Լաուրենսու դի Ալմեիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաուրենսու դի Ալմեիդա
Lourenço de Almeida
Դիմանկար
Ծնվել է1480
ԾննդավայրՄարտին, Barcelos
Մահացել է1508
Մահվան վայրՉաուլ, Հնդկաստան
ՔաղաքացիությունՊորտուգալիա Պորտուգալիա
Ազգությունպորտուգալացի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Francisco de Almeida?

Լաուրենսու դի Արմեիդա (պորտ.՝ Lourenço de Almeida, 1480, Մարտին, Barcelos - 1508, Չաուլ, Հնդկաստան), Հնդկաստանի առաջին պորտուգալացի փոխարքա Ֆրանսիշկու դե Արմեիդայի որդին։

Մասնակցել է հոր ղեկավարությամբ կազմակերպված պորտուգալական 7-րդ արշավանքին դեպի Հնդկաստան։ Ըստ երևույթի՝ 1505 թվականին նա դարձել է առաջին պորտուգալացին, ում նավերը մոտեցել են Շրի Լանկայի (Ցեյլոնի կղզի) ափերին։ Նա Կոլոմբոյում հիմնել է գաղութային առևտրավան։

1506 թվականին Լաուրենսը գլխավորել է պորտուգալական ուժերին Կաննանգրեի ճակատամարտում, որտեղ պորտուգալացիները հասնում են լիակատար հաղթանակի։

Երկու տարի անց Լաուրենսու դի Ալմեիդա գլխավորում է պորտուգալական ուժերին եգիպտական մամլուքների դեմ մղվով Չաուլի ճակատամարտում։ Սակայն այս անգամ նրա գլխավորած նավատորմը պարտություն է կրում։ Ճակատամարտի ընթքացքում Լաուրենսու դի Ալմեիդայի նավը խորտակվում է և վերջինս զոհվում է[1]։

Ֆրանսիշկու դի Արմեիդայի գլխավորությամբ պորտուգալացիները փոխհատուցում են նախորդ պարտությանը՝ ջախջախելով Մամլուքյան սուլթանության, Կալկաթայի և Գուջարաթի միացյալ նավատորմերին։

Լաուրենսու դի Արմեիդայի անունը հիշատակված է հայտնի պորտուգալացի բանաստեղծ Լուիշա դե Կամոենսայի «Լուզիադներ» էպիկական պոեմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lourenco de Almeida | Portuguese explorer»։ Վերցված է 2016-08-04