Jump to content

Կաշիաս դու Սուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կաշիաս դու Սուլ
պորտ.՝ Caxias do Sul
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքՌիու Գրանդի դու Սուլ
Հիմնադրված էհունիսի 20, 1890 թ.
Մակերես1643,913 կմ²
ԲԾՄ817±1 մետր
Պաշտոնական լեզուպորտուգալերեն և Talian?
Բնակչություն463 501 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ54
Փոստային դասիչ95000-000
Պաշտոնական կայքcaxias.rs.gov.br
Կաշիաս դու Սուլ (Բրազիլիա)##
Կաշիաս դու Սուլ (Բրազիլիա)

Կաշիաս դու Սուլ (պորտ.՝ Caxias do Sul), քաղաք և համայնք Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Մտնում է նույնանուն տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի և Սեռա-Գաուշա քաղաքային ագլոմերացիայի մեջ։ Բնակչության թվաքանակը 2007 թվականին եղել է 399 038, 2014 թվականին՝ 470 223[2]: Զբաղեցնում է 1643,913 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 286 մարդ/կմ²։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 8 422 381 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 20 838,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,857 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Քաղաքի ներկայիս տարածքում մի ժամանակ ապրել են հնդկացիական կաինգանգ ցեղի մարդիկ։ 1875 թվականին Հյուսիսային Իտալիայից գաղթածների մի խումբ այստեղ բնակավայր է հիմնել, անվանակոչել Նովա Միլանո[3]։ Երկու տարի անց բնակավայրը վերանվանվել է ի պատիվ Բրազիլիայի մարշալ և վարչապետ, Կաշիասի դուքս Լուիշ Ալվեշ դե Լիմա ի Սիլվայի։ 1890 թվականին ստացել է ինքնավար համայնքի, 1910-ին՝ քաղաքի կարգավիճակ։ Արագ տեմպերով աճելու շնորհիվ արժանացել է Գաղութների մարգարիտ (Pérola das colônias) պատվանունի[4]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մերձատլանտյան անտառների մերձարևադարձային գոտում, Սեռա Գաուշա լեռնոտ տարածքի կենտրոնական մասում, տարածք, որ հայտնի է անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններով։ Կաշիաս դու Սուլի մերձակա տարածաշրջանը համբավվել է նաև խաղողագործությամբ ու գինեգործությամբ, Festa de Uva գինետոնով, որ անցկացվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի վերջին-մարտի սկզբին[5]։ Վերջին տասնամյակներում տնտեսության կարևոր ճյուղերից է դարձել ավտոմեքենաշինությունը (այդ բնագավառի խոշորագույն ներկայացուցիչը Մարկոպոլո ընկերությունն է)։

Կաշիաս դու Սուլում գործում է համալսարան։ Քաղաքի գլխավոր պատմամշակութային հուշարձանը 1899 թվականին կառուցված Սուրբ Թերեզա տաճարն է։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ծովի մակերևույթից միջին հաշվով բարձր է 760 մետր[6]։ Ըստ Köppen climate classification-ի դասակարգման՝ կլիման մերձարևադարձային-լեռնային է[7] կամ չափավոր օվկիանոսային։ Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 16 °C (60.8 °F), ամենացուրտ ամսին՝ հուլիսին՝ միջին բարձր ջերմաստիճանը՝ 17 °C (62.6 °F), միջին ցածրը՝ 8 °C (46.4 °F), ամենատաք ամսին՝ հունվարին՝ համապատասխանաբար 26 °C (78.8 °F) և 16 °C (60.8 °F)[8]: Ձմռանը ցրտեր հաճախ են լինում, ձյան տեղումներ՝ հազվադեպ. քիչ թե շատ նշանակալի չափով ձյուն վերջին տարիներին տեղացել է 2013 թվականի օգոստոսին՝ առաջացնելով 10–15 սմ հաստությամբ ձնաշերտ[6][9]։

Կաշիաս դու Սուլ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34.6
(94.3)
35.4
(95.7)
33.4
(92.1)
31.4
(88.5)
28.4
(83.1)
26.0
(78.8)
28.2
(82.8)
30.4
(86.7)
32.5
(90.5)
33.0
(91.4)
33.9
(93)
34.8
(94.6)
35.4
(95.7)
Միջին բարձր °C (°F) 26.6
(79.9)
26.5
(79.7)
25.3
(77.5)
22.3
(72.1)
18.7
(65.7)
17.3
(63.1)
16.9
(62.4)
19.1
(66.4)
19.6
(67.3)
21.9
(71.4)
24.2
(75.6)
25.9
(78.6)
22.0
(71.6)
Միջին օրական °C (°F) 21.2
(70.2)
21.0
(69.8)
19.9
(67.8)
17.3
(63.1)
14.1
(57.4)
12.7
(54.9)
12.1
(53.8)
13.4
(56.1)
14.2
(57.6)
16.7
(62.1)
18.4
(65.1)
20.0
(68)
16.8
(62.2)
Միջին ցածր °C (°F) 17.3
(63.1)
17.4
(63.3)
16.4
(61.5)
13.8
(56.8)
11.1
(52)
9.5
(49.1)
8.7
(47.7)
9.7
(49.5)
10.4
(50.7)
12.7
(54.9)
14.3
(57.7)
16.0
(60.8)
13.1
(55.6)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.1
(41.2)
7.4
(45.3)
5.2
(41.4)
1.5
(34.7)
−1.6
(29.1)
−3.0
(26.6)
−3.0
(26.6)
−2.3
(27.9)
−1.6
(29.1)
0.1
(32.2)
3.9
(39)
5.7
(42.3)
−3.0
(26.6)
Տեղումներ մմ (դյույմ) 158.5
(6.24)
154.9
(6.098)
111.3
(4.382)
120.4
(4.74)
140.9
(5.547)
156.0
(6.142)
189.4
(7.457)
145.1
(5.713)
163.1
(6.421)
178.7
(7.035)
143.9
(5.665)
140.5
(5.531)
1802,7
(70,972)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 13 11 10 9 10 10 11 10 10 12 11 11 128
% խոնավություն 77.4 78.3 79.9 80.3 81.6 81.4 78.4 74.4 76.3 78.1 76.1 75.3 78.1
Միջին ամսական արևային ժամ 204.0 185.5 191.5 168.3 150.4 127.1 143.6 146.3 145.4 163.3 199.2 187.5 2012,1
աղբյուր: INMET[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tabela 9605 - População residente, por cor ou raça, nos Censos Demográficos
  2. «Оценка численности населения на 1 июля 2014» (PDF). 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. «Бразильский институт географии и статистики»
  3. Britannica Dostupné online
  4. EcuRed Dostupné online
  5. Visit Brasil Dostupné online Արխիվացված 2019-05-17 Wayback Machine
  6. 6,0 6,1 Beretta, Pier Luigi. Boletim Geográfico 243. Rio de Janeiro: IBGE, 33(243), nov./dez., 1974. pp. 5–10.
  7. De Souza, Daniele T. P. et alii. Proposta de um espaço multiuso para a divulgação de estratégias sustentáveis na Serra Gaúcha. Congresso Internacional Sustentabilidade e Habitação de Interesse Social. Porto Alegre, 4 a 7 de maio de 2010. p. 3
  8. "Médias e registros – Caxias do Sul, Brasil". The Weather Channel.
  9. «Caxias do Sul (RS) registra neve na noite desta segunda-feira». r7.com. 2013 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Normais climatológicas do Brasil 1981–2010» (Portuguese). Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշիաս դու Սուլ» հոդվածին։