Դիեգո դե Ալմագրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիեգո դե Ալմագրո
իսպ.՝ Diego de Almagro
Diego de Almagro - El Cabrito.jpg
Ծնվել է1475[1][2][3]
ԾննդավայրԱլմագրո, Ciudad Real Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Մահացել էհուլիսի 8, 1538
Մահվան վայրԿուսկո, Պերու
ՔաղաքացիությունԻսպանիա
ԱզգությունԻսպանացի
Ազդել էՆոր աշխարհի մի շարք տարածքների բացահայտմանը, մասնակցել է Ինկերի կայսրության հայտնաբերմանը
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և զինծառայող
ԱշխատանքԵղել է Տոլեդոյի նահանգապետության նահանգապետ, ինչպես նաև ինքնահռչակ կերպով Պերուի նահանգապետության նահանգապետ
ԾնողներԱնհայտ են (Ալմեգրոն մեծացել է ուրիշի ընտանիքում)
ԵրեխաներԴիեգո դե Ալմագրո
Diego de Almagro Վիքիպահեստում

Դիեգո դե Ալմագրո (իսպ.՝ Diego de Almagro, մոտավորապես 1475 թվական[4], Ալմագրո, - հուլիսի 8, 1538 թվական, Կուսկո, Պերուի փոխարքայություն), իսպանացի կոնկիստադոր, ադելանտադոյի տիտղոսակիր, Պերուի նվաճողներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո դե Ալմագրոն եղել է ապօրինի զավակ: Իր անվանումը ստացել է իր հայրենի քաղաքի անվանումից: Ծնվել է Ալմագրոյում և դաստիարակվել ու մեծացել ուրիշի ընտանիքում:

Տեղափոխություն Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1514 թվականի հունիսի 30-ին Դիեգո դե Ալմագրոն Դավիլա Պեդրարիասի ղեկավարած արշավախմբով ժամանում է Նոր աշխարհ:

Պերուի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արշավանք, 1524-1525 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական թագավոր Կառլ V-ի քարտուղար Խուան դե Սամանոյի զեկույցի համաձայն առաջին անգամ «Պերու» անվանում հիշատակվում է 1525 թվականին և կապված է Ֆրանսիսկո Պիսառոյի, Դիեգո դե Ալմագրոյի և Էռնանդո դե Լուկեի առաջին Հարավային արշավանքի հետ[5]: Արշավախումբը դուրս է եկել Պանամայից 1524 թվականի նոյեմբերի 14-ին, սակայն 1525 թվականին ստիպված է եղել վերադառնալ: Այդ ժամանակ էլ Դիեգո դե Ալմագրոն կորցրել է իր մի աչքը:

Այլ արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից հետո Դիեգո դե Ալմագրոն համալրման ու ռեսուրսներ վերցնելու համար մի քանի անգամ վերադարձել է Պանամա: Մի քանի արշավանքներից հետո Ֆրանսիսկո Պիսառոն և Դիեգո դե Ալմագրոն 1531 թվականին հասան ինկերի տիրույթներին: Շուտով Ինկերի կայսրությունը նվաճվեց կոնկիստադորների կողմից: Որպես կաշառք Դիեգո դե Ալմագրոն ինկերի առաջնորդներից ստացավ խոշոր գումար:

Նոր Տոլեդոյի նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1534 թվականին Իսպանիայի թագավորը նվաճված տարածքը բաժանեց երկու նահանգապետությունների՝ Նոր Կաստիլիա և Նոր Տոլեդո: Նոր Կաստիլիան ձևավորվեց ժամանակակից Պերուի տարածքում՝ 1-ին և 14-րդ հորիզոնականների միջև: Այս նահանգապետության նահանգապետ դարձավ Ֆրանսիսկո Պիսառոն: Նոր Տոլեդոն ստեղծվեց ժամանակակից Չիլիի տարածքում՝ 14-րդ և 25-րդ հորիզոնականների միջև: Այս նահանգապետության նահանգապետ նշանակվեց Դիեգո դե Ալմագրոն: Ալմագրոյի ղեկավարմանը հանձնված տարածքի մեծ մասը դեռևս պետք է նվաճվեր ու ուսումնասիրվեր: Այդ նպատակով 1535 թվականի հուլիսի 3-ին նա Կուսկոյից ուղևորվում է դեպի հարավ: Սակայն նոր նահանգապետն այնտեղ ոսկի չգտավ, այլ միայն հանդիպեց տեղացի հնդկացիների կատաղի դիմադրությանը: Հասնելով հարավային լայնության 30 աստիճանին՝ 1536 թվականի սեպտեմբերին Դիեգո դե Ալմագրոն ստիպված էր վերադառնալ:

