Jump to content

Կելտական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կելտական ծով
Տեսակծով
Երկիր Իռլանդիա,  Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Ավազանի երկիր Իռլանդիա,  Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
Լիճ հոսող գետSuir?, Bandon?, Lee?, Munster Blackwater?, Argideen River?, Figile River?, Finnery River?, Kings River?, River Ara?, River Awbeg?, River Greese?, River Ilen?, Մահոն, Slate River? և Tully Stream?
Քարտեզ
Քարտեզ

Կելտական ծով (անգլ.՝ Celtic Sea, իռլանդերեն՝ An Mhuir Cheilteach, վալլիերեն՝ Y Môr Celtaidd, կորն.՝ An Mor Keltek, բրետոներեն՝ Ar Mor Keltiek, ֆր.՝ La Mer Celtique), Ատլանտյան օվկիանոսի ավազանի ծով, որի գոյության փաստը Միջազգային ջրագրական (հիդրոգրաֆիկ) կազմակերպությունը ճանաչել և ընդունել է 1971 թվականին[1]։ Պաշտոնապես հրատարակված խորհրդային և ռուսական քարտեզներոմ այդ ծովը ցույց չի տրված։

Մասնակիորեն ողողում է Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ափերը։ Ծովային սահմաններն են Սուրբ Գևորգի նեղուցը[2], որը նրան կապում է Իռլանդական ծովի հետ, Բրիստոլի ծոցը, Լա Մանշը։ Հարավային ու արևմտյան սահմանները գծվում են մայրցամաքային ծանծաղուտով ( continental shelf):

Անվանումն առնչվում է այդ ծովի ափամերձ տարածքները ժամանակին բնակեցրած կելտական ցեղերի հետ։ 1921 թվականին հենց այդ անվանումն է առաջարկել անգլիացի հետազոտող, ծովային ուսումնասիրությունների անվանի մասնագետ Էռնեստ Ուիլյամ Լայոնս Հոլտը[3]։

Կելտական ծովում է գտնվում Սիլլի կղզեխումբը։

Որոշ մասնագետներ Կելտական ծովի մի մասն են համարում Իրուազյան ծովը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Limits of Oceans and Seas, 3rd edition» (PDF). International Hydrographic Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  2. C. Michael Hogan. 2011. Celtic Sea. eds. P. Saundry & C. Cleveland. Encyclopedia of Earth. National Council for Science and the /environment. Washington DC.
  3. «The Encyclopedia of Earth — Celtic Sea». www.eoearth.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելտական ծով» հոդվածին։