Jump to content

Գեորգի Դեմետրաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Դեմետրաձե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գեորգի Շալվովիչ Դեմետրաձե
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1976 (48 տարեկան)
Ծննդավայր Թբիլսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 170 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՌուսաստանՏորպեդո Քութայիս
Համար Նախագահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1994 Վրաստանի դրոշ (1990-2004) Կախեթ 19 (11)
1994-1998 Վրաստանի դրոշ (1990-2004) Դինամո Թբիլիսի 71 (52)
1997-1998  Նիդերլանդներ Ֆեյենոորդ 7 (0)
1998-1999 Ռուսաստան Ալանիա 43 (35)
1999-2000 Ուկրաինա Դինամո Կիև 26 (15)
2001-2002 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 13 (1)
2002  Ռուսաստան Լոկոմոտիվ Մոսկվա 6 (0)
2002  Ռուսաստան Ալանիա 16 (6)
2002-2007 Ուկրաինա Մետալուրգ Դոնեցկ 86 (34)
2005-2006  Ռուսաստան Ալանիա 11 (2)
2005-2006  Իսրայել Մաքաբի Թել Ավիվ 13 (3)
2007—2008 Ուկրաինա Արսենալ Կիև 18 (3)
2008-2010 Ադրբեջան Բաքու 10 (2)
2010 Վրաստան Սպարտակ Ցխինվալ 6 (1)
Ազգային հավաքական
1996-2007 Վրաստան Վրաստան 55 (12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գեորգի Դեմետրաձե (վրաց.՝ გიორგი შალვას ძე დემეტრაძე, սեպտեմբերի 26, 1976(1976-09-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին վրացի ֆուտբոլիստ, հարձակվող, Ռուսաստանի 1999 թվականի և Ուկրաինայի 2004 թվականի առաջնությունների լավագույն ռմբարկու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է «Դինամո» Թբիլիսիի երիտասարդական թիմի սանը։ Ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել է 1994 թվականին։ Բայց մինչ այդ 2 տարի խաղացել է «Կախեթում»։

1997 թվականին վարձակալվեց Ռոտերդամի «Ֆեյենոորդում», սակայն վնասվածքը թույլ չտվեց նրան հաճախ հայտնվելու խաղադաշտում։ Նիդերլանդներից վերադառնալուց հետո խաղաց ռուսական «Ալանիայում»։ Ակումբի կազմում դարձավ 1999 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

2000 թվականին 3 միլիոն դոլլարով վաճառվեց Կիևի «Դինամոյին», որի կազմում դարձավ Ուկրիանայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում կարող էր անգլիական ակումբին մրցաշարից դուրս հանել, միայն թե դատարկ դարպասներին չկարողացավ խփել։

2001 թվականի սկզբին 5 միլիոն դոլլարի դիմաց տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադ», միայն թե ամբողջ տարվա ընթացքում խաղաց 13 խաղ։ Պատճառը ծնկի վնասվածքն էր։ 2002 թվականին վարձակալվեց Մոսկվայի «Լոկոմոտիվում» և «Ալանիայում»։

2003 թվականին խաղաց Դոնեցկի «Մետալուրգում», բայց 2005 թվականի կեսերին երրորդ անգամ վերադարձավ «Ալանիա»։ Վերջինիս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայից հեռանալուց հետո, վարձակալվեց Թել Ավիվի «Մաքաբիում», բայց բարձրագույն մակարդակի խաղ ցույց տալ չկարողացավ և կես տարի անց վերադարձավ «Մետալուրգ»։

2007 թվականին տեղափոխվեց Կիևի «Արսենալ»։ 2008 թվականի սեպտեմբերից սկսեց հանդես գալ «Բաքու» ակումբում[1]։

2010 թվականի ապրիլին վերադարձավ հայրենիք և սկսեց խաղալ «Սպարտակ Ցխինվալում»[2]։

2014 թվականի հունվարին նշանակվեց «Տորպեդո» Քութայիս ֆուտբալային ակումբի նախագահի պաշտոնում։

Ձերբակալությունը և դատավճիռը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 8-ին Թիբիլիսիի Գլխավոր վարչության անդամները և Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչության կենտրոնի ղեկավարությունը Դեմետրաձեին ձերբակալել են գողական աշխարհի, մասնավորապես, գող հեղինակություն Վատո Ղիփիանի հետ կապ ունենալու[3][4], ինչպես նաև գաղտնի ձիարշավագրազի մասնակցության (որտեղ նա հանդիսանում էր կոլեկտոր և ձիարշավագրազի խաղադրույքի պարտապաններից դրամ էր շորթում) մեղադրանքով[5]։ 2011 թվականի մարտի 23-ին Վրաստանի քաղաքային դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման[6]։ 2012 թվականի դեկտեմբերին համաներմամբ ազատ է արձակվել[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1996-1997
  • Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1999
  • Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2003-2004

Արդյունքները մրցաշրջաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Թիմ Խաղեր Գոլեր
1992-1993 Կախեթի Թելավ 1 0
1993-1994 Կախեթի Թելավ 18 11
1994-1995 Դինամո Թբիլիսի 17 8
1995-1996 Դինամո Թբիլիսի 24 17
1996-1997 Դինամո Թբիլիսի 26 26
1997-1998 Դինամո Թբիլիսի 4 1
1997-1998 Ֆեյենոորդ 7 0
1998 Ալանիա 15 14
1999 Ալանիա 28 21
1999-2000 Դինամո Կիև 14 7
1999-2000 Դինամո-2 Կիև 1 2
2000-2001 Դինամո Կիև 12 8
2000-2001 Դինամո-2 Կիև 7 7
2000-2001 Ռեալ Սոսիեդադ 4 0
2001-2002 Ռեալ Սոսիեդադ 9 1
2002 Լոկոմոտիվ Մոսկվա 6 0
2002 Ալանիա 16 6
2002-2003 Մետալուրգ Դոնեցկ 15 8
2003-2004 Մետալուրգ Դոնեցկ 28 18
2004-2005 Մետալուրգ Դոնեցկ 24 4
2005-2006 Մետալուրգ Դոնեցկ 3 2
2005 Ալանիա 11 2
2005-2006 Մաքաբի 13 3
2006-2007 Մետալուրգ Դոնեցկ 16 2
2007-2008 Արսենալ Կիև 18 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.sports.ru/football/5625411.html Գեորգի Դեմետրաձե՝ «Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով ստիպված էի ընտրել Ադրբեջանի առաջնությունը»(ռուս.)
  2. http://www.ua-football.com/ukrainian/news/4bc40b9d.html Դեմետրեձեն դեբյուտել է Ցխինվալի «Սպարտակում»(ռուս.)
  3. «Ֆուտբոլիստ Դեմետրաձեն ձերբակալվել է Վրաստանում մաֆիայի հետ կապ ունենալու մեղադրանքով». ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.(ռուս.)
  4. «Դատարանը չի մեղմել Դեմետրաձեի պատիժը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.(ռուս.)
  5. «Գեորգի Դեմետրաձեն ձերբակալվել է Վրաստանի ոստիկանության կողմից». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.(ռուս.)
  6. «Դեմետրաձեն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման». sports.ru. 2011 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.(ռուս.)
  7. Գեորգի Դեմետրաձե՝ «Բանտում ինձանից ստորագրություն չէին վերցնում-սա այստեղ ընդունված չէ»(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]