Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Լեյկ-Դիստրիկտ ազգային պարկ կամ Լճային երկրամաս (անգլ.՝ Lake District), ազգային արգելոց Անգլիայում։ Այս տարածքը հայտարարվել է արգելոց 1951 թվականին, որպեսզի հնարավոր լինի պահպանել բնության այս անկյան գեղեցկությունը սերունդների համար։
Լճային երկրամասը հանրահայտ է իր լեռնային և լճային լանդշաֆտներով։ Այստեղ են սկսվում Չևիոտյան բլուրները, որոնք ծառայում են որպես բնական աշխարհագրական սահման Շոտլանդիայի հետ։ Զառիթափ սարերը, ցածրադիր կանաչ ձորերը, խորհրդավոր լճերը դարձել են բազմաթիվ բանաստեղծների և արվեստագետների ոգեշնչման աղբյուր։ Այստեղ են ապրել Ուիլյամ Վորդսվորտը և Բեատրիս Փոտտերը (տես լճային դպրոց)։
Լեյկ-Դիստրիկտը Մեծ Բրիտանիայի բոլոր 14 ազգային արգելոցներից ամենաշատ հաճախվողն է։ Արգելոցի ամբողջ տարածքը գտնվում է Կամբրիա լեռնային շրջանում, ավելին քան 3000 ֆուտ (~900 մետր) բարձրության վրա ծովի մակերևույթից, այս տեղանքը հանդիսանում է Անգլիայի ամենաբարձրադիր մասը։ Արգելոցի տարածքում է գտնվում Անգլիայի ամենաբարձր կետ Սքոֆել-Պայկ կեռը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լճային երկրամաս ազգային արգելոցի պաշտոնական կայք Արխիվացված 2016-02-07 Wayback Machine (անգլ.)
- Լճային երկրամասի լուսանկարներ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)» հոդվածին։ |
|