Կախամարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bandera de Cajamarca.svg Escudo de Cajamarca.svg

Cajamarca Peru Aug-2005.jpg
ԵրկիրՊերու Պերու
Մակերես392,47 կմ²
ԲԾՄ2750±1 մետր
Բնակչություն201 329 մարդ (2017)[1]
Պաշտոնական կայքcajamarcaperu.com և municaj.gob.pe
##Կախամարկա (Պերու)
Red pog.png

Կախամարկա (իսպ.՝ Cajamarca [kaxaˈmaɾka], կեչուա՝ Kashamarka, Qasamarka, այմարա՝ Qajamarka), քաղաք Պերուում, գտնվում է լեռներում՝ ծովի մակարդակից 2700 մետր բարձրության վրա։ Քաղաքը Կախամարկա շրջանի վարչական կենտրոնն է, երկրի խոշորագույն քաղաքներից մեկը, բնակչության թիվը մոտ 135 000 մարդ է։ Քաղաքի հասարակածային կլիման շատ մեղմ է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում հողագործության համար։ Ամենից շատ Կախամարկան հայտնի է նրանով, որ հենց այստեղ է ավարտվել ինկերի կայսրության դարաշրջանը․ այստեղ է տեղի ունեցել Կախամարկայի ճակատամարտը, և այստեղ գերեվարվել է ինկերի վերջին տիրակալ Աթաուալպան։ Պերուում Կախամարկան հայտնի է որպես «պերուական դիմակահանդեսի մայրաքաղաք»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է մոտ 3000 տարի առաջ։ Հնագետները Կումբե-Մայո և Կունտուր-Վասիում մինչչավինյան մշակույթների հետքեր են գտել։ 1463 և 1471 թվականների միջև ընկած ժամանակահատվածում այդ տարածքները նվաճել է եռանդուն և տաղանդավոր զորավար Թուպակ Ինկա Յուպանկին՝ այդ կերպ Կախամարկան միացնելով ինկերի կայսրությանը

Կախամալկայի փողոցները

Առաջին հերթին Կախամարկան պատմության մեջ տեղ է զբաղեցնում 1532 թվականի իրադարձություններով։ Աթաուալպան գահի համար մարտերում հաղթել է իր եղբորը՝ Ուասկարին։ Կուսկո ճանապարհին նա 80-հազարանոց զորքով կանգ է առել Կախամարկայում․ այստեղ նա հանդիպել է Ֆրանսիսկո Պիսառոյի գլխավորած 168 կոնկիստադոր ջոկատին, որը վերադառնում էր Պյուրից։ Էռնանդո դե Սոտոն և Վինսենտ դե Վալվերդեն Աթաուալպային շնորհել են «Ռեկվերիմենտո», բայց վերջինս պատասխանել է կտրական մերժումով։ Դա հիմք է տվել Պիսառիոյին ինկերին Իսպանիայի և Եկեղեցու թշնամիներ հայտարարելու։ Կամարխայի ճակատամարտում կոնկիստադորները գերի են վերցրել Աթաուալպային՝ միաժամանակ սպանելով ինկերի մի քանի հազար զինվոր և խաղաղ բնակիչներ։ Սակայն ճակատամարտից հետո պարզվել է, որ կոնկիստադորների թիվը զգալի նվազել է, այդ պատճառով նրանք կայսրության առաջնորդի հետ թաքնվել են քաղաքի գլխավոր տաճարում՝ նրա համար փրկագին պահանջելով։ Աթաուալպան Պիսառիոյին առաջարկել է տարածքը, որտեղ նրան պահում են շղթաներով լցնել ոսկով և նման կերպ փրկագնել իր կյանքը։ Սակայն ստանալով գանձերը, կոնկիստադորները չեն պահել իրենց խոսքը և սպանել են ինկերի վերջին կայսրին։

Շինությունը, որըտեղ պահվում էր Աթաուալպան ստացել է «Փրկագնի սենյակ» (իսպ.՝ El Cuarto del Rescate) անունը։ Ներկայումս այն Կամարխայում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրն է։

1785 թվականին Կամարխա նահանգում ապրում էր 50 927 մարդ․ 15 քահանա, 34 միաբան, 43 միանձնուհի, 7188 իսպանացի, 22720 հնդկացի, 15967 մետիս, 4408 մուլատ, 493 նեգր[3]։

1986 թվականին Ամերիկյան պետությունների կազմակերպությունը Կախամարկան հայտարարել է Ամերիկայի պատմական և մշակութային ժառանգություն։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթառով երաժշտի արձանը

Քաղաքին հատուկ են 17-18-րդ դարերի շինությունները, նաև երկհարկանի շինությունները՝ երկհարկանի կղմինդրով, որոնց դիմացի դուռը զարդարված է նախշազարդ քարով։ Տեսարժան վայրերից առանձնացվում են՝

  • Գլխավոր տաճար
  • Սան Ֆրանցիսկոյի եկեղեցի
  • Բիլեմ համալիր
  • Լա Ռեկոլետա համալիր
  • Միրադոր Սանտա Ապոլոնիա

Քաղաքում պաշտոնական պետական տոներից բացի նշում են սեփական երկու տոները՝ Կախամարկայի դիմակահանդեսը, որը նշվում է փետրվար-մարտ ամիսներին և խաչերի տոները, որոնք անցկացվում են Ծաղկազարդին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա երկու համալսարան՝ պետական Nacional de Cajamarca և մասնավոր Universidad Privada del Norte համալսարանը։ Դրանց պետք է ավելացնել նաև միջազգային դպրոցը, որը խթանում է երկլեզվության ուսուցման տարածումը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախամարկայում գործում է Aeropuerto Mayor General FAP Armando Revoredo Iglesias օդանավակայանը։ Քաղաքը նաև սպասարկվում է երկու միջքաղաքային ավտոբուսային գծերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]