Հարավամերիկյան ազգերի միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավամերիկյան ազգերի միություն
Unasul 12.jpg
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն և տարածաշրջանային կազմակերպություն
ՀապավումUNASUR, UNASUL, UZAN և USAN
Հիմնադրվածմայիսի 23, 2008
Գլխադասային գրասենյակԿիտո, Էկվադոր
Պաշտ. լեզու(ներ)իսպաներեն, պորտուգալերեն, հոլանդերեն և անգլերեն
Կայքunasursg.org

Հարավամերիկյան ազգերի միություն (իսպ.՝ Unión de Naciones Suramericanas, UNASUR, պորտ.՝ União de Nações Sul-Americanas, UNASUL, հոլ.՝ Unie van Zuid-Amerikaanse Naties, UZAN), միջկառավարական տարածաշրջանային կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում է Հարավային Ամերիկայի 12 երկիր։

Հարավամերիկյան ազգերի միության սահմանադիր համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի մայիսի 23-ին Բրազիլիայում կայացած երկրների ղեկավարների գագաթնաժողովին[1]։ Ըստ համաձայնագրի՝ միության գլխամասերը տեղակայվելու են Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում[2]։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուրուգվայը դարձավ 9-րդ պետությունը, որը վավերացրեց համաձայնագիրը[3][4]։ Սահմանադիր համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2011 թվականի մարտի 11-ին և Հարավամերիկյան ազգերի միությունը դարձավ օրինական կազմակերպություն Էկվադորի Ciudad Mitad del Mundo տարածքում կայացած արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, որտեղ հիմք դրվեց Քարտուղարության գլխամասին[5]։ Հարավամերիկյան խորհրդարանը տեղակայվելու է Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում, մինչդեռ դրա բանկերի գլխամասերը՝ Հարավի բանկը տեղակայվելու է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում[2]։

2010 թվականի մայիսի 4-ին Բուենոս Այրեսից 75 կմ հյուսիս գտնվող Կամպանա քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովին Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչները միաձայն 2 տարի ժամկետով ընտրվեց Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «South America nations found union»։ BBC News։ մայիսի 23, 2008։ Վերցված է մայիսի 23, 2008 
  2. 2,0 2,1 Goodman Joshua (մայիսի 23, 2008)։ «South American Presidents Agree to Form Unasur Bloc (Update3)»։ Bloomberg։ Վերցված է փետրվարի 25, 2011 
  3. «Uruguay Senate puts Unasur over the top»։ Buenos Aires Herald։ նոյեմբերի 30, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է փետրվարի 25, 2011 
  4. «Uruguay‘s ratification gives Unasur legal status (nine out of twelve)»։ MercoPress։ դեկտեմբերի 2, 2010։ Վերցված է փետրվարի 25, 2011 
  5. «Sede de Unasur llevará el nombre de Néstor Kirchner» (Spanish)։ telesur։ մարտի 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 1, 2011-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]