Մուհամեդ Բեշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Բեշիչ
բոսն.՝ Muhamed Bešić
Բեսիչը 2014 թվականին «Էվերթոն»-ի կազմում
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1992(1992-09-10)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 21
Պատանեկան կարիերա
2009-2010 Գերմանիա Համբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Գերմանիա Համբուրգ II 38 (0)
2010-2012 Գերմանիա Համբուրգ 3 (0)
2012-2014 Հունգարիա Ֆերենցվարոս 47 (1)
2014-ներկա Անգլիա Էվերթոն 37 (0)
Ազգային հավաքական
2010-ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 28 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 27, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 7, 2017

Մուհամեդ Բեսիչ (բոսն.՝ Muhamed Bešić, սեպտեմբերի 10, 1992(1992-09-10)[1][2][3], Բեռլին, Գերմանիա), բոսնիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդ Բեսիչը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է գերմանական «Համբուրգ»-ի երիտասարդական թիմում։ 2010 թվականի նոյեմբերի 4-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2013 թվականի հուլիսի 1-ին[4]։

Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ խաղում[5]։ Նա փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին, իսկ հանդիպումը ավարտվել է 2-0 հաշվով։

Առաջին անգամ Բեսիչը անցկացրել է ամբողջական հանդիպում «Հանովեր 96»-ի դեմ խաղում[6]։

«Ֆերենցվարոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մուհամեդ Բեսիչը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոս»[7]։ Նա առաջին մրցաշրջանում օգնել է թիմին դառնալ Հունգարիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթող[8]։

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 28-ին 4 միլիոն եվրոյի դիմաց Մուհամեդը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»[9]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Նա իր առաջին հանդիպումը թիմի կազմում անցկացրել է օգոստոսի 30-ին՝ մասնակցելով «Չելսի»-ի դեմ հանդիպմանը[10]։ Իր առաջին ամբողջական հանդիպումը Բեսիչը անցկացրել է սեպտեմբերի 27-ին՝ մասնակցելով «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը[11]։

Բեսիչը բաց է թողել ամբողջ 2016-17 մրցաշրջանը։ Նա վերադարձել է Պրեմիեր Լիգա 2017 թվականի օգոստոսի 21-ին՝ մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ[12]։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Մուհամեդ Բեսիչը հավաքական հրավիրվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին՝ Սլովակիայի հավաքականի դեմ հանդիպմանը մասնակցելու համար[13][14]։ Նա իր նորամուտը նշել է այդ խաղում։

Բեսիչը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ2014-ին։ Նա դաշտ է դուրս եկել Արգենտինայի, Իրանի և Նիգերիայի հավաքականների դեմ հանդիպումներին[15]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2012-13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Bešić produžio ugovor s HSV-om» (Bosnian)։ sportin.ba։ նոյեմբերի 5, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է հուլիսի 3, 2011 
  5. «Hacke, Spitze, Barrios» (German)։ kicker.de։ նոյեմբերի 12, 2010։ Վերցված է հուլիսի 3, 2011 
  6. «Hanke sorgt für Hannovers Derbysieg» (German)։ kicker.de։ նոյեմբերի 20, 2010։ Վերցված է սեպտեմբերի 13, 2017 
  7. «Još jedan bh internacionalac u Mađarskoj, Kiso potpisao za Debrecen» (Bosnian)։ scsport.ba։ հունիսի 2, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-13-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2017 
  8. «Liga Kupa Döntő» (Hungarian)։ mlsz.hu։ մայիսի 20, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է մարտի 6, 2016 
  9. «Everton complete £4m signing of Muhamed Besic from Ferencvaros»։ liverpoolecho.co.uk։ հուլիսի 28, 2014։ Վերցված է հուլիսի 28, 2014 
  10. «Everton 3–6 Chelsea»։ bbc.co.uk։ օգոստոսի 30, 2014։ Վերցված է նոյեմբերի 2, 2014 
  11. «Liverpool 1–1 Everton»։ bbc.co.uk։ սեպտեմբերի 27, 2014։ Վերցված է նոյեմբերի 2, 2014 
  12. «Wayne Rooney scores but Raheem Sterling levels it as both sides finish with ten»։ telegraph.co.uk։ օգոստոսի 21, 2017։ Վերցված է օգոստոսի 25, 2017 
  13. «Sušić: Bešić je zaslužio poziv» (Bosnian)։ sportin.ba։ նոյեմբերի 5, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է հուլիսի 3, 2011 
  14. «Bešić debituje u Slovačkoj» (Bosnian)։ sportsport.ba։ նոյեմբերի 5, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-01-ին։ Վերցված է հուլիսի 3, 2011 
  15. «Vb 2014: Besic lenyűgöző érettséget mutatott» (Hungarian)։ nemzetisport.hu։ հունիսի 16, 2014։ Վերցված է հունիսի 24, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]