Ուրվական կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալիֆորնիայի կղզի,որը ժամանակի ընթացքում արևմտյան քարտեզագրության մեջ վերանվանվեց Ներքին Կալիֆորնիայի թերակղզի
Պաոլո Տոսկանելիի քարտեզը,որտեղ Սան Բրանդան կղզին նշվում է որպես Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում գտնվող մեծ կղզի
Սենդի կղզու ենթադրյալ գտնվելու վայրը
Տուլե կղզի (հայտնի նաև Տիլե անունով), ներառված է Օլաուս Մագնուսի Ծովային քարտեզում (1539)

Ուրվական կղզի, պատմական քարտեզագրության մեջ որոշակի ժամանակահատվածով հայտնված կղզի, որը շարունակում է մնալ քարտեզում այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել կամ ապացուցվել նրա անիրականությունը։ Այն տարբերվում է կեղծ կղզիներից, որոնք ծագում են միֆերից, առասպելներից, ֆիլմերից և գրական ստեղծագործություններից։

Ուրվական կղզիների պատմություն և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ուրվական կղզիներ հանդիսանում են քարտեզների վրա իրական կղզիների սխալ տեղակայման հետևանք։ Օրինակ Ներքին Կալիֆորնիայի և Կորեայի թերակղզիները ներկայացված են եղել որոշ հին քարտեզներում որպես կղզիներ, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի մաս են կազմել։ Նույն կերպ Յուկատան թերակղզի ի սկզբանե համարվում էր կղզի, մինչև որ հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ այն Կենտրոնական Ամերիկային կից թերակղզի է։ ՝ Չորրորդ դարում հայտնաբերված Տուլե կղզին հետագայում իրականացված հետազոտությունների արդյունքում դասակարգվեց որպես Շետլանդյան կղզիների, Իսլանդիայի և Սկանդինավիայի մաս։

Որոշ ուրվական կղզիներ ունեցել են անկայուն կառուցվածք և պատմության ընթացքում հայտնվել և անհետացել են։ Չի բացառվում, որ որոշ ուրվական կղզիներ օպտիկական խաբկանքի արդյունք են։ Այդպիսի կղզիների մի մասն էլ ծագել են առասպելներից, ինչպես օրինակ Սան Բրանդա, Անտիլիա և Բրասիլ կղզիները։

Նույնիսկ ներկայումս, երբ քարտեզներում օգտագործվում են արհեստական արբանյակներից ստացված տվյալներ, շարունակում են արձանագրվել ուրվական կղզիների առաջացման դեպքեր։ Օրինակ Սենդի կղզին, որի անիրականությունը ապցուցվեց ավստրալացի գիտնականների՝ 2012 թվականի Կորալյան ծովում իրագործված գիտարշավի արդյունքում[1]։

Ուրվական կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլիի ռազմածովային քարտեզներում Չիլիի շրջակայքում գտնվող մի շարք ժայռեր, րիֆեր և կղզյակներ դարեր շարունակ ներկայացված են եղել որպես կղզիներ։ Այդ ժայռերից ամենահայտնին Պոդեստա կղզին է, որը հայտնաբերվել է իտալացի ծովագնացների կողմից 1879 թվականին Վալպարաիսոյից 1390 կիլոմետր հեռավորության վրա։ Հետագա հետազոտությունների բացակայության պայմաններում կղզին անհետացել է ամերիկյան քարտեզների վրայից և դարձել ուրվական կղզի[2]։

Պակտոլուսի կամ Բարնհեմի ստորջրյա ժայռը հայտնաբերվել է 1885 թվականի նոյեմբերի 6-ին «Պակտոլուս» նավի կապիտան ՈՒ․Դ․Բարնհեմի կողմից և դասակարգվել որպես Ելիզաբեթյան կղզիախմբի (հայտնաբերված Ֆրանսիս Դրեյքի կողմից 1885 թվականին) մաս[3][4]։

Կարելի է առանձնացնել նաև ուրվական կղզի դարձած հետևյալ ժայռերը և րիֆերը՝

  1. Սեֆտոնի րիֆը (1908), որը գտնվում է Մաս Աֆուերա կղզուց 240 մղոն հեռավորության վրա,
  2. Մինեհահա ժայռը (Սալաև Գոմեզ կղզիներից 60 մղոն հեռավորության վրա) հայտնաբերվել է «Վիկտորիա» նավի կապիտան Բեկվիդի կողմից է 1879 թվականին,
  3. Պ․ Դ․ ժայռը,որը հայտնաբերվել է Գրեյթ Պասիֆիկի կողմից 1869 թվականին։
  4. Էմիլի ժայռը (հայտնաբերված «Էմիլի» նավի անձնակազմի կողմից 1869 թվականին) ըստ նախնական դասակարգման 15 ոտնաչափ բարձրությամբ և 120 ոտնաչափ երկարությամբ կղզի էր։ 1873 թվականին «Մերչանտ Մարին» թերթը իր համարներից մեկում նշեց, որ հետագա հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ այն ընդամենը 1 մղոն երկարությամբ և 20 ոտնափափ բարձրությամբ հրաբխային քար է,
  5. Յոսեմիտե ժայռը (հայտնաբերված 1903 թվականին չիլիական «Յոսեմիտե» նավի անձնակազմի կողմից) գտնվում է Մաս Աֆուերա կղզուց 180 մղոն հեռավորության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.co.uk/news/world-asia-20442487 
  2. South America pilot. pp. 294-295. Escrito por United States Hydrographic Office. Publicado por Govt. print. off., 1920
  3. Deep Freeze I
  4. NGA: Undersea Features History

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]