Ադեմոլա Լուկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադեմոլա Լուկման
անգլ.՝ Ademola Lookman Olajade Lookman
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադեմոլա Լուկման Օլաջադե Լուկման
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1997(1997-10-20)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Wandsworth, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք winger
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 31
Պատանեկան կարիերա
2013-2015 Անգլիա Չարլթոն Աթլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017 Անգլիա Չարլթոն Աթլետիկ 45 (10)
2017-ներկա Անգլիա Անգլիա 0 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Անգլիա Անգլիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Ադեմոլա Լուկման Օլաջադե Լուկման (անգլ.՝ Ademola Lookman Olajade Lookman, հոկտեմբերի 20, 1997(1997-10-20)[1], Wandsworth, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Լուկմանը իր առաջին պաշտանական հանդիպումը անցկացրել է 2015 թվականին՝ Չեմպիոնշիպի շրջանակներում։ 2017 թվականի հունվարին տեղափոխվել է «Էվերթոն»։ Լուկմանը հանդես է եկել Անգլիայի Մ19 և Մ20 հավաքականների կազմում, իսկ ներկայումս հանդես է գալիս Անգլիայի Մ21 հավաքականի կազմում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադեմոլա Լուկմանը ծնվել է Լոնդոն քաղաքի Վանդսվորֆ թաղամասում։ Սովորել է Պեկհեմում գտնվող Սբ. Թոմասի անվան առաքելական քոլեջը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չարլթոն Աթլետիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Լուկմանը միացել է «Չարլթոն Աթլետիկ»-ի երիտասարդական թիմին։ Թիմի Մ18 և Մ21 կազմերում նա իր խփած գոլերի քանակով ռեկորդէ սահմանել։

Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի նոյեմբերի 3-ին[2]։ Իր առաջին գոլը խփել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին՝ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»-ի դեմ խաղում, ինչպես նաև հաջորդ «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[3]։

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 5-ին Ադեմոլան տեղափոխվել է Ադեմոլան տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»[4][5]։ Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր։

Նա իր նորամուտը նշել է հունվարի 15-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով՝ մերսիսադյան թիմի հաղթնակով[6]։ Միջազգային մրցաշարերում Լուկմանը իր նորամուտի խաղն անցկացրել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ռոզենբուրգ»-ի դեմ խաղում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի Մ21 հավաքական Ադեմոլա Լուկմանը առաջին անգամ հրավիրվել է 2017 թվականի սեպտեմբերին[8]։ Նա իր նորամուտը նշել է Նիդերլանդների Մ21 հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ Լուկմանը փոխարինել է Դոմինիկ Կալվերտին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Jones, George (2015 թ․ նոյեմբերի 3). «Match report: MK Dons 1–0 Charlton». Charlton Athletic F.C. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Charlton 2-2 Bolton». BBC Sport. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  4. Vinnell, Paul (2017 թ․ հունվարի 5). «Everton sign Ademola Lookman from Charlton for £7.5m». Sky Sports. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Ademola Lookman: Everton sign Charlton forward for £11m». BBC Sport. 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  6. Reddy, Luke (2017 թ․ հունվարի 15). «Everton 4-0 Manchester City». BBC Sport. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. Rostance, Tom (2017 թ․ հուլիսի 27). «Baines gives Everton Europa lead on Rooney return». BBC Sport. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  8. Thomas, Lyall (2017 թ․ օգոստոսի 24). «Ten U20 World Cup heroes given first England U21 call-ups». Sky Sports. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Netherlands U21 1–1 England U21». BBC Sport. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադեմոլա Լուկման» հոդվածին։