Ինկերի ապստամբություն և Ալմագրոյի խռովություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո դե Ալմագրոյի ձերբակալումը, դատավարությունն ու 1538 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցած մահապատիժը (հավանաբար գլխատումից առաջ նրան գարոտայով խեղդամահ են արել)

Երբ 1537 թվականին Դիեգո դե Ալմագրոն վերադարձավ, Պերուում ընթանում էր հակաիսպանական ապստամբություն, որը ղեկավարում էր ինկերի վերջին կայսր Մանկո Ինկա Յուպանկին: Օգտվելով Ֆրանսիսկո Պիսառոյի համար դժվարին դրությունից՝ Դիեգո դե Ալմագրոն գրավեց Կուսկոն և պարտության մատնեց այն բանակին, որը ղեկավարում էին Ֆրանսիսկո Պիսառոյի եղբայրներ Էռնանդոն և Գոնսալոն: Եղբայրները գերի վերցվեցին, իսկ Դիեգո դե Ալմագրոն 1537 թվականի ապրիլի 8-ին իրեն հռչակեց Պերուի նոր նահանգապետ: Հուլիսի 12-ին նա ջախջախեց Ալոնսո դե Ալվարադոյի բանակը, որը եկել էր, որպեսզի գերությունից ազատ արձակի Պիսառո եղբայրներին: Գոնսալո Պիսառոն և Ալոնսո դե Ալվարադոն կարողացան փախչել Դիեգո դե Ալմագրոյի գերությունից: Ֆրանսիսկո Պիսառոն սկսեց բանակցություններ վարել Դիեգո դե Ալմագրոյի հետ՝ ձգտելով ժամանակ ձգել: Վերջիվերջո նրան հաջողվեց Դիեգո դե Ալմագրոյին համոզել ազատ արձակել Էռնանդոյին և հակամարտության վերջնական լուծման համար Իսպանիա ուղարկել երկու կողմերը ներկայացնող մի քանի սպաների: Սակայն իր եղբոր ազատ արձակվելուց հետո Ֆրանսիսկո Պիսառոն խախտեց զինադադարը և շարունակեց Դիեգո դե Ալմագրոյի հետ պատերազմը, ում դրությունը ավելի բարդացավ իր մոտ սկսված հիվանդության պատճառով: 1538 թվականի ապրիլի 26-ին Կուսկոյի մոտակայքում տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, ոորում հաղթանակ գրանցեց Ֆրանսիսկո Պիսառոն: Դիեգո դե Ալմագրոն գերի ընկավ, մահվան դատապարտվեց և հուլիսի 8-ին գլխատվեց:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի վարկած, համաձայն որի տեղանքին, իսկ այնուհետև Արեկիպա քաղաքին 1537 թվականին անվանումը տվել է Դիեգո դե Ալմագրոն՝ տեղացի հնդկացիներից հարցնելով. «Ինչպե՞ս է կոչվում այս երկրամասը»: Տեղացիները ենթադրեցին, որ նա նստելու թույլտվություն է խնդրում և պատասխանեցին. «Արեկիպա» («նստեք»)[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Nationalencyklopedin — 1999.
  3. Encyclopædia Britannica
  4. Celso Gargia, Gaspar de Carvajal, Samuel Fritz, Evamaria Grün. Die Eroberung von Peru: Pizarro und andere Conquistadoren, 1526—1712. — Erdmann: Horst Erdmann Verlag, 1973. — p.96
  5. Хуан де Самано.։ «Доклад о первых открытиях Франсиско Писарро и Диего де Альмагро, 1526 г.»։ www.kuprienko.info (А.Скромницкий)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-09-ին։ Վերցված է 2012-11-17 
  6. «Техника — молодёжи», № 9, 1976 год, стр. 61.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]