Աթաուալպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթաուալպա
կեչուա՝ Ataw-wallpa
Lombards Library 001.jpg
Ծնվել է մոտ. մարտի 20, 1502
Ծննդավայր Կիտո, Էկվադոր
Մահացել է օգոստոսի 29, 1533(1533-08-29)[1] (31 տարեկանում) կամ հուլիսի 26, 1533 (31 տարեկանում)
Մահվան վայր Plaza de Armas of Cajamarca, Կախամարկա, Պերու
Քաղաքացիություն Ինկեր
Մասնագիտություն ցեղի առաջնորդ
Ծնողներ հայր՝ Huayna Capac
Զբաղեցրած պաշտոններ կայսր
Atahualpa Վիքիպահեստում
Աթաուալպայի դիմանկարը

Աթաուալպա կամ Աթավուալպա (անգլ.՝ Atahuallpa, մոտ. մարտի 20, 1502, Կիտո, Էկվադոր - օգոստոսի 29, 1533(1533-08-29)[1] կամ հուլիսի 26, 1533, Plaza de Armas of Cajamarca, Կախամարկա, Պերու), Թահուանթինսույոյի 13-րդ և վերջին կայսրը: Նա կայսր է դարձել Կիտոյում իր հոր` Ուայնա Քափաքի մահվանը հաջորդած քաղաքացիական պատերազմում իր կրտսեր կիսաեղբորը` Ուասկարին պարտության մատնելուց հետո: Ուայնա Քափաքը մահացել է վարակիչ հիվանդությունից (մալարիայից կամ ծաղկից): Քաղաքացիական պատերազմի ժամանակ իսպանացի Ֆրանսիսկո Պիսառոն գերի է վերցրել Աթաուալպային և օգտագործել է նրան Ինկերի կայսրությունը վերահսկելու համար: Հետագայում իսպանացիները մահապատժի են ենթարկել Աթաուալպային: Այդպիսով կործանվել է Ինկերի կայսրությունը (չնայած մի քանի թույլ դրածոներ հաջորդել են նրան)[2]:

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց հոր` կայսր Ուայնա Քափաքի և իրենց ավագ եղբոր` կայսրության ժառանգորդ Նինան Քույոչիի մահից հետո կայսրությունը բաժանվել է երկու պայքարող եղբայրների` Ուասկարի և Աթաուալպայի միջև: Ուասկարն ստացել է դրա մեծ մասը` Կուսկո մայրաքաղաքով, իսկ Աթաուալպան ստացել է հյուսիսային մասը, ներառյալ Կիտոն (Էկվադորի ներկայիս մայրաքաղաքը): Մի քանի տարի երկու եղբայրները ղեկավարել են առանց խնդիրների: Բայց Ուասկարը պնդում էր, որ Աթաուալպան պետք է հավատարմության երդում տա իրեն: Աթաուալպան հրաժարվում է և սկսվում է քաղաքացիական պատերազմ[3]:

Կայսր Աթաուալպան Կաջամակրայի ճակատամարտի ժամանակ

Վերջնական ճակատամարտը տեղի է ունեցել Քիպայպանում, որտեղ Ուասկարը գերի է ընկել: Կուսկո գնալու ճանապարհին Աթաուալպան հանգստանում էր Անդերում գտնվող Կախամարկա քաղաքում` իր 80 հազարանոց զորքով, ուր նա գնում էր պահանջելու իր գահը:

Այդ ժամանակ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսառոն հիմնադրել է Պիուրա քաղաքը` առաջին իսպանական բնակավայրը Պերուում: Այն հիմնադրվել է 1532 թվականի հունիսին: Երկու ամսվա արշավանքներից հետո Պիսառոն ժամանել է Կախամարկա` իր վերահսկողության տակ ունենալով ընդամենը 168 մարդ, և ուղարկել է Էռնանդո դե Սոտոյին, Վինսենտ դե Վալվենտեին և տեղացի ուղեկցորդ Ֆելիպիլոյին բանակցելու Աթաուալպայի հետ` իսպանական գերիշխանությունն ընդունելու վերաբերյալ:

