Բարդուղիմեոս Դիաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարդուղիմեոս Դիաշ
պորտ.՝ Bartolomeu Dias
Bartolomeu Dias, South Africa House (cut).JPG
Ծնվել է1450[1][2][3][4] կամ 1451[5]
ԾննդավայրԱլգարվե, Պորտուգալիա
Մահացել էմայիսի 29, 1500(1500-05-29)[6][3]
Մահվան վայրԲարեհուսո հրվանդան, Արևելյան Քեյփ, ՀԱՀ
ՔաղաքացիությունՊորտուգալիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Bartolomeu Dias Վիքիպահեստում

Բարդուղիմեոս Դիաշ դը Նովաիշ (1450[1][2][3][4] կամ 1451[5], Ալգարվե, Պորտուգալիա - մայիսի 29, 1500(1500-05-29)[6][3], Բարեհուսո հրվանդան, Արևելյան Քեյփ, ՀԱՀ), պորտուգալացի ծովագնաց։ 1487 թվականին ղեկավարել է Հնդկաստանի ծովային ճանապարհը հայտնաբերող արշավախումբը, հետազոտել Աֆրիկայի հարավարևմտյան ափերը, հարավային լայնության 22°-ից մինչև 33°-ը։ Եվրոպացիներից առաջինն է շրջանցել Աֆրիկան հարավից։ Գնալով Աֆրիկայի հարավային ափերի երկարությամբ մինչև Ալգոա ծովախորշը, անձնակազմի պահանջով հարկադրված վերադառնում է Պորտուգալիա։ Հետադարձ ճանապարհին հայտնագործում է Բարեհուսո հրվանդանը (14881500 թվականին մասնակցել է Պ․ Ա․ Կաբրալի արշավախմբին և մահացել ճանապարհին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 374 CC-BY-SA-icon-80x15.png