Ատլանտիկայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտիկայի ճակատամարտ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Officers on the bridge.jpg
'
Թվական սեպտեմբերի 3, 1939մայիսի 7, 1945
Վայր Ատլանտյան օվկիանոս, Հյուսիսային ծով, Նորվեգական ծով, Իռլանդական ծով, Սուրբ Լավրենտիոս ծոց
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կանադա Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Լեհաստան Լեհաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Գերմանիա Երրորդ Ռայխ
Իտալիա Իտալիա
Հրամանատարներ
Մեծ Բրիտանիա Պերսի Հոբլ
Մեծ Բրիտանիա Մաքս Հորթոն
Մեծ Բրիտանիա Ուինսթոն Չերչիլ
Կանադա Պերսի Նելլես
Կանադա Լեոնարդ Մուրեյ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էռնեստ Քինգ
Գերմանիա Էրիխ Ռեդեր
Գերմանիա Կառլ Դյոնից
Իտալիա Անջելո Պարոնա
Կորուստներ
30 248 նավաստի
3500 առևտրային նավ
175 ռազմանավ
28 000 նավաստի
783 նավ

Ատլանտիկայի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմարշավ, որտեղ Ատլանտյան օվկիանոսում և հարակից ծովերում գերիշխանության հասնելու համար դաշնակիցները պայքարում էին ընդդեմ Նացիստական Գերմանիայի[1][2]։

Ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաերկարատև մարտն է։ Այստեղ կիրառվել են վերջրյա նավեր, սուզանավեր, վերջրյա օժանդակ հածանավեր, ավիացիա և այլն։ Ատլանտիկայի ճակատամարտն առաջին զինված հակամարտություններից էր, որտեղ օգտագործվեց սուզանավ[3]։ Մինչև 1945 թվականը Գերմանիան կառուցել է ավելի քան 1000 տարբեր տեսակի սուզանավեր։ Գերմանիայի ռազմածովային ղեկավար Կառլ Դյորնիցը այս տարիներին մշակել է մարտավարություն, որը նախատեսում էր սուզանավերով հարձակում կատարել հակառակորդի մարտական նավերի վրա[4]։

Տեխնոլոգիական բարձր զարգացվածության շնորհիվ գերմանացիներին հաջողվում էր առավելության հասնել ծովում։ Դեպքերն այլ ընթացք ստացան այն բանից հետո, երբ պատերազմական գործողությունների մեջ ներքաշվեց դաշնակից երկրների ավիացիան[5]։ Պատերազմի վերջին շրջանում առավելություն ունեին դաշնակիցները։ Այս հանգամանքը պայմանավորված է նաև ԱՄՆ-Ի և Մեծ Բրիտանիայի արդյունաբերական մեծ ներուժով։ 1945 թվականի մայիսի 7-ին ճակատամարտն ավարտվեց Իտալիայի և Գերմանիայի պարտությամբ։ Երկու օր հետո դաշնակիցները ներխուժեցին Բեռլին՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]