Իսպանական դեսպանները վերադարձել են Պիսառոյի մոտ, ով անակնկալ հարձակում էր պատրաստել Աթաուալպայի զորքերի դեմ: Դա վերաճել է 1532 թվականի նոյեմբերի 16-ի Կախամարկայի ճակատամարտին:

Ըստ իսպանական օրենքի` իսպանացիները պաշտոնապես պատերազմ են հայտարարել ինկերին: Երբ Աթաուալպան պահանջել է վերադարձնել ինկերից առգրավված ունեցվածքը, հոգևորական Վալվերդեն նրան առաջարկել է ընդունել քրիստոնեություն և նրան է պարզել Աստվածաշունչը, ասելով, թե իշխանությունը գալիս է այդ գրքի մեջ եղած բառերից: Նա ուսումնասիրում է գիրքը և հարցնում, թե ինչու այն չի խոսում իր հետ, և այն գետնին է շպրտում: Այս արարքը իսպանացիների համար դառնում է այն առիթը, որի կարիքը նրանք ունեին` ինկերի դեմ պատերազմ սկսելու համար: Նրանք կրակ են բացում և 2 ժամվա ընթացքում սպանվում է ավելի քան 2000 զինվոր: Հետո իսպանացիները բանտարկում են Աթաուալպային Արևի տաճարում:

Իսպանացիները գլխատում են Թուփակ Համարոյին,1572 թվական

Աթաուալպան դեռ չէի կարողանում հավատալ, որ իսպանացիները մտադրված են վերահսկողություն սահմանել իր թագավորությունում: Նա կարծում էր, որ եթե նրանց տա իրենց փնտրած ոսկին և արծաթը, նրանք կհեռանան: Իր ազատության դիմաց նա համաձայնում է լցնել մի սենյակ ոսկով և իսպանացիներին կրկնապատիկ չափով արծաթ է խոստանում: Չնայած Պիսառոն շատ ապշած էր առաջարկից, սակայն նա մտադրություն չուներ արձակելու Աթաուալպային, որովհետև նա տեղաբնիկներին ղեկավարելու համար կարիք ուներ իրենց առաջնորդի ազդեցությանը, որպեսզի կարգ ու կանոն պահպանի այդ վայրերում: Սակայն հետո Պիսառոն որոշում է սպանել նրան, քանի որ վախենում էր, որ նա կարող է ազատ արձակվել ինկացի զորավարների կողմից: Պիսառոն ձևական դատ է կազմակերպում և հայտարարում, թե Աթաուալպան մեղավոր է իսպանացիների դեմ խռովություն բարձրացնելու և իր հարազատ եղբորը` Ուասկարին սպանելու համար: Աթաուալպան մահապատժի է ենթարկվում խարույկի վրա այրելու միջոցով: Նա սարսափած էր, քանի որ ինկերը հավատում էին, թե հոգին չի կարող ապրել հաջորդ կյանքում, եթե մարմինը այրվել է: Հոգևորական Վալվերդեն, ով ավելի վաղ Աթաուալպային առաջարկել էր Աստվածաշունչը, կրկին գնում է նրա մոտ` ասելով, որ եթե նա ընդունի քրիստոնեություն, ապա ինքը կհամոզի մյուսներին մեղմացնել պատիժը: Աթաուալպան համոզվում է մկրտվել որպես քրիստոնյա: Նրան տալիս են Խուան Սանտոս Աթաուալպա անունը: Արդյունքում նրան խեղդամահ են անում` այրելու փոխարեն: Աաուալպան մահացել է 1533 թվականի օգոստոսի 29-ին: Աթաուալպային հաջորդել է նրա եղբայրը, խամաճիկ ղեկավար Թուփաք Ուալպան, իսկ հետո մյուս եղբայրը` Մանկո Ինկա Յուպանկոն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Hemming, The Conquest, p. 28.
  3. Herrera, Divagaciones, p. 405.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Discovery and Conquest of Peru by William H. Prescott
  • Conquest of the Incas, John Hemming, 1973.
  • The Royal Hunt of the Sun, by Peter Shaffer, 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]