Կարիերան սկսել է «Հեյիլ Բառնս Յունայթեդ»-ի կազմում, որտեղ խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Այնտեղից տեղափոխվում է «Շեֆիլդ Յունայթեդ», որտեղ 2000 թվականի մայիսի 5-ին ակումբի կազմում խաղում է իր առաջնախաղը։
2000-2003 թվականներին հանդես է եկել Անգլիայի ազգային հավաքականի (մինչև 21 տարեկանների) կազմում։ 2006 թվականին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է 3 տարով։ Այդ մրցաշրջանին ակումբը Պրեմիեր Լիգայում առաջին հաղթանակն է տանում, ընդդեմ «Միդլսբրո» ակումբի (2:1)։
2006 թվականի դեկտեմբերի 30-ին դժվարին պայքարում «Շեֆիլդ Յունայթեդ»-ը պարտվում է Լոնդոնյան Արսենալին (1:0)։
2006-2007 թվականների մրցաշրջանում Ջագելկայի թիմը Պրեմիեր Լիգայում լավ հանդես չի գալիս և տեղափոխվում է Չեմպիոնշիպ։
Ջագելկան ակումբի առաջատարն էր, երբ 2007 թվականի հուլիսի 4-ին կնքեց պայմանագիր, ըստ որի նա պետք է տեղափոխվեր Էվերթոն[3]։ Պայմանագրի արժեքը կազմեց 4 միլիոն ֆունտ ստերլինգ («Շեֆիլդ Յունայթեդ»-ի պատմության մեջ ամենաարժեքավոր պայմանագիրն էր)։
↑Фамилия часто транскрибируется с английского языка как Джаге́лка, но Фил имеет польские корни и, хотя он не владеет польским языком, произносит свою фамилию как /Яге́лка/ (լեհ.՝ Jagiełka).