից մինչև տասնամյակը մեկ:

Սառցադաշտը առաջին անգամ ճեղքվել է 1917 թվականին՝ ողողելով հնագույն անտառը Չիլիում։ Նախավերջին ճեղքումը տեղի է ունեցել ոչ թե մարտին (երբ Հարավային կիսագնդում ավարտվում է ամռանը[1]), ինչպես սովորաբար լինում է, այլ 2008 թվականի հուլիսի 8-9-ը։ Իսկ վերջինը եղել է 2012 թվականի մարտի 2-ին: Մինչ դա եղել է 2006, 2004, 1988, 1984, 1980, 1977, 1975, 1972, 1970, 1966, 1963, 1960, 1956, 1953, 1952, 1947, 1940, 1934 և 1917 թվականներին։ Միջին հաշվարկով սառցադաշտը ճեղքվում է ամեն 4 կամ 5 տարին մեկ, սակայն 2008 թվականին տեղի ունեցավ ենթադրյալ ժամանակից 2 տարի առաջ, և դա տեղի ունեցավ ձմռանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


155 - Glacier Perito Moreno - Panorama de la partie nord - Janvier 2010.jpg


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]