Բարեհուսո հրվանդան
Արտաքին տեսք
| Բարեհուսո հրվանդան | |
|---|---|
| Տեսակ | հրվանդան և headland? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Արևմտյան Կապ, Կապի գաղութ, Կապի նահանգ, Dutch Cape Colony? և Հարավային Աֆրիկա |
| Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս և Հնդկական օվկիանոս |
| 34°21′29″S 18°28′19″E / 34.358055555556°S 18.471944444444°E | |
![]() | |
![]() | |
Բարեհուսո հրվանդան (աֆրիկաանս՝ Kaap die Goeie Hoop, հոլ.՝ Kaap de Goede Hoop, պորտ.՝ Cabo da Boa Esperança, անգլ.՝ Cape of Good Hope), հրվանդան Աֆրիկայի հարավում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հարավային լայնության 34°21′32″֊ի և արևելյան երկայնության 18°28′21″֊ի տակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1488 թվականին պորտուգալացի ծովագնաց Բարդուղիմեոս Դիաշը Հնդկաստան ուղևորվելիս հայտնագործեց հրվանդանը և այն կոչեց Փոթորիկների հրվանդան (պորտ.՝ Cabo das Tormentas)։ Այստեղ հանդիպում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների փոթորիկները։ Սակայն Պորտուգալիայի թագավոր Ժուան II֊ը չհաստատեց դաժան և վախեցնող անվանումը և հրվանդանը վերանվանեց Բարեհուսո՝ նկատի ունենալով այստեղից երազած Հնդկաստան հասնելու հույսը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեհուսո հրվանդան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 316)։ |

