Էֆիմերտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էֆիմերտե
Կազմված էուղիղ ծագում, թեքում, Ժամանակ և ուղեծրի էլեմենտներ
Ephemeris Վիքիպահեստում
Էֆիմերտեյի 1798 թվականի Կալկուտայում տպագրված առաջին էջը

Էֆիմերտեն (հուն․՝ ἐφημερίς «օրագիր», «առօրյա դեպք»), նաև՝ Էֆիմէրտէ, Էֆիմերտէյ, կամ Եփրեմվերդին

Էփիմերտե՝ օրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում պետական, քաղաքական ու ռազմական գործիչների օրագրերը։ Եգիպտոսում և Հին Հունաստանում Էփիմերտեներում նշում էին ամենօրյա տեղեկություններ, հաշվետվություններ։ Հայտնի են Ալեքսանդր Մակեդոնացու Էփրիմերտեները։

Էփրիմերտե՝ Աստղագուշակության գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտական հատուկ տվյալներ պարունակող աղյուսակներ և հին օրացույցներ։

Հետագա զարգացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Էփրիմերտեներում մեծ տեղ են հատկացվել գուշակումներին, երազահանությանը, գրբացությանը, ժողովրդական բժշկությանը, փիլիսոփայական դատողություններին։ Առաջին աստղագիտական Էփրիմերտեն, կազմված 30 տարվա համար, լույս է տեսել 1476 թ., Նյուրնբերգում։ Հետագայում հրատարակվել են Էփրիմերտեներ 100 տարվա համար։

Էֆեմերիդները ժամանակակից աստղագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աստղագիտությունում Էֆեմերիդներ են անվանվում երկնային մարմինների տեղադրության մասին տեղեկությունները։ Դրանք հաշվարկվում են համապատասխան ծրագրային ապահովման միջոցով տարբեր մոլորակների, արբանյակների, աստերոիդների, գիսաստղերի և այլ մարմինների համար, ցանկացած ժամանակային միջակայքի համար։ Արեգակնային համակարգի էֆեմերիդները կարևոր նշանակություն ունեն տիեզերական սարքերի նավավարության համար։

Էֆեմերիդների հաշվարկման ծրագրային ապահովումը ազատ հասանելություն ունի, այս ծրագրերից որոշները ունեն նաև արդեն իսկ հաշվարկված էֆեմերիդներ[1]։

Հայկական Էփրիմերտեները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն առաջին Էփրիմերտեն լույս է տեսել 1748-ին Վենետիկում։ Հայերեն Էփրիմերտեներում շարադրվել են նաև հռոմեական և հայկական տոմարների աղերսները։ Էփրիմերտեն հայտնի է նաև "Եփրեմվերդի" սխալ անվամբ, ժողովրդական ստուգաբանությամբ՝ իբրև կոնկրետ անձնավորության մարգարեություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաֆարյան Սարգիս (1798)։ Էֆիմէրտէ։ Կալկաթայ: Տպարանի Տր. Յովսէփայ Ստափփանուէան 
  • Րաֆֆի օրացոյց։ Թեհրան, Իրան։ 2008 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Practical Navigator: An Epitiome of Navigation։ Bethesda, MD: National Imagery and Mapping Agency։ 2002։ էջ 270 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png